> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 5 октября 2015 г.

Հաշմանդամություն ունեցող երիտասարդները` հանուն սեփական իրավունքների իմացության:




Հաշմանդամություն ունեցող երիտասարդները` հանուն սեփական իրավունքների իմացության: “Իրավական ճամբար»՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ՍտեփանավանումՀոկտեմբերի 3-4ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում՝ “Լիարժեք կյանք» ՀԿ մարզաճամբարային բազայում, անցկացվեց «Իրավական ճամբար» դասընթացը՝ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Դասընթացի մասնակիցները հանրապետության տարբեր մարզերի 30-ից ավելի հաշմանդամություն ունեցող երիտասարդներն էին: 2 օրերի ընթացքում նրանք ծանոթացան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրության հիմնական դրույթներին, Հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ կոնվենցիային, ՀՀ օրենքի նախագծին՝ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման մասին: “Անկախ կյանքի փիլիսոփայություն” և “Անկախ կյանքի խոչընդոտները” թեմաներով մասնակիցների հետ քննարկում ծավալեց «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը: “Անկախ կյանքի կենտրոն” –ի մասին փոքրիկ ներկայացում ունեցավ նաև “Լիարժեք կյանք” ՀԿ Խաղաղության կորպուսի կամավոր Դոնալդ Կրուտսինգերը: Եղան նաև դերային խաղեր՝ ըստ խտրականության տեսակների: Դասընթացավար, “Լիարժեք կյանք” ՀԿ իրավաբան Արփինե Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրեց հաշմանդամությանխումբ տրամադրելու, խմբի փոփոխության, ԲՍՓՀ որոշման բողոքարկման վերաբերյալ օրենսդրության մանրամասները: Ընդհանուր առմամբ, դասընթացն անցավ ինտերակտիվ մթնոլորտում: Երեկոյան երիտասարդները հնարավորություն ունեցան խաղեր խաղալու և երաժշտական - պարային ժամանց վայելել՝ Լոռվա չքնաղ բնության գրկում: Դասընթացի 2-րդ օրը Եվրոպայում կամավորական կրթական, մշակութային ծրագրերի և մասնակցության ձևաչափի մասին հանգամանալից խոսեց “Լիարժեք Կյանք” ՀԿ-ի Եվրոպական կամավորական ծրագրի և երիտասարդական ծրագրերի համակարգող Անի Ղուկասյանը: Դասընթացի ավարտին “Ֆեյսբուք” սոցիալական հարթակում բացվեց նաև “Իրավական ճամբար 2015» խումբ, ուր կզետեղվեն իրավական թեմաներին վերաբերող հրապարակումներ և նյութեր: Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին նաև մասնակցության հավաստագրեր: Հրաժեշտից առաջ երիտասարդները լուսանկարվեցին՝ իրենց հետ տանելով այդ բովանդակալից 2 օրերի անմոռանալի հուշերը:

Վաչե Գրիգորյան ՝Դիլիջան: