> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 24 июня 2014 г.

DILIJANI DARAVOR PATMUTYUN@!!



                                   Դիլիջան   տեղանվան  մասին


Ասում  են  ինչ-որ  ժամանակ  Դիլի  անունով  մի  ջահել հովիվ  սիրել է  իր  տիրոջ  գեղեցկուհի  աղջկան  ու  տառապել: Աղջիկն  էլ  տղային  է  սիրել  ու  երազել, բայց, ավաղ, նրա  մեծահարուստ հայրը  լսել  անգամ  չի  կամեցել  այդ  մասին: Վերջինս  իրեն  հասցված  վիրավորանքը  մոռանալու, ինչպես  նաև  ընչազուրկ  հովվի  սերը  աղջկա  սրտից  հանելու  միակ  միջոցը  համարել է տղայի  մահը: Չարագործ մարդիկ  կատարել  են  մեծավորի  կամքը  և  ջահել  հովիվը  զրկվել  է կյանքից:   
Օրեր  շարունակ  տղայի  դժբախտ  մայրը փնտրել է  իր  մինուճար  որդուն  և  ապարդյուն  կանչել  << Դիլի  ջան,  Դիլի   ջան… >> Ահա  այս բառերն  էլ  միանալով  հետագայում  նաև  բնակավայրի   անունը` Դիլիջան:
Սա  իհարկե  լեգենդը:
Փամբակի  և  Բազումի  լեռնաշղթաներով  շրջապատված քաղաքը  որպես  բնակավայր  առաջին  անգամ  հիշատակվում  է 1672-73թթ ֆրանսիացի  ճանապարհորդ  Շարդենի  կողմից: Ենթադրվում  է, որ  այն  եղել  է  պատմական  Հովքը, որն  Արշակունի թագավորների  ժամանակ  ամառանոց  էր  և  արքունի  որսատեղի: Ինչպես  առաջ, այնպես  էլ  այսօր արկածախնդիր  շատ  զբոսաշրջիկներ  Դիլիջանում  հետաքրքիր  արշավներ  են  կազմակերպում  ու  իրենց  օրը  հագեցնում  դիլիջանյան  վառ  հիշողություններով:                                        

ANDZI ARANDZNA HADKUTYUNNER@



                  Անձի  անհատական   առանձնահատկությունները


Դեռևս  Հիպոկրատը  կարծում  էր, որ  յուրաքանչյուր  մարդու  առանձնահատկությունները  որոշվում  է  օրգանիզմի  հեղուկների  գերակշռությամբ  և  դրանց  խառնուրդով: Դրանից  ելնելով  նա  տարբերում  էր  խառնվածքի  4 տիպ`
Սանգվինիկ, Ֆլեգմատիկ, Խոլերիկ  և Մելանխոլիկ:
Սակայն  հետագա  գիտական  հետազոտությունները  չհաստատեցին  Հիպոկրատի  ենթադրությունները:
Հետագայում  Պավլովը  խառնվածքի  հիմքում  դրեց  նյարդային  համակարգի  հատկությունների  հարաբերակցումը  պահպանելով  խառնվածքի  անվանումները  և  մարդկանց  բաժանեց  4 հիմնական  խմբի` այսպես                                                                                     1Սանգվինիկ  կամ  շարժուն  տիպ: Այս  տիպին  են  պատկանում  ուժեղ, հավասարակշռված, շարժուն  մարդիկ: Աչքի  են  ընկնում  արագ, վճռական, գործունյա, համառ  շարժումներով: Արագ  են  հարմարվում  նոր  պայմաններին, հետաքրքրությունները  շուտ  փոփոխվում  են: Խոսում  են  բարձր  արագ  ու  սահուն: Խելացի  են, հանգիստ, զուսպ  և  աշխատասեր: Չեն  վախենում  դժվարություններից: Պատմության  մեջ  հայտնի  դեմքերից  սանգվինիկի  ներկայացուցիչներ  են  եղել  Նապոլեոնը, Լերմոնտովը:
2Ֆլեգմատիկ  կամ  հանգիստ  տիպ: Այս  տիպին  են  պատկանում  ուժեղ, հավասարակշռված,իներտ  մարդիկ: Ֆլեգմատիկները  սառնարյուն  են, դանդաղաշարժ, համբերատար, զուսպ  և  քիչ  հաղորդակցվող  են: Նրանք  հանգիստ, միշտ  հանդարտ  ու  աշխատասեր  մարդիկ  են, մի  դեպքում  նա  զուսպ  ու  խորաթափանց  է  մյուս  դեպքում  ծույլ: Կարողանում  է  դժվարությունները  հեշտությամբ  հաղթահարել: Պատմության  մեջ  հայտնի  դեմքերից  ֆլեգմատիկ. Ներկայացուցիչներ  են  եղել  Կուռուզովը, առակագիր  Կռիլովը…
3Խոլերիկ  կամ  անզուսպ: Այս  տիպին  են  պատկանում  ուժեղ, անհավասարակշռված, շարժուն, դյուրագրգիռ, չափի  զգացում  չունեցող, համառ, հաղորդակցվող  նախաձեռնող  մարդիկ: Այնքան  էլ  կարգապահ  չեն, հեշտությամբ  են  դառնում  իրենց  բնազդների  ստրուկը: Խոլերիկի  ներկայացուցիչներից  են  եղել  Սուվորովը,Պուշկինը:
4Մելանխոլիկ  կամ  թույլ  տիպ: Այս  տիպին  պատկանող  մարդիկ  տրտնջացող  են, դժգոհ, քիչ  շարժունակ, ամաչկոտ, անվստահ  իրենց  անձի  նկատմամբ, գերզգայուն  են, դժվարությունները  չափազանցնելու  հատկություններ  ունեն: Կյանքի  բարենպաստ  պայմաններում` խոր  և  բովանդակալից  անձնավորություններ, իսկ  անբարենպաստ  պայմաններում` ինքնամփոփ  են և  վախկոտ: Մելանխոլիկի  ներկայացուցիչներից  են  եղել  Գոգլը  և  Չայկովսկին:
Վերը  նշված  յուրաքանչյուր  տիպ  ունի  վարքի  բնորոշ գծեր, բայց  մարդու  վարքագիծը  պայմանավորված  է  նյարդային  համակարգի  ոչ  միայն  բնածին  հատկություններով, այլ  նաև  այն  ազդեցություններով, որ  կրում  է  օրգանիզմը  անհատական  կյանքի  ընթացքում:

Գայանե Գասպարյան

MER BOLORIS USHADRUTYUN@ EV ANKEKHTS VERABERMUNQ@:



Հաշմանդամության խնդիրը հասարակության ուշադրության կենտրոնում


Ամեն հասարակության ներսում գերիշխում են անհատների միջանձնային հարաբերությունները սահմանափակող երևույթներ,որոնց թվին կարելի է դասել խտրականությունը և անհանդուրժողականությունը:Այն ավելի ցայտուն դրսևորվում է հատկապես խոցելի համարվող հասարակական խավերի ներկայացուցիչների հանդեպ:Ակնհայտ է այն արտահայտվում հաշմանդամ անձանց հանդեպ:Այսօր բոլորն էլ դժգոհում և նշում են այն հանգամանքը,որ խտրականությունը նկատելի է և արմատացած է կանսագործունեության բոլոր ոլորտներում:Եվ ոչ միայն հաշմանդամ մարդկանց հանդեպ:Շատ է խոսվում նաև հավասար հնարավորությունների,մատչելի միջավայր ունենալու և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու մասին:Բայց էական և շոշափելի արդյունքները դեռ չեն երևում:Ֆիզիկապես սահմանափակում ունենալ չի նշանակում,որ տվյալ մարդը զուրկ է նաև սեփական բարեկեցությունից և ապահովող մյուս միջոցներից:Այս պարագայում հաշմանդամությունը պետք է դիտարկել միայն բժշկական տեսանկյունից,իսկ նման խնդիրներ ունեցող անձը կարող է իր մյուս կարողությունները կիրառել այլ ասպարեզում միայն,եթե նրա համար հասարակությունում ստեղծվեն նրա ընդունակություններին ու գիտելիքներին համապատասխանող անհրաժեշտ պայմաններ:Այստեղ արդեն գործ ունենք սոցիալական մոտեցման հետ,որը արդեն մի քանի տասնամյակ է ինչ արդյունավետ գործում է մի շարք երկրներում:Այս մոդելի հիմքում ընկած է մի կարևոր պայման,այն է, հավասար հնարավորությունների տրամադրում բոլորին:Ասել է թե, մատչելի միջավայրի ապահովում ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց համար իրենց կենսագործունեությունը անկախ իրականացնելու համար:Մեր միջավայրը այս մոդելից շատ հեռու է դեռևս և այսօրինակ կենսապայմաններ ունեցող հասարակություն ձևավորելու գործում ներկայումս պայքարում են հասարակական կազմակերպությունները և այդ խնդրանքով զբաղվող որոշ պետական գերատեսչություններ:Բացի այդ,հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող բազմաթիվ օրենքներ և միջազգային համաջայնագրեր նույնպես այդպիսի հնարավորությունների ստեղծման լավագույն  մեխանիզմներն են հանդիսանում:Սակայն ոչ միշտ է գործում այդ իրավական դաշտը:
Ինչպես հայտնի է,սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության միամսյակ,որի շրջանակներում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ հասարակական իրազեկությունը բարձրացնելու և պետության ուշադրությունը այդ խնդիրների վրա սևեռելու նպատակով:Սա շատ կարևոր նախաձեռնություն էր, քանի որ միայն պետության խնդիրը պետք է լինի խոցելի խմբերի մասին հոգ տանելը,այլ հասարակության ներսում պետք է դրական վերաբերմունք ձևավորել հաշմանդամ անձանց հանդեպ:Իսկ բացասական վերաբերմունքը հենց հանդիսանում է լուրջ անջրպետ հասարակության մեջ հաշմանդամների ներգրավվման համար:Հեռու չէ այն օրը,որ յուրաքանչյուրս մեր աջակցությունը ցուցաբերելով համապատասխան կազմակերպություններին և պետական մարմիններին, կվերափոխեն մեր միջավայրը` այն դարձնելով ավելի հավասար և մատչելի ամենքիս համար:Չէ որ, մարդու հիմնարար իրավունքներից օգտվում ենք բոլորս, անկախ որևէ հատկանիշներց:


