> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 29 октября 2022 г.

Ասում են հոկտեմբերի 28-ին նշվում է տատ ու պապի միջազգային օրը։ Այդ օրվան նվիրված մեր օրյա Աշուղ Նազելին նոր երգ է բերել մեր բլոգ ու ներկայացնում է Ձեր ուշադրությանը՝ «Լուսե» Հեղինակ և կատարող՝ Նազելի Գրիգորյան (աշուղ Նազելի)։ Թող Աստված օրհնի բոլոր տատ ու պապերին, երկար վայելեն թոռների ներկայությունը։ Թոռը մի ուրիշ երջանկություն է. ով չունի, թող ունենա❤️։ Ձեզ էլ բարի դիտում, շնորհակալ ենք տիկին Նազելի՜ ջան երգը առաջինը բլոգում ներկայացնելու համար։

ՊՐԵՄԻԵՐԱ Երգիչ, երգահան Վահագն Ռաշը (Վահագն Ռուշանյան), ներկայացնում է Համո Սահյանի > և > բանաստեղծությունների հիման վրա գրված > երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է։ Համո Սահյանի խոսքերով գրված այս երգը և հոլովակը ուղերձ են, որտեղ ներկայացվում է, որ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիս ընտանիքից, մեր բնությունից, ավանդույթներից, սրբավայրերից ու հայրենիքի հանդեպ անսահման սիրուց, և այն ամենից ինչը մենք անվանում ենք Հայաստան ... Լսե'ք, մեկնաբանեք, տարածեք ... Ինչքան շատ տարածեք ու մեկնաբանեք, այնքան շատ կկենդանանա երգը 🎶🎶🎶 Ձեզ բարի դիտում, շնորհակալություն՝ Վահագն Ռաշին երգը մեր բլոգում ներկայացնելու համար։

воскресенье, 23 октября 2022 г.

ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄՆԵՐ՝ 2022












































Ի՜նչպես ամեն տարի այս տարի ևս տարվա այս ժամանակահատվածում ամփոփում եմ անցած՝ 10 ամիսների ձեռք բերումները։  Տարին սկսեցի ընդգրկվելով #modus_consulting_llc -ի կողմից իրականացվող «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ՏՏԱ ծրագրի միջոցով ծրագրին, որի շրջանակում ստեղծվեց՝ «#տավուշի_տուրիզմի_ակումբ / #tavush_tourism_club»։  Ակումբի շրջանակներում ունեցել ենք գործնական հանդիպումներ՝ Հայաստանի տուր օպերատորների, ասոցիացաների, բիզնես ընկերությունների տնօրենների, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հետ։  Գործնական աշխատանք ենք ունեցել ՀՀ-ի 4 հանրահայտ բարձրակարգ հյուրանոցներում։  Անցել ենք վերապատրաստումներ՝ մարկետինգի, զբոսաշրջության, հյուրանոցային գործ, հաշվապահական, իրավաբանական, բրենդինգավորում և այլ թեմաներով՝ իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալ փորձագետների կողմից։  Այս տարի ապրիլին Երևանում «Ինպերիում պլազա» բիզնես կենտրոնում սահիկով ներկայացրել եմ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի 6 տարվա գործունեությունը, նույն շնորհանդեսը՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ մայիսին իրականացրել ենք Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում։  Այս 10 ամիսներին մասնակցել եմ մի քանի հետազոտական հարցմանը ներկայացնելով՝ Դիլիջան խոշորացված համայնքի զբոսաշրջային խնդիրները և բացթողումները։  Ընդլայնել եմ բլոգի տվյալների տեղեկատվական բազան և հյուրանոցային ռեզերվը։  Վերընշված ծրագրի շրջանակներում ստեղծվել է բլոգի նոր լոգոն, երիզի նկարը և բիզնես քարտը։  Հունիսին՝ «#agate_rights_defense_center_ #for_women_with_disabilities_ngo –ի կողմից Իջևանում մասնակցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» 1 օրյա դասընթացին։  «#chaplin_corporate_growth_and_education»-ի կողմից առցանց մասնակցել եմ «Արդյունավետ հաղորդակցություն» դասընթացին։  Մասնակցել եմ 2 երաժշտական միջոցառման, նկարահանվել ֆիլմում։  Այս ամենին զուգահեռ աշխատում եմ նոր երգերի վրա։  Անվերջ կարող եմ խոսել, բայց ընթացիք աշխատանքներիս մասին խոսել եմ ընդացքում։  Եզրափակելով խոսքս հավելեմ, որ առջևում կան նոր նախագծեր, որոնց մասին կխոսեմ դրանք իրականացնելուց հետո։  Շնորհակալ եմ Ձեզ սիրելի ընկերներ, որ Ձեր շնորհիվ եմ այսօր՝ Վաչե Գրիգորյան։  Շնորհակալ եմ բոլոր նոր գործընկերներիս վստահության և համագործակցության, հյուրանոցներին և ուղևորափոխադրող անձանց մեր ռեզերվում ընդգրկվելու համար։  Առանձնահատուկ շնորհակալ եմ՝ Դիլիջանի համայնքապետարանին ի դեմս համայնքի ղեկավար պարոն՝ Դ Սարգսյանին և այն բոլոր կառույցներին, որ ինձ են ընձեռել Դիլիջանը զբոսաշրջության և մշակույթի տեսանկյունից ներկայացնելու՝ այդ վեհ պատիվը իմ արվեստագետ, մշակութային գործիչ և շնորհալի ընկերներիս հետ միասին։

     


 

суббота, 22 октября 2022 г.

👉ՇՏԱՊԵ՜Ք ԱՄՐԱԳՐԵԼ ԵՒ ՈՒՆԵՆԱԼ ԱՄԵՆԱՀԻՇԱՐԺԱՆ ԱՄԱՆՈՐԸ՝ "TOUR_GROUP"-Ի ՀԵՏ


Սիրում եք անակնկալներ այո?

 Դե ուրեմն անցկացրեք Ձեր Ամանորը մեզ հետ 🙋‍♀

 🎅🌲🎅🌲🎅🌲🎅🌲🎅🌲🎅🌲🎅🌲🎅🌲🎅🌲

 👉Շտապե՜ք ամրագրել և ունենալ ամենահիշարժան Ամանորը #TOUR_GROUP-ի հետ  ամենահյուրընկալ միջավայրում ։

 Միացեք մեզ և անցկացրեք ինքնատիպ տոնական երեկո Տավուշյան հեքիաթում` Դիլիջանի ,,ՈՒՌԵՆԻ,, ռեստորանային համալիրում 31.12 ի ժամը 21.00ին 

 🌲Հիշարժան և յուրահատուկ

 Ամանորյա Գալա ընթրիք ՝ գեղեցիկ և ընդարձակ ռեստորանային համալիրում

 🌲հարուստ ճաշացանկ և բազմազան ուտեստներ

 🌲Ամանորյա տորթ անակնկալով 

 🌲 Ամենահետաքրքիր շոու ծրագիր

 🌲Հայտնի հանդիսավար

 🌲Կենդանի երաժշտություն

 🌲Երգիչներ

 🌲 Ավանդական զուռնա

 🌲Ասմունք

 🌲DJ

 🌲Խաղարկություն

 🌲Բազմաթիվ շահումներ...

 🌲 Անակնկալներ

 🌲Փոքրիկներին նվերներ

 🌲Մեր փոքրիկ բարեկամներին կզվարճացնեն մուլտ հերոսներն ու թզուկը

 🌲 Դե իհարկե ինչ Ամանոր առանց մեր Ձմեռ պապ և Ձյունանուշ

 🎁💥🎁💥🎁💥🎁💥🎁💥🎁💥

 💥Եվ ամենահետաքրքիր և գլխավոր  անակնկալը #ՏՈՒՐ_ԳՐՈՒՊ ի Ձմեռ պապիկից 🧑🎄🎊...

 Երկու անձի համար նախատեսված հանգիստ 🙋‍♀, այ թէ որտեղ... դա կիմանաք հենց Ամանորյա Գալա ընթրիքին🤫💥🎁

 💥🎁💥🎁💥🎁💥🎁💥🎁💥🎁

 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ՝ «099» 96-02-01, «093» 21-19-56

 Սիրով սպասում ենք բոլորիդ    


 

среда, 19 октября 2022 г.

ԱՄԱՆՈՐԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՈՒՌԵՆԻ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ








«Տուր Գրուպ» տուրիստական ընկերությունը, առաջին անգամ Դիլիջանի տարածաշրջանում կազմակերպում է ամանորյա հեքիաթային և աննախադեպ տոնական միջոցառում Դեկտեմբերի 31-ին, ժամը 21։00-ից Դիլիջանի «Ուռենի» ռեստորանային համալիրում։ Անցկացրեք տարվա սպասված՝ ամենա երազային, մանկության և հեքիաթի ընտանեկան տոնը՝ մեր ընկերակցությամբ։ Ծրագրում ամանորյա գալա ընթրիք, կենդանի երաժշտություն, հայկական ավանդական զուռնա, սիրված երգիչ, մուլտհերոսներ, թզուկ, հանդիսավար, հետաքրքիր և անակնկալներով լի շոու ծրագիր, ձմեռպապ և ձյունանուշ, տոնական տորթ։ Ուշադրությու՜ն մասնակցելով ամանորյա այս աննախադեպ միջոցառմանը՝ Դու՜ք կմասնակցեք խաղարկության և կունենաք աննախադեպ հնարավորություն շահելու «Տուր Գրուպ»-ի կողմից առաջարկվող՝ 2 անձի համար նախատեսված հանգստի փաթեթ։ Ամրագրումները արդեն սկսված են, մասնակցելու համար կարող եք գրանցվել զանգահարելով, «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ՝ «093» 31-28-97, «091» 22-71-98։ Դիմավորեք լուսաբացը մեզ հետ, որովհետև Դիլիջանի ամանորյա լուսաբացը տարբերվող է և չկրկնվող։ ԵՒ ո՞վ գիտի գուցե հենց Դու՜ ես այն երջանիկը՝ Ո՛վ շահում է ուղեգրի փաթեթը և հանգստանում ամենա բարձրակարգ հյուրանոցում, չէ որ ամանորին իրականանում են անգամ ամենա թաքնված և անսպասելի երազանքները։