> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 25 марта 2015 г.

ՆՐԱ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԱՆՀՈԳ ԼԻ ԵՐԳՈՎ





Նրա մանկությունը անցել է անհոգ լի երգերով, նա քայլում էր գնացքի գծերով ու հավաքում գծերին թափված քարերը: Նա կապոցով ուտելիք էր տանում արտում աշխատող իր հայրիկին ու ճանապարհին զրուցում սյան վրա թառած ծիծեռնակի հետ, պառկում էր կանաչ խոտերում ու նայելով կապույտ երկնքին սլանում էր դեպի տիեզերք: Նրա երգերը լի են բնության անաղարտ մաքրությամբ: Մեր բլոգը միշտ հետևում է այս երգչուհու գործունեությանը:
 Ալլան ստեղծագործել սկսել է դեռ մանկուց, ունի 60-ից ավելի ստեղծագործություններ:

четверг, 12 марта 2015 г.

Մարզական մրցույթներ նվիրված ՀՀ անկախության 24 ամյակին:



Մարզական մրցույթներ նվիրված ՀՀ անկախության 24 ամյակինՓետրվարի 23-ից մինչև մարտի 3-ը Դիլիջան քաղաքում անցկացվեց մարզական խաղերի համազգային մրցույթ բասկետբոլ, վոլեյբոլ և ֆուտբոլ մարզաձևերում: Առաջնություններին մասնակցում էին Դիլիջանի և հարակից համայնքների 8 դպրոցների աշակերտներ:Բասկետբոլում առաջին պատվավոր տեղն են գրավել աղջիկների խումբը Դիլիջանի թիվ 2-րդ դպրոցից, տղաների խումբը՝ քաղաքի  ավագ դպրոցից:Հանդբոլում առաջին տեղը զբաղեցրեցին  Դիլիջանի ավագ դպրոցը ներկայացնող տղաների խումբը, իսկ  առաջին տեղ՝ քաղաքի 2-րդ դպրոցի աղջիկների խումբը :Վոլեյբոլի մրցաշարում առաջին պատվավոր հորիզոնականներն են գրավել Հաղարծին դպրոցի աշակերտները և Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները:Ֆուտբոլի առաջնությունում առաջին պատվավոր հորիզոնականներն են գրավել տղաները Վ.Անանյանի անվան դպրոց:Համաքաղաքային փուլում առաջին պատվավոր հորիզոնական գրաված մասնակիցները առաջիկայում կմասնակցեն նաև մարզային փուլի առաջնությանը:Հաղթող մասնակիցները այսօր հավաստագրերի և նվերների արժանացան Դիլիջանի քաղաքապետարանի կողմից: Դիլիջանի քաղաքապետ պ-ն Ա.Սանթրոսյանը հաղթող թիմերին նվիրեց գնդակներ: Կազմակերպիչների կողմից հայտնվեց շնորհակալություն Դիլիջանի քաղաքապետ պ-ն Ա.Սանթրոսյանին մրցաշարին  աջակցելու և ուշադրության ներքո պահելու   համար:Մասնակիցներին մաղթում ենք կրկին առաջին պատվավոր հորիզոնականներ, պատվավոր մրցանակներ, նոր վերելքներ:Տեղեկատվությունը dilijanews.blogspot.com-ի: