> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 30 сентября 2016 г.

Դիլիջանաբնակ, բանաստեղծուհի Սվետլանա Գրիգորյանի նոր ստեղծագործություններից: Խնդրեմ..

Անձրև է մաղում , մանր հակինթե արծաթ շիթերը հողին է շաղում։
Անձրևից հետո ,թաց է գետինը ,ասես արտասվում՝
Աշնան խաշամին, շղարշ մշուշին ,նա դեռ չի սպասում։
Ու արևագալը երկնի կապույտում ՝կամարը կապած՝ ծիածանի վառ գույներով լցված,
Անձրև ու մշուշ քշում տանում է հեռու- հեռուներ,
Իր հետ ետ բերում ծով , երանության հույսի հեքիաթի սիրո անուրջներ։

ԱՇՈՒՆ

Ես սիրում եմ քո թախիծը իմ աշուն , Քո տերևը՝ դեղին ներկված ու նախշուն, Դու էլ մեր պես , ծերանում ես ,հանգիստ, հանդարտ, անրջում, Իսկ ի՞նչ ունես գաղտնի պահած քո հուշերի մշուշում ։

Հեղինակ, Սվետլանա Գրիգորյան

вторник, 27 сентября 2016 г.

Նոր Երգի պրեմիերա, Ռազմիկ Բաղդասարյան, (Շաղ ես Շող ես) Հեղինակ` Նազելի Գրիգորյան, Աշուղ Նազելի Գործիքավորող` Գարեգին Առաքելյան Տեսահոլովակի ռեժիսոր` Տարոն Պետրոսյան Օպերատոր` Վիկտոր Միխայլով Շնորհավորում ենք Ռազմիկին հիանալի տեսահոլովակի կապակցությամբ, Աշուղ Նազելիին հրաշալի երգի համար: Շնորհակալություն Ռազմիկին տեսահոլովակի պրեմիերան բլոգում ներկայացնելու համար: Բարի դիտում:

Քիչ երգված Շերամ. Աշուղական երգը գնահատողների համար, Աշուղ Շերամ (Մեկել Ես եմ) Երգում է, Հայ երգի անզուգական երգիչ Էդգար Խաչատրյանը: Ձեզ բարի վաելում, սիրելի հայրենակիցներ:

Նոր տեսահոլովակի պրեմիերա, Անրի, Սերս Երիտասարդ երգիչ Անրին բավականին երկար դադարից հետո նկարահանել է նոր տեսահոլովակ: «Սերս» ` այսպես է կոչվում երգչի նոր երգը: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի օպերատորը Հայկ Ալեքսանյանն է, իսկ ռեժիսորի բարդ ու պատասխանատու պարտականությունը ստանձնել է հենց Անրին: Դիմահարդարումը և վարսահարդարումը կատարել է HermiNa գեղեցկության սրահը: Համագործակցություն է եղել նաև Lanesa Bridal հարսանյաց սրահի հետ: Տեսահոլովակի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Cafe Շhampagne-ում: Տեսահոլովակը հիմնված է իրական փաստերի վրա: Տեսահոլովակում գլխավոր կերպարներին մարմնավորում են հաղորդավարուհի Աննա Գարեգինյանը և հաղորդավար-երգիչ Վարդան Բարսեղյանը: Տեսահոլովակում նկարահանվել են նաև Հայկը, Անդրեասը, Նարե Ամիրխանյանը, Հերմինե Հարությունյանը: Սա երգչի 4-րդ տեսահոլովակն է, և երգիչը նվիրում է իր ամուսնության 2 ամյակին: Շնորհավորում ենք տեսահոլովակի, և ամուսնության տարեդարձի կապակցությամբ, և շնորհակալություն ենք հայտնում, այս գեղեցիկ տեսահոլովակի պրեմիերան բլոգում ներկայացնելու համար:

понедельник, 26 сентября 2016 г.

Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում առկա են առնվազն 3 դասասենյակներ, որոնց հատակը, մեղմ ասած, գտնվում է առավել անմխիթար վիճակում:


Հարգելի՛ դիլիջանցիներ, դիլիջանաբնակներ, Դիլիջանը սիրող մարդիկ
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում առկա են առնվազն 3 դասասենյակներ, որոնց հատակը, մեղմ ասած, գտնվում է առավել անմխիթար վիճակում:
Այդ դասասենյակներում սովորում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ:
Դասասենյակներում հատակի անմխիթար վիճակը անհարմարություն է առաջացնում հատկապես անվասայլակով և քայլակով տեղաշարժվող աշակերտների ազատ տեղաշարժման համար:
Այս խնդրի լուծման նպատակով դպրոցում կազմակերպվել էր բարեգործական համերգ: Համերգին իրենց բարի կամքի դրսևորմամբ
ներկա էին երգչուհի Սոնա Ումրոյանը, «ՎանաԹոր» էթնիկ ֆյուժն նախագիծն ու Համայնքային կենտրոնի երգչախումբը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում.
Դիլիջանի քաղաքապետ պ-ն Ա. Սանթրոսյանին, Համայնքային կենտրոնին, Արթուր Հակոբյանին, Արամ Պետրոսյանին,
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի շրջանավարտներին, աշակերտներին, համերգին ներկա եղած և տոմսեր գնած յուրաքանչյուր մարդու:
Դուք այդպիսով Ձեր լուման ներդրեցիք այս ազգանվեր գործին:
Նաև խնդրի լուծմանն իր աջակցությունը բերած ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին
՝ 200.000 ՀՀ դրամի չափով, / ի դեպ, պ-ն Հակոբյանի աջակցությունը մեր դպրոցին շարունակական բնույթ է կրում/, Հրաչյա Դավթյանին՝ գնումների ժամանակ մեծ զեղչեր տրամադրելու համար:
Արդյունքում հանգանակվել է 330.000 ՀՀ դրամ, որից 260.000 ՀՀ դրամը օգտագործվել է
1 դասասենյակի հատակի վերանորոգման ծախսերը հոգալու համար: Այժմ ունենք 70000 ՀՀ դրամ և առնվազն 2՝ ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող դասասենյակ:
Ըստ նախնական հաշվարկների՝ դասասենյակները վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ է ևս 430.000 ՀՀ դրամ:
Հարգելի՛ դիլիջանցիներ, դիլիջանաբնակներ և պարզապես գողտրիկ Դիլիջանը սիրող մարդիկ, եկե՛ք համախմբվենք և հնարավորինս օգնության ձեռք մեկնեք մեր փոքրիկներին:
Օգնել կարող եք ոչ միայն գումարով, այլև շինանյութով կամ աշխատուժով:
Պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք վերանորոգված և վերանորոգման առավել կարիք ունեցող դասասենյակների լուսանկարները:
Դասասենյակները տեսնելու համար կարող եք նաև այցելել դպրոց:
Հանգանակությանը մասնակցելու համար կարող եք զանգահարել
077984354 Աննա Դավթյանին:
Ձեր հանգանակած յուրաքանչյուր դրամը հրապարակվելու և հետագայում հաշվետվությունների տեսքով ներկայացվելու է ֆեյսբուքյան էջում:
Հարգելի բարեգործներ, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԸ:
Հաշվետվություն
Լամինատ 1քմ.4400դրամ 46քմ 200.000 դրամ
Շրիշակ 13x700=9100 դրամ
Դետալ 31x100=3100 դրամ
Ինքնակպչուն ժապավեն 2x500=1000դրամ
Պտուտակ 120x4=480դրամ
Կպչուն քեչա 4x250=1000 դրամ
Պարոգ 1x2500=2500 դրամ
գիպսոնիտ 1x2500=2500 դրամ
Վարպետին 40.000 դրամ
Ընդհանուր 260.000 դրամ

Լուսանկարների, նյութի հեղինակ Աննա Դավթյան

Քաղաքի օրը նշվեց մեծ հանդիսավորությամբ Արմեն Սանթրոսյանը նաև գոհունակությամբ նշեց, որ «Մշակութային վերածնունդ» հանրապետական փառատոնը արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է Դիլիջանում և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ, «Մեդիա Օնիքս» ընկերության տնօրեն Մարիա Մինասյանին: Իր խոսքում Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը իր երախտագիտությունը արտահայտեց ՀՀ Կենտրոնական բանկի տնօրինությանը և «IdeA» հիմնադրամի համահիմնադիրներ, բարերարներ Ռուբեն Վարդանյանին և Գագիկ Ադիբեկյանին Դիլիջանում խոշոր բարեգործական ծրագրերի իրականացման համար: Ամբողջական նյութը, անցնել հղումով:

Նորություններ

воскресенье, 25 сентября 2016 г.

ՇՏԱՊ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄՀԵՐ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

<<ՇՏԱՊ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄՀԵՐ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ>> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարգելի ընկերներ,
շատ արագ կազմակերպվեց ԴԻԼԻՋԱՆ խմբում աջակցության խումբ, որին միացան թե դիլիջանցիներ, թե Դիլիջանում աշխատող գթասիրտ մարդիկ, ընտանիքներ. Մեր խմբի նպատակն էր շտապ աջակցություն ցուցաբերել մեր համաքաղաքացու ընտանիքին: Ընտանիքի հայրը առողջական խնդիրներ ունի, մայրը չի աշխատում, երեք անչափահաս երեխա ունեն: Խնդիրները շատ էին. Որոշեցինք համախմբվել և աջակցել; Մեր նախաձեռնությանը արձագանքեցին նաև Հայաստանից դուրս գտնվողներ: Հավաքագրվեց՝ գումար, սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ և այլն;Մեզ նաև միացավ մեր սիրելի Տեր Շավարշը: Ընտանիքն ապրում է տնակում: Մենք չենք լուսանկարել, բայց ստորև ծանոթացեք նախաձեռնության արդյունքներին:
1.Ընտանիքին տրամադրվել է բավականին սնունդ,հիգիենայի պարագաներ, հագուստ, սպիտակեղեն, գրենական պարագաներ
2.Տրամադրվել է որոշակի գումար,և էլի կտրամադրվի նրանց կողմից, ովքեր կուղարկեն բանկային փոխանցումով,որը կօգտագործվի տան հոր առողջական խնդիրների համար
3.Տեղում հենց լուծվեց տան ամենափոքրիկ բալիկի մանկապարտեզ հաճախելու հարցը: Երեխան մեկ ամիս է չէր հաճախում 5000 դրամ ամսավճար չունենալու հետևանքով: Տեր Շավարշն արդեն խոսել է մանկապարտեզի վարիչի հետ և Տեր Շավարշը պատրաստակամություն հայտնեց երեխայի համար կատարել վճարում,
4, Ընթացք տրվեց ընտանիքի մայրիկի աշխատանքի անցնելու հարցը և Տեր Շավարշը ևս մի կազմակերպության հետ այդ հարցը քննարկեց և առաջիկայում կկատարվեն քայլեր:
5.Ընտանիքի հայրիկի առողջության վերականգնմանն ուղղված քայլեր են սկսվել: Խմբի օգտատերերից մեկը խոսել է առողջապահական համապատասխան կառույցի ղեկավարի հետ և հուսանք ,որ ևս հարցը դրական կլուծվի. Նաև եղել են նույն հարցով այլ աջակցություն տրամադրելու պատրաստակամություն:
Սիրելի դիլիջանցիներ և Դիլիջանում աշխատող, բնակվող մեր հարգարժան քաղաքացիներ, գթասիրտ մարդիկ, ովքեր տարբեր վայրերից արձագանքեցին,և Ֆեյսբուքի այս խմբի բոլոր օգտատերերին, նաև բոլորին, այն երեխաներին ,ովքեր մեզ միացան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ հայտնում ՁԵզ մեզ միանալու և ընտանիքին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար; Մեր այս նախաձեռնությունը շատ արագ կազմակերպվեց մի քանի ժամվա ընթացքում ու ունեցանք ահա այսպիսի արդյունքներ: Մենք մեր արարքով ուրախացրինք երեխաների,տան մեծահասակներին, որ իրենք մենակ չեն, որ իրենց մասին մտահոգ են բոլորը;
Սպասենք էլի արդյունքների: Կհրապարակենք նաև աջակիցների անունները:
Շնորհակալություն ԴԻԼԻՋԱՆ խմբին , որ այս տիրույթում կարողացանք նախաձեռնել , ինչպես նաև hetq.am լրատվական կայքի լրագրող Գագիկ Աղբալյանին՝ ընտանիքի պատմությունը ներկայացնելու համար, որը նպաստեց նախաձեռնության կազմակերպմանը:
Հ:Գ: Չհրապարակեցինք անուններ,ովքեր օգնել են, դա կլինի շուտով;Իսկ եթե էլի կլինեն ցանկացողներ աջակցելու, գրեք այստեղ, մենք էլի կկազմակերպենք հավաքագրումը:

Դիլիջանի նախաձեռնող բնակիչներ: