> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 28 декабря 2015 г.

Բարի գալուստ 2016 թվական:



Բարև սիրելի ընթերցող և թերթի խմբագրություն:
Այս նամակը գրում եմ հավատի գրչովՃանապարհին  գուցե  տողերս պատվեն սառույցովՍակայնեթե կարդում ես նամակսուրեմն  արևը չի հալեցրել այն:
Մեջբերում ը, success.amկայքի

http://success.am/2011/12/31/նամակ-ձմեռ-պապին-2/:  հեղինակ Ալլա լույս:
Բարի  գալուստ 2016  թվական.  Ահա  պատմություն  կդառնա 2015  թվականը իր էջերում կանթեղի մեր անցած ճանապարհները և մերկատարած լավ և վատ ակնթարթները, աշխատանքներըՆոր  տարին մանկությանհույսի,  երազանքներիհրաշքների  իրականացման տոն է:
Ամեն տարեմուտ անցած ամանորյա օրերի հիշողությունն էորը պարուրում է մեզ նորանոր երազներովԱյդ հիշողությունները մեզ համար այնքան թանկ ենորքան գալիք երջանկության սպասումները:
Նախքան ավանդական շնորհավորանքներին և  բարեմաղթանքներին անցնելը, ուզում եմ Ձեր հետ կիսվել իմ ամանորյա հիշողություններով:
Դեռ իմ մանկության տարիներից, մեր տանը եղևնին զարդարելը, և ամանորին պատրաստվելը մեծ տոն է:
Մենք ընտանիքով էինք զարդարում եղևնին, ու ես վառելով եղևնու գունագեղ լույսերը, եղևնու փայլով հմայված սկսում էի երգել:
Սիրում էի անջատել տան բոլոր լույսերը, և տոնածառի շողշողացող գունագեղ փայլով պարուրված նայում էի, եղևնուն, ինձ համար եղևնին յուրահատուկ խորհուրդ ունի:
Ես զրուցում էի կանաչ, փայլփլուն շղթաներով, լույսերով պճնված գեղեցկուհու հետ:
Նա ասես ինձ պատմում է իր հին պատմությունը, երգում էր իր պապերի երգը:
Իսկ երբ ՝Ե՛ս սկսում եմ երգել նրա հետ փայլփլացող լույսերի, խաղալիքների հետևից սկսում է համեստաբար ժպտալ, և կարծես կենդանի համերգ լինի:
Եղևնին լուռ, և խորհրդավոր լսում էր երգս, և ունկընդիրն է ՝իմ անկեղծ զրույցների:
Այն երկար կշարունակվեր, եթե մայրս չգար, և չվառեր տան լույսերը:
Ասածս գուց է տարորինակ հնչի, բայց Ես մինչև հիմա հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա, և ամանորի գիշերը գալու է, և ամեն անգամ մի յուրահատուկ սպասումով եմ սպասում տարեմուտի հրաշքին:
Իմ մեջ ամանորյա տրամադրությունը պահպանվում է, ամբողջ տարին, և մանկությունս խառնելով այսօրվան ստեղծում եմ ներդաշնակություն:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր ընթեռցողների, իմ գործընկերների, համագործակցող կազմակերպությունների բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:
Ուզում եմ որ մեր մայրերը ապրեն երկար ու երջանիկ, չունենան ոչմի հարազատի, զավակի կորուստ:
Ապրեք առողջ և Ձեր կյանքի 2016 ակնթարթները լցվեն սիրով, քնքշությամբ:
Ունենաք բազում վերելքներ, հաջողություններ:
Իսկ Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ աշխարհին խաղաղություն, ներդաշնակություն բերի, որ մարդիկ միշտ ժպտան:
Քանի որ  երկրի վրա լավն ու բարին  շնչահեղձ են լինում չարության բաժակումԻսկ այդ բաժակն անընդհատ մեծացնում է իր ծավալըԵս ուզում եմոր  մարդկանց հաղթանակների փայլով վառվեն տոնածառի լույսերըԱյնպես արաոր մարդիկ գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը՝ ինչպես երկիրը և  պտտվեն նրա շուրջըԹող տարին մարդկանց համար լինի 365  հնարավորությունների ուղի:
Այս ամանորի գիշերը քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող  փաթիլներով բուժիր աշխարհի վերքերըԴու գիտե՞սթե արցունքները որքան են դառնացնում աշխարհըՈւստի  աշխարհի բոլոր արցունքները դարձրու ժպտացող ծաղիկներ:
Թող երկրի  վրա ապրելը տոն լինիԵթե ամպերին հարցնենքթե ինչպե՞ս է  երկինքը՝  նրանք կարտասվենիսկ  թե նույնը հարցնենք արևին՝ նա կժպտաՈւստի  տուր մարդկանց այդ մեծագույն շնորհը՝ լավատեսությունըԱյնպես արաոր  կյանքի ջերմությամբ հալվեն մարդկանց սրտերի սառույցները:
Մեր երկրի վրա երջանիկ պահերը շատ արագ են անցնումԱյնպես արաոր երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները:
Թող հեռվում դրախտ փնտրելու փոխարեն մարդիկ կարողանան այն կառուցել իրենց ներսում:
Ես ուզում եմոր մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի՝ «Փոքրիկ  իշխանի» երազած աշխարհը:
Շնորհավոր նոր տարի, և Սուրբ ծնունդ:
Սիրով, ջերմագին մաղթանքներով ՝Ձեր Վաչե Գրիգորյան:
Dilijanews.blogspot.com: