> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 5 июля 2018 г.

Օգոստոսի 11-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի կունենա Հաղարծին գյուղի 200 ամյակին նվիրված մեծ փառատոն:

Օգոստոսի 11-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի կունենա Հաղարծին գյուղի 200 ամյակին նվիրված մեծ փառատոն: Փառատոնին կներկայացվի գյուղական կոլորիտը՝ համեմված հայկական անաղարտ երգ ու պարով:
Այդ օրը դուք այցելելով Հաղարծին գյուղ՝ կունենաք բացառիկ հնարավորություն՝
• ճաշակելու ազգային խոհանոցի չբացահայտված ուտեստներ
• մասնակից լինելու աննախադեպ վարպետաց դասերի
• օգտվել ձիարշավարանից
• ծանոթանալ Հաղարծին գյուղի շնորհալի երիտասարդների հետ
• վայելել աննախադեպ համերգային ծրագիր՝ ճանաչված և համայնքի երգիչների մասնակցությամբ
• մասնակցել ազգային պարերի վարպետաց դասերի՝ պարային խմբերի ընկերակցությամբ
Ծրագրում ներառված է
• դիջեյ
• օճառե պղպջակներով խաղեր
• հրավառություն
• գիթառահարների խմբերի մասնակցություն
• նորաստեղծ ռոք խմբերի մասնակցություն
• Բազում այլ անակընկալներ
Ծրագիրը իրականացվում է` Հաղարծնի 200 ամյակի կապակցությամբ:  Միջոցառման աջակիցներ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի Համայնքապետարան, Հաղարծին գյուղի վարչական ղեկավար` Գևորգ Թամրազյան, «Դիլիջան» գարեջուր:
Տեղեկատվական աջակիցներ` dilijanews.blogspot.com, dili tour info տուրիստական-տեղեկատվական կայք:  Մասնակցել ցանկացողները կարողեն նամակ ուղարկել` dilitourinfo@gmail.com էլ հասցեյին, կամ զանգահարել (+37493) 73-74-71