> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 25 апреля 2014 г.

MENQ UXT UNENQ MISHT DEPI LUYS!!!!:

"We always have a faith towards Light". Dilijan Mayor and dilijanews.blogspot.com gladly invites 18 years and older youngsters to participate in Historical and Cultural Program "We always have faith towards light" .This the second time this program is taking place. The excursion will start on 10.5.2014. The participants will start the trip at 7:30 AM and this time we will head to the Church in Lake Sevan, Khorvirap, Saint Ejmiatsin Cathedral, the house museum of Paruyr Sevak and the Victory Park in Yerevan.The purpose of the program is to organize a historical and cultural excursion 18 years and older handicap and non handicap people, to make the younger generation close to armenian culture and history, to introduce them to our churches, historical places, to involve different people from different organizations and different branches. In order to participate in the excursion, the participants should pay 3000 drams to the chief editor of dilijanews.blogspot.com Vache Grigoryan. the deadline for the registration and application is May the 5th, 2014. For more details please call +374-91-22-71-98, +374-93-31-28-97. You can send the completed applications and the list of applicants to infodilinewsblog@rambler.ru, vachik05@rambler.ru. The places are limited, and hurry to be one of the participants. We look forward to your participation. Truly yours dilijanews.blogspot.com and Dilijan Mayor. <<Մենք ուխտ ունենք դեպի լույս>> Դիլիջանի համայնքապետարանը և dilijanews.blogspot.com_ը սիրով հրավիրում ենք 18 տարեկանից բարձր երիտասարդներին մասնակցելու <<Մենք ուխտ ունենք դեպի լույս>> պատմամշակութային, զբոսաշրջաըին ծրագրին:Այս ծրագիրը իրականացվում է 2-րդ անգամ:Էքսկուրսիան տեղի կունենա 10.05.2014_ին ,մասնակիցները կմեկնեն առավոտյան ժամը 7:30_ից և այս անգամ ուղղությունը կլինի Սևանի թերակղզու եկեղեցի , Խոր Վիրապ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Պարույր Սևակի տուն-թանգարան և Երևանի հաղթանակի զբոսայգի: Ծրագրի նպատակն է կազմակերպել պատմամշակութային էքսկուրսիա 18-ից բարձր տարիքի հաշմանդամ և ոչ հաշմանդամ երիտասարդների համար: Մոտեցնել մեր երիտասարդներին պատմական, հայկական և մշակութային արժեքներին, ծանոթացնել եկեղեցիներին և պատմական վայրերին: Ներգրավել ակտիվ երիտասարդներին տարբեր կազմակերպություններից և տարբեր բնագավառից:Էքսկուրսիայի մասնակցության համար մասնակիցները վճառելու են 3000 դրամ Dilijanews.blogspot.com-I գլխավոր խմբագիր Վաչե Գրիգորյանին: Գրանցման գումարների վճարման և հայտերի վերջնաժամկետն է մինչև սույն թվականի մայիսի 5-ը:Մանրամասների համար կարող եք զանգահարել(+374)91-22-71-98, (+374)93-31-28-97իսկ իրացրած հայտերը և գրանցման ցուցակը կարող եք ուղարկել infodilinewsblog@rambler.ru,vachik05.@rambler.ru մեր էլեկտրոնային փոստի հասցեներով: Տեղերը սահմանափակ են ,շտապեք դուք դառնալ լույսը այս պատմամշակութային ծրագրի և միասին ճանաչենք մեր Հայաստանի պատմամշակութայի նարժեքները: Սիրով սպասում ենք///Սիրով ձերdilijanews.blogspot.com և Դիլիջանի համայնքապետարան:

среда, 23 апреля 2014 г.

GORCATUNERI XORHURDI HERDAKAN HANDIPUM@ DILIJANI HAMAYNQAPETARANUM!!!:

Գործատուների խորհրդի հերթական հանդիպում: Դիլիջանի << Զբաղվածության տարածքային կենտրոն>>-ը գումարեց գործատուների խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա էին համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռ.Հովհաննիսյանը, գործատուներ քաղաքում գործող տարբեր պետական ու ոչ պետական կազմակերպություններից, բիզնես հատվածից և քաղաքացիներ: Նիստի ժամանակ հանգանամալից խոսվեց կենտրոնի հաջողված ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք առաջարկելու ` գործատուներին ուղղված օրենսդրության և առաջիկա պլանների մասին: Ինչպես նշեց զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռ.Հովհաննիսյանը.<<Բացի այս նոր օրենքներն և նորմերի կիրառումը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, մենք պլանավորում ենք կազմակերպել համակարգչային ուսուցում տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար, որն կօգնի նրանց համակարգչային ձայնային ծրագրով աշխատելու>>: Նշվեց նաև, որ պետք է մշակվեն քայլեր, պլաններ ,գործատուների և գործազուրկների համար և ամրապնդել գործնական կապերը նրանց միջև, որն կխթանի գործազրկության մակարդակի նվազեցմանը: Քննարկման ընթացքում որոշվեց ընթացիկ և նախագծվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել գործատու-քաղաքացի հանդիպումներ, մշակել աշխատանքային պայմանագրի նոր ձև գործատու – աշխատանք փնտրողի միջև հարաբերությունների և պարտավորությունների հստակեցման նպատակով: <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ա.Գրիգորյանն առաջարկեց հաշմանդամություն ունեցող անձաց համար հիմնել թղթի թափոնների վերամշակմնա փոքրիկ արտադրամաս: Այս գործընթացը աստիճանաբար կազմակերպելու համար որոշվեց տանել նախապատրաստական շխատանքներ: Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ խորհրդի աշխատանքներում անհրաժեշտ է ներգրավվել քաղաքում գործող բանկերին: Դիլիլիջանի մշակույթը, պատմությունը, գործարար կյանքը և զբոսաշրջությունը աշխարհին պատշաճ ներկայացնելու համար <<Դիլնետ-սերվիս>> բիզնես աջակցության կենտրոնի կողմից պատրաստվել և գործարկվել է www.culturaldilijan.am կայքը, որն ներկաներին ներկայացրեց կենտրոնի ղեկավար Ա.Հովհաննիսյանը: Հաջորդ հանդիպմանը, որ կկայանա մայիսին, կքննարկվի Դիլիջանի զարացման ծրագիրը: Վաչե Գրիգորյան Գործատուներիխորհրդինախագահ ՝ Ս.Աղաջանյան Գործատուներիխորհրդիքարտուղար ՝ Հ.Մուրադյան

вторник, 8 апреля 2014 г.

Vache Grigoryan!!!!! 2014

Վաչե Գրիգորյանը նոր երգ ունի,որը նրա 2014 թ.առային երգն է,5 բանաստեղծություններից հետո: Երգի խոսքերը և երաժշտությունը Գրել է Վաչեն,իսկ երգը կոչվում է <<Գովք Դիլիջանին>>:

суббота, 5 апреля 2014 г.

HASHMANDAM YERITASARDNERI 4 ORYA FORUM DILIJANUM:

Երիտասարդական հանդիպում Դիլիջանում: 2013 թվականից <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունն Երևանում և Տավուշի մարզի իր 4 մասնաճյուղերում իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում գործում են շահերի պաշտպանության խմբեր: Դրանցում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդներ: Ծրագրի շրջանակներում իրականացվում են տարբեր նախաձեռնություններ: Ամեն շաբաթ 1 անգամ խմբերի անդամները հանդիպում են և քննարկում ամենատարբեր հրատապ և կարևոր հասարակական խնդիրներ և համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների հետ: Հերթական հանդիպում-ֆորումը խմբերի միջև տեղի ունեցավ Դիլիջան քաղաք <<Դղյակ>> հյուրանոցային համալիրում: Ապրիլի 1-ից 4-ը Տավուշի մարզի 4 քաղաքների հաշմանդամ երիտասարդները, ովքեր ներկայացնում են շահերի պաշտպանության խմբերը, խոսեցին և քննարկեցին հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրների, կոնֆլիկտների հաղթահարման, մասնագիտության ընտրության և աշխատանքի իրավունքի իրացման հնարավորությունների մասին: այլ քաղաքացիական հատկանիշների վերաբերյալ: Քննարկումների առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և իրացման հարցերն էին: Տեսական և գործնական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձրեցին ֆորումի աշխատանքները: Դրանք միտված էին նրան, որպեսզի խմբերը մշակեն և իրենց համայնքներում նախաձեռնեն շահերի պաշտպանությանն ուղղված իրատեսական ծրագրեր: Ծանոթանալով շահերի պաշտպանության ձևերին ու գործիքներին, մասնակիցները կազմեցին գործողությունների պլաններ: Ֆորումի մասնակիցները համոզված են, որ իրենց մշակած ծրագրերով կկարողանան իրենց համայնքներում փոխել հաշմանդամություն ունեցող անձանց կենսակերպը: Այսպիսի ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնելու խնդիրների մասին և համատեղ գտնելու լուծումներ դրանք հաղթահարելու համար: Վաչե Գրիգորյան