> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 28 октября 2013 г.

Nor hexinakayin erg Hayastan hexinak ev katarox Rusastanabnak mer hayrenakic ergich Arevshat Sogoyan:

RUSASTANABNAK MER HAYRENAKIC ERGICH AREVSHAT SOGOYANI MASIN!!!:

Ար ևշատ Սողոյան<< Հայաստան>> նոր երգի պրեմիերա Youtube նրա էջի պրեմիերաից հետո ռուսաստանաբնակ մեր հայրենակից ֆոլկլյոռ ժանրի երգիչ Արևշատ Սողոյանի նոր <<Հայաստան>> երգի պրեմիերան մեր բլոգում: Բառերը և երաժշտությունը իմն են առանժիրովկան Եվգենի Լուչնիկովն է արել դուդուկն ու զուռնան Դավիթն է արել կներեք ազգանունը չեմ հիշում,ասմունքում է փոքրիկ հրաշամանուկ Մարետա Համբարձումյանը,բայց ես հարգում եմ և հայտնում շնորհակալություն բոլոր բոլորին ովքեր աջակցել են և եղել են կողքիս բոլոր դժվարին պահերին:Առաջարկում եմ լսել և վայելել շնորհակալություն իմ բոլոր երկրպագուներին ովքեր հետևում են իմ բոլոր նորություններին: Մենք էլ մեր բլոգի ստեղծագործական խմբի անունից շնորհավորում ենք Արևշատ Սողոյանին որ երգի պրեմիերան պատիվ ունենք ցուցադրելու մաղթում ենք ստեղծագործական և անձնական նվաճումներ: Արևշատ Սողոյան Հայաստան Dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ:

пятница, 25 октября 2013 г.

IM ANKEXCUTYUN@ IM ZENQN E!!!!:

Իմ անկեղծությունը իմ զենքն է Նա անմիջական է ազնիվ,նրբանկատ, ուշադիր, կենսուրախ և ակտիվ հասարակական և մշակույթային ոլորտում: Վաչե Սարգիսի Գրիգորյանը ունի տեսողության խնդիր ապրում է Դիլիջան քաղաքում ինչպես մեր հետ զրույցում նշեց. -Ես միշտ եղել եմ ակտիվ, անկաշկանդ դեռևս մանկուց միշտ մասնակցել եմ դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին կազմակերպել եմ բակային ճամբարներ: Նա միշտ երգել է և երազել, որ իր երգը տարածի ու սրտի խոսքն լսելի դարձնի այն մասաներում նրա առաջին բառը եղել է երգի հնչյունները: Ոչ ոք չէր պատկերացնի որ Վաչեն կլինի նպատակասլաց ու հաստատական քայլերով կգնա ու կհասնի իր նպատակներին: -Կազմակերպչական ջիղը ինձ ուղեկցել է մանկուց: Վաչեն անցել է հրաշալի ճանապար և ունեցել է անհոգ մանկություն. -Իմ մայրս արել է ամեն ինչ որ ես դժվարություններ, խտրականություններ չտեսնեմ: Վաչեն իր ակտիվ գործունեությունը սկսել է <<Հույսի կամուրջ>> Հ/Կ-ի Կյանքի հմտությունների տրեյնինգներին հոգեբանական խմբակի պատասխանատու քաղաքացի բանավեճի ակումբից նա եղել է կամավոր և հանրային ոլորտում աշխատում է արդեն 10 տարի: Նա աշխատել է մի շարք Հ/Կ-ներում բայց ամեն ինչ շատ գերագնահատելի է <<Հանուն հայության հարատևման>> շարժման գրասենյակում իր աշխատանքային ճանապարհը: -Ես այս կազմակերպությունում գտել եմ իմ վաղեմի երազանքներից մեկը որին ձգտել եմ այսքան տարի: Տիգրան Սանթրոսյանը,Նոռա Խաչատրյանը և Արարատ Ալիխանյանը այս մարդկանց է համարում Վաչեն իր կայացման ճանապարհի կարևոր և թանկ մարդիկ: Դպրոցից և այլ կազմակերպությունների կարևոր մարդկանցից հետո մարդիկ որ ինչ-որ չափով դեր են ունեցել Վաչեի կայացման ճանապարհին ում հետ նա անցել է հրաշալի ճանապարհ Կներեք որ բոլորի անունները չեմ նշել բոլորիտ սիրում եմ իմ բոլոր ընկերներիս իմ գործնականում հանդիպած կոլեգաներիս ընկերներիս: Վաչեն ընկերասեր է սիրում է կյանքը իր բոլոր գույներով և դժվարություններով նա գիտի գնահատել դիմացինին ունի ներքին ներդաշնակություն իր և շրջապատի նկատմամբ: Նա հակակոնֆլիկտային խաղաղ հանգիս մարդ է: Վաչեն մասնակցել է համաքաղաքային և մասայական միջոցառումներին սեմինարներին: Ներկայում Վաչեն փնտրում է աշխատանք և զբաղվում է բլոգինգով կազմակերպում է համերգներ սեմինարներ միշտ ներկայանում նորովի իր հարազատների և ընկերներին: Վաչեն իր կամքի անկոտրուն ոգով վառ օրինակ է իր հասակակիցների կողքինն: Վաչեն աշխատում է <>-ի կամավորական ակտիվ երիտասարդներից կազմված խմբի համակարգող: Վաչեի հետ երբեք չեն ձանձրանա իր ընկերների խոսքով Վաչեն երբեք ցույց չի տալի իր պռոբլեմները միշտ պատրաստակամ է աջակցել իր ուժերի չափով պատասխանատու է ահավոր պարտաճանաչ և նվիրվող է: Երգում է ստեղծագործում է և թղթակցում է թերթերին կայքերին: Նրա մոտ նպատակները ավելի գերակշռող են քան երազանքները բայց Վաչեն ունի երազանք ունենա սիրող հասկացող կին ամուր ընտանիք լինի ավելի հանրաճանաչ վայելի ժողովրդականություն իր արվեստով նվաճի մեծ բեմեր և կայուն աշխատաք: Նա երազում է որ տպագրվի իր բանաստեղծությունների ժողովածուն: Մեր զրույցի վերջում Վաչեն բոլորի կայքի և թերթի ընթերցողներին մաղթեց հոգու ամրություն ներդաշնակ լինեն իրենք իրենց և շրջապատի նկատմամբ ներդաշնակությունը և հակակոնֆլիկտային լինելը կոգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն: Միշտ եղեք լավատես նախաձեռնող ձեր բոլոր ծրագրերում և կյանքին նայեն օպտիմիստական գույներով: Dilijanews.blogspot.com-ի մշակույթի, կրթության, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին:

Nor Ergi premeria Alla Levonyan Jan Dili Dili xosq, ev yerajshtutyun@!!! Marina Tagakchyani srtanc shnorhavorumenq!!!:

понедельник, 21 октября 2013 г.

YERITASARDNER@ MSHAKUYTAYIN NAXADZERNUTYUNNERUM!!!

Երիտասրդները մշակույթային նախաձեռնություններում Վերջերս Դիլիջան քաղաքի մի խումբ երգող,ասմունքող,պարող երիտասրդներ Dilijan Initiative Group-ի, dilijanews.blogspot.com-ի և Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել էին <<Աշնանային ելևէջներ>> խորագրով ուրախ հագեցած ծրագիր: Դիլիջանի Հաղարծին համայնքի դպրոցում համերգին մասնակցում էին Հայացք պարի համույթը պարուսույց Անի Ամիխանյանը,ասմունքող Էրիկ Մատինյանը,Անի Թորոսյանը,Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ուսանողներ Սամվել Ալիխանյանը,Արթուր Վարդանյանը,Վաղինակ Մկրտչյանը,երգիչներ Ալյոշա Հարությունյանը,Վաչե Գրիգորյանը: Համերգը սկսվել էր ավանդական դարձած<< Հանուն հայության հարատևման>> երգով այնուհետև հնչեցին ստեղծագործություններ հայ գրողների ստեղծագործություններից,ժողովրդական, հեղինակային ,էստրադային հոգեթով կատարումներ `պարեր: Համերգը անցավ բարձր տրամադրությամբ հանդիսաատեսը ոգևորվել էր հոգեպարար կատարումներով :Հաղարծնի աշնանային երեկոն պարուրվել էր աշնանային ելևէջներով: Համերգի վերջում խորին շնորհակալություն հայտնեցին բոլոր շահագրգիռ մարդկանց և կազմակերպություններին` Դիլիջանի քաղաքպետարանին հանձինս Դիլիջանի քաղաքպետ պարոն Ա. Սանթրոսյանին,հայ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի Դիլիջանի գրասենյակի համակարգող պարոն Գ.Դավթյանին,<<Հույսի կամուրջ>>Հ/Կ-ի Դիլիջանի մասնաճյուղի գրասենյանկին տեխնիկապես աջակցելու համար:Հաղարծնի համայնքի դպրոցի տնօրինությանը: Ըստ միջոառման կազմակերպիչների համերգը հաջողվեց անկախ խոչնդոտների:Ուրախ և շնորհակալ ենք, որ համերգը կայացավ շնորհիվ լավ ու բարի մարդկանց ու հանդիսատեսի: Այս համերգը ավելի լայն շրջանակներով տեղի կունենա Դիլիջանի արվեստասեր հասրակության համար առաջիկայում:Մեր հետ զրույցում նշեցին միջոցառման կազմակերպիչները Dilijan initiative Group-ի dilijanews.blogspot.com-ի համակարգող Վաչե Գրիգորյան:

пятница, 18 октября 2013 г.

MARDKAYIN MEC MOLORAK!!!!!!

Մարդկային մոլորակ Տիգրանի ներաշխարհը լի է դրական,մարդկային բացառիկ բնավորությամբ,բարությամբ,որտեղ չար և նախանձ և ձևապաշությունը և կեղծավորությունը տեղ չունեն։ Նրա հոգում իշխում է հավասառակշռությունը,համեստությունը,իսկ թերությունն անգամ առվելություն է ։ Տիգրանը խաղաղ,հանգիստ և ներդաշնակ է իր շրապատի հետ։ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՀԱՃԵԼԻ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԻՑ 2011թ.ապրիլի 9 էր,երբ իմ ակտիվությունը ընդլայնելու նպատակով ծանոթացա մի մեծատառով հոյակապ մարդկանց հետ այդ մարդիկ ինձ ներգրավեցին իրենց շարքերում ու բացեցին մի մեծ բարձրունքների փառքի ճանապարհ: Նրանք ինձ տվեցին բացահայտելու իմ ունակությունները հանդիպումներ ,հարցազրույցներ ,կազմակերպչական ջիղս բացելու հնարավորություն :Տվել են ինձ ամեն ինչ որ խոսքերով ինչքան էլ ասեմ մեկ է չեմ կարող բացատրել թե ինչ հաճելի ու անմոռանալի պահեր եմ ունեցել, որ ես այն չեմ փոխի ոչնչի հետ: Կես ժամվա ընթացքում ես գրել եմ <<Հանուն Հայության Հարատևման>> շարժման հիմնը: Տիգրան Սանթրոսյանը երբեք ոչմի խտրականություն չի դրել անտեսել է իմ տեսողության խնդիրը , նրա կողքին միշտ ինձ լիարժեք ,ինքնավստահ և պաշտպանված եմ եղել նա կարողացել է հարազատ եղբոր նման հասկանալ նա գիտի գնահատել դիմացինի արժեքները,ունակությունները և նա տարբերվում է մյուսներից իր նրբանկատությամբ,համեստությամբ,հավասարակշռված լինելու հմտությամբ,ազնվությամբ անաղարտ մաքրությամբ,անկեղծությամբ և ճիշտ ու արդար մտածողությամբ: Ես հոգաչափ շնորհակալ եմ աստծուց որ իմ կյանքում հանդիպել եմ Տիգրանի և Գարիկի նման մարդկանց:Ես շատ կցանկանայի որ այդ լավ ակնթարթները երբեք չավարտվեն բայց շնորհակալ եմ որ ես աշխատելով Տիգրանի,Գարիկի հետ ես ձեռք եմ բերել նրանց պես իսկական հոյակապ հրաշք հարազատ ընկերներ շնորհակալ եմ ևս մեկ անգամ թող Աստված ձեզ և ձեր գործերին ,ընտանիքին մեծ հաջողություններ բերի միշտ գրավեք նորանոր բարձրունքներ մենքել կողքից լսենք և միշտ հպարտանանք: Տիգրան Ռուդիկի Սանթրոսյանը բացառիկ անձնաորություն է նա տարբերվում է իր չափից շատ դրական բնաորությամբ նա կրթված է ունի բարձրագույ կրթություն ավարտել է 2 համալսարան ,մագիստրատուրա և ունի ներքին կուլտուրա և ներքին օրիգինալ գեղեցկություն: Նա իր տարիքի երիտասարդներից տարբերվում է իր գլոբալ և խորքային մտածելակերպով ,համեստությամբ մարդկային արժեքներով և դիմացինին գնահատելու հարգելու օրիգինալությամբ նա սիրված ,հարգված է և ակնածանքի արժանի իր հարազատների և ընտանիքի և ընկերների,բոլորի կողմից:Նրա կատարած աշխատանքները կարելի է միայն հպարտանալ ինչնել անում են Տիգրանին ճիշտ հասկացողները և գնահատողները: Ակնարկի հեղինակ ձեր Վաչե Գրիգորյան:

Inqna kensagrakan

Ինքնակենսագրական Ես Վաչե Սարգիսի Գրիգորյանն եմ, ծնվել եմ 26.12.1982 թվականին Հ.Հ.- ի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Ես ունեմ տեսողության խնդիր, առաջին խմբի հաշմանդամ եմ, ինձ սովոր միջավայրում խնդիրը այնքան էլ չի խանգարում: Ես սոցիալապես լիովին ինտեգրվել եմ հասարակության մեջ և ինձ համարում եմ հասարակության լրիվ և կայացաց մարդ: 1994-2001 թվականին սովորել և ավարտել եմ Դիլիջանի 19 գիշերոթիկ դպրոցը: 2002-2008 թվականին հաճախել եմ <<Հույսի Կամուրջ >> - ի Դիլիջանի մասնաճյուղի գրասենյակի <<պատասխանատու բանավեճային ակումբ>> և կյանքի հմտությունների տրեյնինգներին հոգեբանական խմբի դասերին: 2004-2007 թվականին <<Հույսի կամուրջ >> հ/կ-ի Դիլիջանի գրասենյակում, եղել եմ բանավեճային ակումբի լրատվական բաժնի պատասխանատու, կյանքի հմտությունների թրեյնինգային խմբի խմբավար օգնական, 1 տարի նույն հաստատությունում վարել եմ <<Լույսի շողեր>> ասմունքի խմբակը: 2006-2009 թվականներին հաճախել եմ Դիլիջանի քաղաքապետարանում << Երիտասարդների Գործունեության Ակումբ >> (ԵԳԱ), որտեղ էլ աշխատել եմ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, նույն աշատանքը կատարել եմ <<Օրհուսի>> բնապահպանական, տեղեկատվական կենտրոնի Դիլիջանի գրասենյակում 2009-2011 թվականին: 2011 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աշխատել եմ <<Հանուն Հայության Հարատեվման >> շարժման Դիլիջանի և <<Արդար հայաստան>> հ/կ-ի իրավաբանական գրասենյակում, որպես կրթության, մշակույթի, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, P.R. մենեջեր նույն կազմակերպությունում աշխատելու 100% Դիլիջանում ամսաթերթի գլխաոր խմբագիր: 2011-2012 թվականին սշխատել եմ My Gread Dream media հոլդինգում, որպես կապերի օպերատոր: 2011 թվականին սովորել եմ Համակարգչային դասընթացների Դիլիջանի Զբաղվածության տարածքային կենտրոնի և My Gread Dream media holding և Հ.Հ-ի աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից: Ներկայում վարում եմ dilijanews.blogspot.com-ը և ակտիվորեն ներգրավված եմ հասարակական կյանքում, ղեկավարում եմ Dilijan Initiative Group-ը կամաորական հիմունքներով: Երգում, ստեղծագործում, թղթակցում եմ քաղաքային <<Դիլիջան>> թերթին, <<Տեսանկյուն>> մարզային կայքին: 2003-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին երգել եմ << Հովք >> ժողգործիքների խմբում, մասնակցել եմ համաքաղաքային գրեթե բոլոր միջոցառումներին, նաև ինքս եմ կազմակերպել սեմինարներ, միջոցառումներ, մասնակցել եմ փառատոնների սեմինարների հատուկ մրցանակ և շնորհակալագրեր, գովասանագրեր: 2007 թվականին նկարահանվել եմ <<Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման>> կողմից <<Օղակից Ներս>> բնապահպանական ֆիլմում և H.D.P բարեգործական հիմնադրամի կողմից << Եթե թեվեր ունես>> ֆիլմում: Իմ մասին պատրաստվել է ռեպորտաժներ Երկիր Մեդիա հեռուստաընկերության և առաջին լրատվական լուրերի ծրագրի կողմից: Ընդհանուր առմամբ եթե նկարագրեմ ինձ՝ ակտիվ եմ, նրբանակատ, ընկերասեր, աշխատանքին նվիրվող, արդարամիտ, անկեղծ, անմիջական, ազնիվ, բռնկուն, բայց ոչ կոնֆլիկտային, նախաձեռնող եմ և ինձ դասում եմ Սանգվինիկ մարդկանց դասին:

среда, 9 октября 2013 г.

Sirov hravirumenq mer shrjagayutyunnerin!!!:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ <>-ը, dilijanews.blogspot.com-ը և Դիլիջանի քաղաքապետարանն ներկայացնում են համերգային ծրագիր Դիլիջան, Հաղարծին և Գոշ համայնքներում: Շրջագայության վերջում տեղի կունենա համերգային ծրագրի փակումն Դիլիջան քաղաքում: Համերգ - ակցիան ներկայացնում է նորաստեղծ <> - ին և dilijanews.blogspot.com - ի գործունեությունը: Ծրագրի նպատակն է ներգրավել հասարակության տարբեր խմբերին, իրավական, կրթական, մշակույթային և քաղաքացիական նախաձեռնություններում , և լավագույն գաղափարներին ի նպաստ Դիլիջանի և հարակից համայնքների ակտիվ մարդկանց նախաձեռնություններին: Հոկտեմբերի 17 -ին ժամը 16:00 - ին Հաղարծին համայնքում, հոկտեմբերի 24 - ին ժամը 16:00 - ին Գոշ համայնքում, հոկտեմբերի 31 - ին ժամը 16:00 -ին Դիլիջանի մշակույթի պալատում տեղի կունենա <<Աշնանային ելևեջներ>> խորագրով համերգային ծրագիր : Դիլիջանի երգող երիտասարդների, << Հայացք >> պարի համույթի մասնակցությամբ: Երեկոն խոստանում ենք դարձնել անմոռանալի, համերգի ընթացքում լինելու է երգ, պար, ասմունք: Համերգի աջակիցներն են Դիլիջանի քաղաքապետարանը և <>-ի, և dilijanews.blogspot.com-ի մեծ բարեկամը : Տեղեկատվական աջակիցներն են dilijanews.blogspot.com-ը: Սիրով սպասում ենք համեցեք միասին ուրախանանք և մեր այս օրը դարձնենք անմոռանալի և հետաքրքիր: Սիրով և հարգանքներով <> - ի և dilijanews.blogspot.com-ի կրթության, մշակույթի, մամուլի և հասարակության հետ կապերի բաժին: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

пятница, 4 октября 2013 г.

Shnorhavorumenq bolor Mankavarjnerin!!!!:

Ձեր աշխատանք մեծ է և արժանի է ակնածանքի ՈՒսուցիչները մեր երկրորդ ծնողներն են կրթողը և դաստիարակողը , խորհրդատուն կյանքի մեծ օվկյանում դծվարին ու հուսահատ պահերին: Ծնողից հետո մանկավարժն է, որ կրթում է երեխային և ձևավորում հասարակությանը քաղաքակիրթ և կրթված խելացի անդամներ: Քաղաքացիական և ժողովրդավարական կայուն և կիրթ հասարակությունը ստեղծվում է մեր հրաշք և նվիրյալ մանկավարժների շնորհիվ: <>-ը evևdilijanews.blogspot.com-ը կրթության ,մշակույթի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը սիրում և գնահատում է մանկավարժների անգնահատելի և նվիրյալ աշխատանքը և մեծ ակնածանք է տածում բոլոր մանկավարժների նկատմամբ: Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցիչների օրը<>-ի և dilijanews.blogspot.com-ի սեղծագործական խումբը սրտանց և մեծ սիրով շնորհավորում է բոլոր մանկավարժներին կրթական հաստատություններին բոլոր դաստիարակներին և այդ բնագավառներում գործունեություն իրականցողներին ուսուցչի օրվա կապակցությամբ: Մաղթում ենք բոլոր մանկավարժներին հոգու ամրություն մասնագիտական ձեռքբերումներ ,նվաճումներ, բարձրունքներ, հաջողություն և առողջություն: Ձեր դերը այնքան մեծ է մեր ամուր և առողջ հասարակության ձևավորման գործում, որ թող երբեք չպակասի Դուք միշտ լինեք մեր կողքին և ձեր գիտելիքներով և խոհեմ գաղափարներով նպաստեք մեր քաղաքացիական և ժողովրդավարական կայուն և կրթված առողջ քննադատության հասարակության զարգացմանը: Հարգանքներով <>e և dilijanews.blogspot.com- ի ստեղծագործական խումբ ևս մեկ անգամ շնորհավորում ենք