> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 25 октября 2016 г.

Հայաստան է այցելել Բավարիայի Ռեգեն երկրամասային շրջանից մի պատվիրակություն՝ երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Վիլլի Քիլլինգերի և Բունդեսթագի պատգամավոր Ալոիս Ռայների գլխավորությամբ:




Ինչպես տեղեկացնում է German Embassy Yerevan-ի ֆեյսբուկյան պաշտոնական էջը,  արդեն հինգ տարի է, ինչ համայնքային զարգացման պաշտոնական գործընկերություն է ընթանում Ռեգենի շրջանի և Տավուշի մարզի միջև: Միջհամայնքային գործընկերության ուշադրության կենտրոնում, ի շարս այլ ոլորտների, Տավուշի՝ որպես զբոսաշրջային տարածաշրջանի զարգացումն է: Իր կացավայրում կազմակերպած ընդունելությանը, որին ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, դեսպան Մաթիաս Քիսլերը գնահատանքով խոսեց Ռեգենի և Տավուշի միջև օրինակելի գործընկերության մասին:
Նյութը German Embassy Yerevan facebook պաշտոնական էջ-ի

«Զարթուցիչ ինտենսիվ» դասընթաց

ՀՀ ԿԲ «Գիտելիք Հանուն զարգացման»-ը հրավիրում է մասնակցելու «Զարթուցիչ ինտենսիվ» դասընթացին, որը վարելու է «Զարթուցիչ» նախագծի հեղինակ Գրիգոր Առաքելյանը, ով նաև հանդիսանում է «Առաքելյան ընդ փարթներս քոնսալթինգ» ընկերության համահիմնադիր։ 
«Զարթուցիչ» դասընթացին մեկ տարվա ընթացքում մասնակցել է 1000-ից ավելի մարդ:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝
- Ենթագիտակցության դերը հաջողությունների ու անհաջողությունների մեջ
- Ինչպե՞ս է անհաջողությունը գալիս մյուս անհաջողության վրա
- Ի՞նչ ասել է «բախտը բերեց»
- Որ քայլերն են ունենում հետևանք և որոնք են արվում անիմաստ
- Պարետոյի տեսությունը
- Նպատակը դնելու տեխնիկա SMART
Դասընթացը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 18:30-ին «Գիտելիք Հանուն զարգացման» կենտրոնում։

Մուտքն ազատ է։

пятница, 21 октября 2016 г.

Նոր երգի պրեմիերա, Աիդա Սարգսյան, Սիրահար եմ: Երգի խոսքերը Սուսաննա Ղարիբյան, երաժշտությունը Աիդա Սարգսյան: Շնորհավորում ենք, ձեզ բարի դիտում:

"Դիլիջանի Խոսուն Վկաները", կանգար 9, շարունակում ենք մեր շրջապտույտը այս անգամ Դիլիջան Համայնքում:




Խորհրդային Հայաստանի հուշարձանը. Այս հուշարձանը կառուցվել է 1970 թվականին  ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Ավետիսյանի և Խ. Վաթինյանի կողմից և խորհրդանշում է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-րդ տարեդարձը: Հուշարձանի հինգ եզրերը խորհրդանշում են այդ 50 տարվա յուրաքանչյուր տասնամյակը:

среда, 19 октября 2016 г.

Մեկնարկեց Դիլիջանի զարգացման ծրագիրը: Հոկտեմբերի 15-ին «Դիլիջան» առողջարանային համալիրում կայացած աշխատաժողովում տրվեց Դիլիջան համայնքի զարգացման ծրագրի մեկնարկը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը, նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացանք Դիլիջան Համայնքի պաշտոնական կայքից,

Նորություններ

Դիլիջանի Խոսուն վկաները, կանգար 9 շրջապտույտ Դիլիջանում: Մաթոսավանք Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին, Շամախյան գյուղից ոչ հեռու։ Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։

пятница, 14 октября 2016 г.

Եվրախորդի պատվիրակության այցը Հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով 18-րդ երևանյան համաժողովի մասնակիցները ժամանեցին Դիլիջան:

Նորություններ

Ռիո -2016-ի հաղթողները Դիլիջանում Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ջերմորեն ողջունելով փառապանծ մարզիկներին, հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, որով Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը արժանացել են Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման և պարգևատրվել քաղաքապետարանի ոսկե մեդալով:

Նորություններ

суббота, 8 октября 2016 г.

Տպավորիչ հանգիստ, Դիլիջանի հրաշք բնության գրկում



Restland Dilijan Hotel
Հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Աղստև գետի ափին, իր այցելուներին է առաջարկում երկհարկանի համարներ (пентхаус) ՝ հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Հյուրանոցային համարն իր մեջ ներառում է՝ հյուրասրահ՝ 35 քմ, խոհանոց՝ 12 քմ, 2 ննջարան՝ 27 քմ, սանհանգույց 15 քմ:
Հյուրանոցային համալիրն ունի կաբելային հեռուստատեսություն, ինտերնետ, մանղալ, լվացքատուն, ընդարձակ այգի, ավտոկայանատեղի՝ նախատեսված 15 ավտոմեքենայի համար:
Սենյակները նախատեսված են 4-6 հոգու համար:
Հասցե `Սայաթ-Նովա 69-Բ:
Համեցեք սիրով սպասում ենք:

пятница, 7 октября 2016 г.

Դիլիջան Երևան համագործակցության ճանապարհին




Բարի գալուստ Դիլիջան, Ձե'ր թույլտվությամբ ներկայացնում եմ, մեր գործընկերոջը:
Դիմավորեք Մեքենաի պատասխանատու, ազնիվ, անմիջական, նրբանկատ, ուշադիր մեր գործընկեր, պատասխանատու, պարտաճանաչ մարդ, Արտաշ Աբգարյանին:
Արտաշ Աբգարյանի հետ համագործակցության ընթացքում, իրականացնում ենք ուղևորափոխադրում, «Mersedes Vio» 8 տեղանոց հարմարավետ մեքենայով:
Ամբողջ Հայաստանի տարածքով, Օդանավակայան, Թբիլիսի:
Ամրագրումը Ձեզանի'ց, պատշաճ, արքայավաել սպասարկումը մեզանից:
Մանրամասների, հարցերի դեպքում Ձեր տրամադրության տակ է, բջջ `(+374)93  96-65-66, `(+374)55  96-65-66
Նախապես շնորհակալություն: