> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 22 августа 2021 г.

Արահետ․ 20 տարի բեմում


Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վաչե Գրիգորյանի «Արահետ․ 20 տարի բեմում» խորագրով մենահամերգին, որի հասույթը կուղղվի Դիլիջան խոշորացված համայնքում գործող «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութատեղեկատվական առաջին բլոգի զարգացմանն ու պաշտոնական կ
այքի ստեղծմանը։ Համերգը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին՝ Դիլիջան համայնքի մշակույթի պալատում։ Միջոցառմանը կվայելեք ժողովրդական, աշուղական և հեղինակային նոր երգեր։ Բոլորիդ սպասվում է  անակնկալներով լեցուն և երգառատ երեկո։ Համերգի գլխավոր գործընկերներն են՝ Դիլիջանի համայնքապետարանը, «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջը, Դիլիջանի մշակույթի պալատը, Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակը, «Մաեստրո» սրճարան-ռեստորանը։ Հրատարակչական աջակիցներն են՝ «Դիլնետ սերվիս» հասարակական կազմակերպությունը, “Dilijan Initiative Group” զբոսաշրջային, մշակութային և երիտասարդական խումբը։ Տեղեկատվական գլխավոր աջակիցներն են  “Dilijanews” և “Dili Tour Info” տուրիստական-տեղեկատվական բլոգները։ Եկեք միասին անցնենք իմ լուսավոր արահետով։ Բոլորիդ խոստանում եմ անմոռանալի, ջերմ և մտերմիկ երեկո։