> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 21 мая 2023 г.

Այսօր Դիլիջանցի սիրված երգիչ՝ Վաչե Գրիգորյանը Իր բլոգի հետևորդներին և արվեստը գնահատողներին ներկայացրել է սիրված գեղեցիկ, բայց ոչ այնքան հայտնի երգ, որը կոչվում է՝ "Լսիր եղբայր", երգը պատկանում է՝ Հայրիկ Ղազարյանի գրչին, երգը կատարում է առաջին անգամ, առանց նվագակցությամբ։ Այդ մասին տեղեկացանք նրա պաշտոնական, անձնական բլոգից։

Grigorian Vache Official: Ինչպես խոստացել էի, նոր երգ եմ ներկայացնում Ձեր ու...

Դավի՜թ ջան, երկարատև ընդմիջումից հետո նորից սկսեցիր հաղորդումների շարքը այս անգամ ներկայացրեցիր մի անգամից՝ 2 տեսանյութ։ Նախորդ տեսանյութում պատմեցիր՝ Շրիդեվիի մասին, իսկ այս անգամ խոսում ես՝ Անատոլի Կոտենեվի մասին։ Ո՞վ է՝ Անատոլի Կոտենեվ - Ռուսական Ռեմբոն։

Երկարատև դադարից հետո, մեր գործընկեր Դավիթ ղազարյանը սկսում է՝ «Հայտնի մարդիկ, որոնք առեղծվածային ձևով մահացել կամ անհետացել են» հաղորդումները այս անգամ մեզ կպատմի՝ Շրիդեվիի մասին։

суббота, 13 мая 2023 г.

Դու կարող էս ընտրել քո ոճը






Կոմերցիոն նկարահանումներ,

Մանկական նկարահանումներ,

Բիզնեսի նկարահանումներ,

Մկրտության, նշանադրության, ծննդյան և հարսանեկան առիթների նկարահանում և լուսանկարում։ Պատվերների համար գրեք՝ Դիլի Տուր Ինֆո" զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի պաշտոնական էջերին, կամ զանգահարել՝ "091" 22-71-98 երկուշաբթի/շաբաթ օրերին, ժամը՝ 11։00-19։00-ը։ Կազմակերպում եք Դուք, Ձեր առիթները հիշարժան ենք դարձնում մե՜նք, բարձր որակը, պրոֆեսիոնալ մոտեցումը երաշխավորում ենք։ Ծանուցում՝ "Դիլի Տուր Ինֆո" զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը վիդեո/ֆոտո ծառայությունները իրականացնում է՝ 2022-ի նոյեմբերից, "#Old_Memories_Photo_Studio"-ի հետ համագործակցությամբ։ 

    Մեր գործընկեր հյուրատները այստեղ՝

  «Aregunyan arquniq»

  https://www.facebook.com/groups/177409374442360/?ref=bookmarks

  Մեր ֆեյսբուկյան խմբերը՝

  «Dilitourinfo is The first touristic informational web page in Dilijan»՝

  https://www.facebook.com/groups/1069832199750926/?ref=bookmarks

  «Դիլիջան Տուր Թրավել»՝

   https://www.facebook.com/groups/493014464157228/?ref=bookmarks

  «Photo Tour In Dilijan»՝

   https://www.facebook.com/groups/317571389335575/?ref=group_browse

  «Դիլիջանի զբոսաշրջային, մշակութային և երիտասարդական խորհուրդ»՝

  https://m.facebook.com/groups/461514684382641?group_view_referrer=search

  «1-ին զբոսաշրջային, հանրային և մշակութային հաստատություններ Դիլիջանում»՝

  https://m.facebook.com/groups/249549375710116?group_view_referrer=search

  «Մամուլի տեսություն»՝

  https://www.facebook.com/groups/1401587146783971?group_view_referrer=search

  «Ակունք» մշակութային խումբ՝

  https://www.facebook.com/groups/781734689563228/?ref=group_browse    


 

Վաճառվում է 1000 ՔՄ հողամաս, Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղական բնակավայրում



















Վաճառվում է՝ 1000 ՔՄ հողամաս, Դիլիջան խոշորացված համայնքի, Հաղարծին գյուղական բնակավայրում։  Հողամասը մոտ է անտառին և հարմար է տաղավարներ, փոքրիկ առանձնատուն կառուցելու համար։  Ցանկացողները կարող են գրել՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի պաշտոնական էջերին, որը տեղադրված է ներքևում։  Կամ երկուշաբթի/շաբաթ օրերին, ժամը՝ 11։00-19։00-ը զանգահարել «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ՝ «091» 22-71-98, «093» 31-28-97։ 

    Մեր գործընկեր հյուրատները այստեղ՝

  «Aregunyan arquniq»

  https://www.facebook.com/groups/177409374442360/?ref=bookmarks

  Մեր ֆեյսբուկյան խմբերը՝

  «Dilitourinfo is The first touristic informational web page in Dilijan»՝

  https://www.facebook.com/groups/1069832199750926/?ref=bookmarks

  «Դիլիջան Տուր Թրավել»՝

   https://www.facebook.com/groups/493014464157228/?ref=bookmarks

  «Photo Tour In Dilijan»՝

   https://www.facebook.com/groups/317571389335575/?ref=group_browse

  «Դիլիջանի զբոսաշրջային, մշակութային և երիտասարդական խորհուրդ»՝

  https://m.facebook.com/groups/461514684382641?group_view_referrer=search

  «1-ին զբոսաշրջային, հանրային և մշակութային հաստատություններ Դիլիջանում»՝

  https://m.facebook.com/groups/249549375710116?group_view_referrer=search

  «Մամուլի տեսություն»՝

  https://www.facebook.com/groups/1401587146783971?group_view_referrer=search

  «Ակունք» մշակութային խումբ՝

  1.   https://www.facebook.com/groups/781734689563228/?ref=group_browse    


 

ԴԻԼԻՋԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ, ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ՝ 1-ԻՆ ՇԵՆՔ, 8-ՐԴ ՀԱՐԿ, ԲՆԱԿԱՐԱՆ 29։








Երկարաժամկետ վարձով է տրվում կապիտալ վերանորոգված, կահավորված՝ 3 սենյականոց բնակարան, որը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։  Բնակարանը արևահայաց է, ունի մշտական տաք/սառը ջուր, «Բաքսի» համակարգ, բնակարանից բացվում է հրաշալի տեսարան դեպի Դիլիջան համայնքը։  Բնակարանը հարմար է 4, 5 հոգանոց ընտանիքների համար։  Բնակարանը գտնվում է՝ Դիլիջան համայնքի, Մոլդովական 1-ին շենքի, 8-րդ հարկում, շենքի շքամուտքը վերանորոգված է, գործում է վերելակ։  Շենքը մոտ է ավտոբուսի կանգառին, Դիլիջանի կենտրոնական դպրոցին, մոտակայքում էլ կան խանութներ, սննդի արագ սպասարկման օբյեկտներ։  Իրական ցանկացողները՝ երկուշաբթի/շաբաթ օրերին, ժամը 11։00-19։00-ը կարող են զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ՝ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։            


 

четверг, 11 мая 2023 г.

Բացվեց Վաչե Գրիգորյանի անձնական բլոգը






Բացվեց՝ Դիլիջանցի երգիչ,զբոսաշրջային, մշակութային, հասարակական գործիչ, գովազդային գործակալ և բլոգեր՝ Վաչե Գրիգորյանի անձնական բլոգը։ 

 Այս բլոգում կհրապարակվեն Վաչեի երգերը, բանաստեղծությունները, կխոսվի նրա գործունեության մասին։  Այցելելով բլոգ՝ դուք կարող եք ծանոթանալ նրա պաշտոնական էջին, իսկ համագործակցության ցանկության դեպքում՝ կարող եք կապ հաստատել նրա հետ։  Վաչեն երգում է աշուղական, ժողովրդական, ազգագրական, հայ երգահանների, «80»-ականների էստրադային և հեղինակային երգեր։  Վաչե Գրիգորյան՝           - «Անձնական բլոգի գաղափարը ունեի դեռևս՝ 2012 թ-ից, բայց այն ժամանակ միայն սոց և յութուբյան էջը ունեի։  Դեռ պահը չէր հասունացել, բացի դա էլ գործունեությունս շատ ծանրաբեռնված էր ու չէի հասցնում այլ գործերով զբաղվել։  Իսկ այս ձմռանը բացեցինք իմ յութուբյան նոր պաշտոնական էջը, հիմա էլ ընկերոջս՝ բլոգեր Արթուր Տեր Սահակյանի առաջարկով բացվեց նաև անձնական բլոգս։  Բլոգիս առանձնահատկությունը այն է, որ չկա ոչ մի ճչացող և ավելորդ ծանրաբեռնված և հոգնեցնող ձևավորում։  Այսինքն, բլոգի այցելուների համար հրապարակումները կլինեն հակիրճ, ընթեռնելի և բովանդակային։  Սպասեք նորություններին, շատ ասելիք ու ծրագրեր կան, որոնց մասին կտեղեկանաք  հետևելով բլոգիս։»  Վաչեն  իր խոսքը եզրափակեց  շնորհակալություն հայտնելով իր բոլոր հետևորդներին, գործընկերներին և արվեստն ու աշխատանքը գնահատողներին։  Իսկ ո՛վ է Վաչեն իր ընկերների համար և ի՞նչպեսի անձնավորություն է նա։ Թեյագործ, նկարչուհի և կոլաժիստ, մշակութային և հասարակական գործիչ՝ Լուսինե Մանուկյանը այսպես բնութագրեց            - «Վաչեն ընկերասեր, իր գործի նվիրյալ, պարտաճանաչ և պատասխանատու անձնավորություն է։  Մարդ՝ ում հետ կարող ես զրուցել յուրաքանչուր թեմայի շուրջ։  Նա աշխարհի գույները, սերը և բարությունը ամփոփել է իր ներսում և կարողանում է բաժին հանել նաև իր ընկերներին։»  Վաչեն Տավուշի տարածաշրջանում առաջիններից էր, ով հիմնադրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» և «Դիլիջան նյուզ» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգները ու մոտիվացրեց զբոսաշրջությունը, մշակույթը և տեղեկատվությունը մեկ հարթակում։  Նրա անձնական բլոգ կարող եք այցելել ստորև հղումով։ 

  https://grigorian-vache-official.blogspot.com/

 

Հրապարակումը Ձեզ ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։        


 

среда, 10 мая 2023 г.

ԳՐՔԻ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ










Այսօր՝ Դիլիջանի «Հովազ» նորաբաց սրահում տեղի ունեցավ՝ #գրքի_բաց_քննարկում                               #Աստրիդ_Լինդգրենի «#Երկարագուլպա_Պիպին» մանկական պատմվածքը։                                  Հանդիպմանը Հաղարծինի  դպրոցի 5-ի 2 դասարանի աշակերտները հանգամանալից ներկայացրեցին պատմվածքը, մասնակիցներին տեղափոխելով Պիպիի խենթ ու հնարամիտ, վառ ու գունեղ աշխարհը։  Այնուհետև ծավալվեց անկեղծ քննարկում։  Հանդիպմանը ներկա էր վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Թումանյանը, հոգեբան Նորա Խաչատրյանը, զբոսաշրջային գործիչներ, «Ղազարոս Աղայանի անվան գրադարանի» աշխատակցուհի՝ Արփինե Ղազարյանը։  Հանդիպումը նախաձեռնել էր՝ թեյագործ, «Ստվերներ» մանկական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար,  արվեստագետ, նկարչուհի,կոլաժիստ և մշակութային հասարակական գործիչ՝ Լուսինե Մանուկյանը։  Հանդիպման ընթացքում՝ երեխաները հարց ու պատասխանի միջոցով  ինտերակտիվ դարձրին քննարկումը` ներկաներին պարգևելով ինտելեկտուալ և հոգեկան բավարարվածություն։  Ներկաները իրենց ելույթում կարևորեցին նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպումը։  Հանդիպումների այս շարքը հնարավոր և իրականանալի է դարձել «Զարթնիր» հասարակական կազմակերպության գործունեության շնորհիվ։ «#Zartnir»-ը հիմնադրվել է 2017թ֊ին և այսօր, խմբակները անցկացվում են Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և նույնիսկ Վրաստանում

     «#Zartnir»-ի նպատակն է ստեղծել բարեկեցիկ երկիր, որի հիմքը կրթված, ընթերցասեր, քննադատական մտածողությամբ ու ինքնազարգացման ձգտող երիտասարդությունն է։ Նյութը հրապարակման ներկայացրեց՝ Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։        


 

суббота, 29 апреля 2023 г.

Անդրե Գիգանտ - Հսկա ըմբշամարտիկը, այս անգամ մեր գործընկեր՝ Դավիթ Ղազարյանը մեզ կպատմի Նրա մասին։ Խնդրեմ, Ձեզ էլ բարի դիտում։

Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար՝ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը քաղաքացու օրվա առթիվ


Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

 

Այս օրը հենց այնպես չէ, որ սահմանված է, քանի որ մեր համայնքների ու պետության զարգացման առանցքում քաղաքացին է՝ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր աշխատասեր, օրինապահ ու հայրենասեր կերպարով ամեն օր հաղթահարում է բազմապիսի խոչընդոտներ՝ մեր երկիրն ամեն օր ավելի լավը դարձնելու մեծ ցանկությամբ:

 

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, մենք մշտապես ձեր կողքին ենք և պատրաստակամ հայրենանպաստ համագործակցությունների: Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, իսկ ձեզ՝ բարեկեցություն ու ամենայն բարիք:

 

Հարգանքով՝

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյան

Լուսանկարները Դավիթ Սարգսյանի, ֆեյսբուկյան պաշտոնական էջից։                


 

воскресенье, 23 апреля 2023 г.

«ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԵՐԹԸ 65 ՏԱՐԵԿԱՆ Է




Այն, որ Դիլիջան զբոսաշրջային, մշակութային, կրթական արհեստների և արվեստների խոշորացված համայնքը ապրել է հարուստ գրական և մշակութային կյանքով՝ դա գիտեն բոլորը։  Այդ թեմայով առանձին հրապարակումով անրադարձել եմ՝ ի՛մ նախորդ գրառումներում։  Այս անգամ խոսելու եմ մեր համայնքի անունը կրող թերթի մասին, որը այս տարի նշում է իր գործունեության՝ «65» ամյակը։  1958 թ.-ից, շաբաթական երեք անգամ, հրատարակվել է «Դիլիջան» թերթը։ Թերթի հիմնադիր և խմբագիրն է եղել՝ Մուսայել Մկրտչի Մկրտումյանը, Ո՛վ աշխատել է ավելի քան չորս տասնյակ տարուց ավելի։ Պարոն Մկրտումյանի գործունեությանը դեռ կանրադառնամ առանձին գրառմամբ։  Թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ.), վերահրատարակվել է1965 թ. մայիսի 5-ին։ Թերթում տպագրվել են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ։ «Դիլիջան քաղաքային թերթի հրատարակումը ընդհատվում է 2021-2022-ը ու վերահրատարակվում է 2022-ի ապրիլի սկզբից։«Դիլիջան» թերթի խմբագիրներն են եղել Մուսայել Մկրտչի Մկրտումյանը, Միքայել Սերունց Անանյանը, Օնիկ Հակոբի Սարգսյանը, Ալբերտ Սիմոնյանը և այժմ այս մարդկանց կողքին կարդում ենք երիտասարդ՝ Արփի Թամրազյանի անունը։  Քաղաքում ժամանակին տպագրվել է՝ «Ինպուլս», «Երիտասարդ Դիլիջան», «Հովք» և «100% Դիլիջանում» թերթերը, բայց «Դիլիջան» համայնքային թերթը շարունակել է տպագրվել, պահպանելով առաջատարի հաստատուն դիրքերը համայնքում։  «Դիլիջան» քաղաքային թերթը առանձնանում է իր բազմաբովանդակ և գրագետ հրապարակումներով, Դիլիջան համայնքի և բնակիչների առօրիայի, համայնքի հոգսերի և առաջխաղացման մասին լուսաբանվող հոդվածներով։  Թերթը սիրված և պահանջված է Դիլիջանցիների և համայնք այցելող հյուրերի կողմից։  Այժմ էլ՝ «Դիլիջան» համայնքային թերթը շարունակում է հրատարակվել ամիսը «1» անգամ ժամանակահատվածով, գունավոր և ժամանակակից ձևաչափով։  Այժմ քաղաքում գործում է՝ «1» թերթ և «1» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ, որը նաև առաջին զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական մեծ բլոգն է ամբողջ Տավուշի մարզում։  Նյութը պատրաստեց՝ Վաչե Գրիգորյանը, իսկ լուսանկարների համար շնորհակալություն՝ Արփի Թամրազյանին։  Ստորև հղումով կարող եք կարդալ թերթի մասին նախորդ հրապարակումը։ 

  https://dilijanews.blogspot.com/2022/07/blog-post_97.html                    


 

вторник, 21 февраля 2023 г.

ՄԵՐ ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ԱԼՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆՆ Է









Հունվարի 30-ից սկսած՝ Դիլիջան խոշորացված և բազմաբնակավայր համայնքում բացվել է «Շախմատի» ակումբ։  Ակումբը կարճ ժամանակում հասցրել է՝ Ի՛ր շուրջը համախմբել շախմատասեր հասարակությանը։  «Ակումբը իր գործունեությամբ առաջինն է թե ամբողջ Հայաստանում, թե Դիլիջանում։»  «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետ հարցազրույցում նշեց ակումբի հիմնադիր և համակարգող՝ Ալվարդ Սահակյանը։  «Մտքումս մի քանի հարց էր առաջացել.

 🤷 արդյոք հնարավո՞ր չէ ուղղակի՝ առանձ լուրջ պայքարի (հավեսի համար😊) ընկերական միջավայրում շախմատ խաղալ, որտեղ շախմատային մթնոլորտ է, որտեղ կարելի է ծանոթանալ ու շփվել քո նման մտածող Շախմատիստների ու Շախմատասերների հետ, ուղղակի ընկերական միջավայրում շախմատ խաղալ ու կիսվել մրցաշարի ընթացքում ստացված դիրքերի մեկնաբանություններով😊(եթե սիրում եք շախմատ խաղալ ,ինձ կհասկանաք🤗

 Ու պարզվեց մենք շատ ենք🤗։

 Արդեն մենք ունեցել ենք մի քանի  հանդիպումներ Շախմատի ակումբում, մասնակցել են թե՛ շախմատիստներ, թե ՛ շախմատասերներ։ Իմ պատկերացրած ընկերական միջավայրում խաղացել ենք շախմատ արդեն որոշ չափով ճանաչված շախմատիսների հետ (հավես մթնոլորտում)😊...

 Բայց ամենակարևորը, որ մեզ հյուրընկալում են Հայաստանի տարբեր մարզերից, կարելի է ասել, որ շաբաթ և կիրակի օրերը շախմատային տոնի ենք վերածում Դիլիջանը ։🙂

 Հիմա ևս ակումբում ընդգրկվել ցանկացողները շատ են, և օրեցօր շատանում է ուժեղ մրցակցության միտքը, այդ պատճառով պայքարը էլ ավելի է թեժանում և ուժեղ շախմատիստների թիվը գնալով մեծանում է ակումբում 😊։

 Եվ վերջում նշեմ ամենակարևորը՝ ես մենակ այս ամենը չէի իրագործի ,եթե ինձ չօգնեին իմ շախմատիստ ընկերները՝ Boris Dagesyan ֊ը , և Artur Gevorgyan ֊ը ։

 Այս գաղափարի իրականացմանը շատ է օգնում նաև "Հովք" ռեստորանի տնօրինությունը,

 ինչի համար շնորհակալ եմ նրանցից ևս🤗»  Զրույցը այսպես եզրափակեց՝ Ալվարդը։  Ակումբի առկա խնդիրների, դժվարությունների և առաջիկա ծրագրերի մասին՝ Ալվարդը չցանկացավ խոսել։  Հարցազրույցը անցկացրեց՝ Վաչե Գրիգորյանը։