> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 28 марта 2017 г.

Պրեմիերա; `Արամե «Մեր Գյումրի» Մտահաղացումը և իրականացումը՝ Արման Սահակյանի Երգի հեղինակ` Սերգեյ Կարինյան Գործիքավորումը` ԿարենՍևակ Ռեժիսոր` Ժոռ Մելոյան Պրոդյուսեր` Գրիգոր Նազարյան Premiera `Arame (Mer Gyumri) Music & lirics: Sergey Karinyan Director : Jor Meloyan Arrangement: KarenSevak production DOP: Vazgen Muradyan Editing: Karen Melqumyan Administrator: David Ayvazyan Mixing & recording: Edgar Aleksanyan Prodyuser: Grigor Nazaryan Idea and Implementation: Arman Sahakyan Manager: Syoma Kodabashyan

Պրեմիերա; `Արամե «Մեր
Գյումրի»
Մտահաղացումը և իրականացումը՝
Արման Սահակյանի
Երգի հեղինակ` Սերգեյ
Կարինյան
Գործիքավորումը` ԿարենՍևակ
Ռեժիսոր` Ժոռ Մելոյան
Պրոդյուսեր` Գրիգոր
Նազարյան

Premiera `Arame
(Mer Gyumri)
Music & lirics: Sergey Karinyan
Director : Jor Meloyan
Arrangement: KarenSevak production
DOP: Vazgen Muradyan
Editing: Karen Melqumyan
Administrator: David Ayvazyan
Mixing & recording: Edgar Aleksanyan
Prodyuser: Grigor Nazaryan
Idea and Implementation: Arman Sahakyan
Manager: Syoma Kodabashyan

вторник, 21 марта 2017 г.

Մարտի 22-ին նշվում է Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը:

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը, անգլ.՝ World Water Day, իսպ.՝ Día Mundial del Agua, ֆր.՝ Journée mondiale de l'eau, նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»։:
Ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ կազմում են 1454 միլիոն կմ, որի մոտավորապես 97%-ը պարունակում է Համաշխարհային օվկիանոսը: Երկրորդ տեղում է սառույցը լեռներում ու բևեռային գոտիներում։ Սակայն այս ջրերն առայժմ գրեթե չեն օգտագործվում։ Երրորդ տեղում են ստորգետնյա ջրերը, մթնոլորտային տեղումները, գետերի ու լճերի ջրերը, որոնք ջրի ընդհանուր պաշարի սոսկ 0,4%-ն են կազմում։ Հենց այդ ջրերն էլ մարդն օգտագործում է իր կենցաղային և տեխնիկական պահանջների համար։:
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Սահմանվել է 1993 թ.փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (1993 թ. փետրվարի 22-ի 47/193 բանաձևով)։Այդ բանաձևի համաձայն՝ պետություններին առաջարկվել է մարտի 22-ին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը։
Երկրի ջրային ռեսուրսները տիեզերքից (նկարը Ապոլոն 17-ից)

суббота, 11 марта 2017 г.

"Դիլիջանի Խոսուն վկաները", շրջապտույտ դեպի "Աղջկա բերդ" ամրոց:








Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։
Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ:

Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։
Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին և Աղջկաբերդի դիմաց կառուցում է Մանթաշաբերդը և հաճախակի հարձակումներ գործում Աղջկաբերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է -Կալայ վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։