> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 30 декабря 2014 г.

Վաչե Սարգիսի Գրիգորյանի նոր բանաստեղծությունը ՝իր Բարևը բոլորին,                                                Բարև՜:

                                               Բարև՜:
Ասեմ բարև Արարատին, Ջերմ ողջույններ քաջ Դավիթին, բարևներս ժողովուրդին, շինականին անծանոթին ու հայ երկրիս գետու քարին, հայոց հողին:Հազար բարև հայ զինվորին, լույսը աստծո ընկերներիս, կարմիր արև ու օրհնանքս Ձեզ բոլորիդ բարև-բարև:
Ամեն բացվող առավոտյան իրար միյայն բարին մաղթենք, ու ջերմանանք այդ ջերմ խոսքից ու Ձեզ բարի լույս ավետենք: Բարև-բարև հազար բարև,կարմիր արև ,ու արևի պայծառ շողեր մաղթանքներ և բարի խոսքեր բարև-բարև:
Բարևներս մեր մայրերին, մեր հայրերին եղբայրներին, մեր քույրերին մանուկներին հայ կանանց ու հարսներին աղջիկներին հերոսներին սահմանապահ հայ զինվորին, ու մարտիկին Ձեզ ել բարև բարև-բարև:
Բարևներս հայ պանդուխտին, օտար երկրի իմ հայերին, բարևներս հովեգներին,մշակույթի գործիչներին, վարժապետին, Աստծու խոսքը քարոզողին, սեր բարություն տարածողին,դիմացինին միշտ հարգողին, անկեղց սրտով բարև-բարև:
Ասենք բարև քեզ նոր տարի, թող քո գալդ լինի բարի, երազանքները կատարի առողջություն,հաջողություն, երջանկություն, ու ժպիտներ մեզ պարգևի:
Ձեր սրտի հույսը չմարի թող Ձեր լույսը միշտ վառ լինի, մանկան ճիչով Ձեր տներում անկեղծություն և սեր լինի:
Ասենք բարև բարեկամին, բարություն, սեր տարածողին, նախանձներին, կեղծավորին, բարությունը անարգողին, անտունին, առհամարողին, դիմացինին չհարգողին, կեղծ բարություն քարոզողին, ոչինչ Ձեզէլ բարև-բարև:
Հազար բարև ոստիկանին, նախարարին, պաշտոնյաին, բարության հովանավորին մեր երկրի ղեկավարին աստծու բարին:
Եվ իվերջո ասեմ բարև արվեստը գնահատողներին, Վաչեյի խոսքը լսողին, աշուղի երգը երգողին, հայոց պարը խրոխտ ոգով ու անկոտրուն ամուր ոգովպարողին, խանութպանին, մշակ գյուղացուն վարորդին սիրով բարև:
Երազում եմ ասեմ բարև արևմտյան Հայաստանիս․ Մուշին, Վանին, Արդահանին, Իգդիրին, Կարսին, Բայազեթին, Վանածովին,ԱխԹամարին ու Անիիին,Էրզրումին, Մշո դաշտին կարոտով բարև:
Կանգնեմ Սուլուխի կամուրջին բարձր ձայնով ասեմ բարև, Սասնա սարերին աղբյուրներին հայոց հողիս բարև-բարև:
Երգով հազար բարև ասեմ տառապած իմ Արարատին, տանջանք տեսած իմ Արաքսին,պանդուխտ դարցած թուրքի սրից, լծից փախած, արյուն տեսած ու քարացած վեհ հայերիս իմ պատմական կոթողներիս ամուր կանգնած վեհ վանքերին Ձեզ բոլորիդ բարև-բարև:
Չե՞մ մոռացել ՝ե՛ս ոչմեկին ո՛ր իսրտե ասեմ բարև եթե հանկարծ ե՛ս մոռանամ Դու՛ք ինձ ներեք Ձեզ ել բարև՜:

Комментариев нет:

Отправить комментарий