Վաչե Գրիգորյան

KHUSAPENQ EV LINENQ TEKHEKACVATS



                Խուսափենք  վեներական  հիվանդություններից


Վեներական  հիվանդությունները  լինում  են  մի  քանի  տեսակի.Ինչպես  պաշտպանվել  դրանցից. և ինչ  ճանապարհով  կանխել  այդ  վարաքը: Վեներական  հիվանդություններից  են`
“Սիֆիլիս”, “Գոնորեա”, “Տրիխամոնյալ”, և “Սպիդ” ( կամ  ՁԻԱՀ  ):
1.Սիֆիլիս- դա  վարակիչ  հիվանդություն  է, որը  լինում  է  4 տեսակ`
1. գաղտնի  շրջան,
2. 1-ային  շրջան,
3. 2-ային   շրջան,
4. 3-ային  շրջան
1. Գաղտնի  շրջանը  հիմնականում  տևում  է  21-28 օր  կամ  4 ամիս:
2 Իսկ  սիֆիլիսի  1-ին, 2-րդ  շրջանը  տևում  է, սկսված  մի  քանի  շաբաթից, մինչև 1-2 ամիս:
3 Սիֆիլիսի  3-րդ  շրջանը  վտանգավոր  է  և  մահաբեր:
Սիֆիլիսը  լինում  է  3  ճանապարհով`,  սեռական, շփման, և  ոչ  հիգիենիկ  կանոնների  դեպքում:Սիֆիլիսի  նշաններն  են` լինում  է  խոցի  ձևով, որի  չափը  գնդասեղի  մեծությունից  մինչև  ոսպի  հատիկի  չափ  է:
2. Ինչ  ինֆեկցիոն  հիվանդություն  է  Գոնորեան:
Գոնորեան  հիմնականում  արտահայտված  է  լինում  միզասեռական  օրգաններում:
Գոնորեայի  կլինիկական  ձևերն  են`
1.      Թարմ  Գոնորեա:
2.      Խրոնիկական  Գոնորեա:
3.      Թաքնված  գոնորեա:
Ինկոբացիոն  շրջանից 1-12 օր  հետո  առաջանում  է  Գոնորեայի  նշանները, որը  սկսվում  է  միզուկի  բորբոքումով:
3.Ինչ  բան  է  Տրիխոմոնյալը:
Տրիխոմոնյալը  դա  վարակիչ  հիվանդություն է, որը  տարածվում է  միզասեռական  օրգաններում, սեռական  ճանապարհով:
Ինկոբացիոն  շրջանը  տևում  է  7-10 օր, որից  հետո  ի  հայտ  է  գալիս  կլինիկական  շրջանը:
4.      Սպիդ  կամ  ՁԻԱՀ:
Սպիդը  դա  վարակիչ  հիվանդություն  է, որը  տևում  է  5-10 տարի: Այդ  վարակը  տարածվում  է  հիմնականում  մի  քանի  ճանապարհով:
Սեռական  ճանապարհով,ներարկման  և  շփման  միջոցով, և  այլ  ճանապարհներով:
Այս  հիվանդություններից  խուսափելու  համար  պետք  է  դիմել  համապատասխան  բուժ. Օգնությանը, և  ստանալ  համապատասխան  բուժում:
Եթե  ուզում  եք  խուսափել, այս  հիվանդություններից, պետք  է  օգտագործել  համապատասխան  միջոցներ  և  կլինեք  առողջ:
                                                                                    Վաչե  Գրիգորյան: