Այն,
որ Դիլիջան զբոսաշրջային, մշակութային, կրթական արհեստների և արվեստների խոշորացված
համայնքը ապրել է հարուստ գրական և մշակութային կյանքով՝ դա գիտեն բոլորը։ Այդ թեմայով առանձին հրապարակումով անրադարձել եմ՝
ի՛մ նախորդ գրառումներում։ Այս անգամ խոսելու
եմ մեր համայնքի անունը կրող թերթի մասին, որը այս տարի նշում է իր գործունեության՝
«65» ամյակը։ 1958 թ.-ից, շաբաթական երեք անգամ,
հրատարակվել է «Դիլիջան» թերթը։ Թերթի հիմնադիր և խմբագիրն է եղել՝ Մուսայել Մկրտչի
Մկրտումյանը, Ո՛վ աշխատել է ավելի քան չորս տասնյակ տարուց ավելի։ Պարոն Մկրտումյանի
գործունեությանը դեռ կանրադառնամ առանձին գրառմամբ։ Թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ.), վերահրատարակվել
է1965 թ. մայիսի 5-ին։ Թերթում տպագրվել են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող
հոդվածներ։ «Դիլիջան քաղաքային թերթի հրատարակումը ընդհատվում է 2021-2022-ը ու վերահրատարակվում
է 2022-ի ապրիլի սկզբից։«Դիլիջան» թերթի խմբագիրներն են եղել Մուսայել Մկրտչի Մկրտումյանը,
Միքայել Սերունց Անանյանը, Օնիկ Հակոբի Սարգսյանը, Ալբերտ Սիմոնյանը և այժմ այս մարդկանց
կողքին կարդում ենք երիտասարդ՝ Արփի Թամրազյանի անունը։ Քաղաքում ժամանակին տպագրվել է՝ «Ինպուլս», «Երիտասարդ
Դիլիջան», «Հովք» և «100% Դիլիջանում» թերթերը, բայց «Դիլիջան» համայնքային թերթը շարունակել
է տպագրվել, պահպանելով առաջատարի հաստատուն դիրքերը համայնքում։ «Դիլիջան» քաղաքային թերթը առանձնանում է իր բազմաբովանդակ
և գրագետ հրապարակումներով, Դիլիջան համայնքի և բնակիչների առօրիայի, համայնքի հոգսերի
և առաջխաղացման մասին լուսաբանվող հոդվածներով։
Թերթը սիրված և պահանջված է Դիլիջանցիների և համայնք այցելող հյուրերի կողմից։ Այժմ էլ՝ «Դիլիջան» համայնքային թերթը շարունակում
է հրատարակվել ամիսը «1» անգամ ժամանակահատվածով, գունավոր և ժամանակակից ձևաչափով։ Այժմ քաղաքում գործում է՝ «1» թերթ և «1» զբոսաշրջային-մշակութային
և տեղեկատվական բլոգ, որը նաև առաջին զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական մեծ
բլոգն է ամբողջ Տավուշի մարզում։ Նյութը պատրաստեց՝
Վաչե Գրիգորյանը, իսկ լուսանկարների համար շնորհակալություն՝ Արփի Թամրազյանին։ Ստորև հղումով կարող եք կարդալ թերթի մասին նախորդ
հրապարակումը։
https://dilijanews.blogspot.com/2022/07/blog-post_97.html
Комментариев нет:
Отправить комментарий