> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 29 января 2017 г.

Զորահանդես՝ նվիրված Հայոց ազգային բանակի 25-ամյա հոբելյանին Հունվարի 28-ին՝Դիլիջանի քաղաքային հրապարակում կայացավ զորահանդես նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակին: Բանակ –հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեց պատվոգրով:

Նորություններ

Պրեմիերա, Արմեն Խուբլարյան և Քրիստինե Եգանյան Спасибо за любовь Երգի խոսքերը `Ավետ Բարսեղյան: Երաժշտությունը ` Արմեն Խուբլարյան: Գործիքավորումը Կարեն Սևակ: Mix -Արմեն Թորոյան (Asparez) Երգում են Արմեն Խուբլարյանը և Քրիստինե Եգանյանը: Շնորհակալություն պրեմիերաի համար, շնորհավորում ենք Ձեզ: Բարի դիտում:

суббота, 21 января 2017 г.

Այսօր, շնորհակալական, կոչական նամակով մեր խմբագրություն է դիմել Դիլիջանցի ակտիվ երիտասարդ` Աննա Դավթյանը:



Այսօր, շնորհակալական, կոչական նամակով մեր խմբագրություն է դիմել Դիլիջանցի ակտիվ երիտասարդ` Աննա Դավթյանը և հայտնում էր իր մտահոգությունը: Մեր հետ զրույցում Աննան խոսեց `Դիլիջանում առկա երիտասարդական խնդիրներից, առանձնացնելով Դիլիջանի թիվ 4 դպրոցի հրատապ, կարևոր մի խնդիր: Ստորև ներկայացնում ենք քաղաքացուհու նամակը: <<Հարգելի ընկերներ:
ինչպես գիտեք, Դիլիջանի թիվ 4 դպրոցը արդեն քանի տարի է գտնվում է իմ և դպրոցի համար անհանգստացող շատ մարդկանց ուշադրության կենտրոնում, քանի որ այստեղ շատ են խնդիրները, ինչպես նաև դպրոցը ունի իր համար անհանգստացող ուսուցչակազմ և հոգատար աշակերտներ, որոնց կողքին չկանգնելը ուղղակի անտարբերություն կլիներ: Եթե կհիշեք վերջին հայտարարությունս, դպրոցում առկա են առնվազն 3 դասասենյակներ, որոնք մեղմ ասած, գտնվում են անմխիթար վիճակում: Այդ դասասենյակներում սովորում են տարրական դասարանների աշակերտներ, որոնց մեջ կան նաև անվասայլակով և հենասայլակով աշակերտներ: Դասասենյակների անմխիթար վիճակը անհարմարություն է առաջացնում ազատ տեղաշարժման, հիգիենայի պահպանման տեսանկյուններից, հատկապես անվասայլակով և հենասայլակով աշակերտների համար: Այդ նպատակով հավաքագրված միջոցներով վերանորոգվեց մեկ դասասենյակ>>.ասաց Աննան մեզ հետ զրույցում: Այսօր հայտնի դարձավ, որ այս խնդիրների լուծմանը մասնակցելու և մեկ դասասենյակ վերանորոգելու պատրաստակամություն է հայտնել Դիլիջան համայնքի ավագանու անդամ, RDMS ARMENIA ընկերության տնօրեն Սուրեն Մելիքյանը: Ինչի համար Դիլիջանի խնդիրների նկատմամբ անհանգստացող մի խումբ երիտասարդների անունից շնորհակալություն ենք հայտնում Սուրեն Մելիքյանին:
<<Հարգելի բնակիչներ, դպրոցի խնդիրները շատ են, դրանց կարող եք տեղում ծանոթանալ: Մի եղեք անտարբեր Ձեր քաղաքի խնդիրների նկատմամբ: Վստահ եմ, որ հավաքական ուժի շնորհիվ կարելի է հասնել մեծ արդյունքների>>:
Նամակի մեջ բերման ավարտ:

пятница, 13 января 2017 г.

Dilijanews.բլոգը 4 տարեկան է

<<Ես չէի պատկերացնում, որ թերթում աշխատելուց հետո կբացեմ սիրողական բլոգ, և այն այսքան մեծ ճանաչում կունենա: Մեր բակի ընկերներից մեկի հետ հունվարյան ձմեռային մի օր որոշեցինք ստեղծել բլոգ: Սկզբում այն անվանեցինք ՝<<Վաչե Գրիգորյան>>, ապա հետո փոխվեց dilijanews.blogspot.com անվամբ>>.ասել է Վաչե Գրիգորյանը, «Ռադիո Դիլիջան>>-ին տված հարցազրույցում: Դեռևս 2013 թ. բացվեց Dilijanews.blogspot.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակութային և քաղաքացիական միջոցառումները, ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակութային քաղաքացիական, իրավական և բնապահպանական նախաձեռնություններում՝սեմինարների, համաքաղաքային միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների, (էքսկուրսիաների) միջոցով:
Դավիթ Շամբարյան -. << Dilijanews.blog-ը որոշակիորեն հասել է իր նպատակին՝ անցած տարի իրականացնելով մի շարք ծրագրեր, կազմակերպելով համաքաղաքային համերգներ, իրավական սեմինարներ, էքսկուրսիաներ>>:
Երբ 2013-ին բացեցինք բլոգը, այն մի քանի ամիս անց գերազանցեց մեր ակընկալիքները:
Այս տարի՝ հունվարի 15-ին ՝dilijanews.blogspot.com. բլոգը կդառնա 4 տարեկան:
Այս 4 տարիների ընթացքում բլոգում հյուրընկալվել են անվանի, և ճանաչված մարդիկ, երգիչներ, արվեստի, այլ բնագավառի ներկայացուցիչներ, ովքեր դարձել են հարազատ ընկերներ, և միշտ առաջինն են ներկայացնում իրենց նորությունները:
Մեր բլոգում տեղադրվել և խոսվել է ամենատարբեր միջոցառումների, թեմաների, քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Մենք անդրադարձել ենք նաև ճանաչված մարդկանց, ակտիվորեն համագործակցել ենք Դիլիջան քաղաքի և հարակից համայնքների կազմակերպությունների, կրթական հաստատությունների, երիտասարդների հետ:
Մեր գլխավոր և նվիրյալ գործընկերներն են Դիլիջանի քաղաքապետարանը և ավագանու անդամները:
2013-ին պատրաստվել է բլոգի անվանանշանը՝ լոգոն:
Բլոգը ունի ՝իր էլ.փոստը infodilinewsblog@rambler.ru
Բլոգում պատրաստել ենք նաև տեսանյութեր մեր անվանանշանով:
Բլոգում հյուրընկալվել են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ, սկսնակ և ճանաչված մարդիկ:
Բլոգում ներկայացվել են նոր երգերի պրեմիերաներ:
Բլոգի գործունեության մասին խոսեցին, ներկայացրեցին և իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին բոլոր ընկերներին, հյուրերին, և ընթերցողներին բլոգի հիմնադիրներ Վաչե Գրիգորյանը, Դավիթ Շամբարյանը, և Գոռ Քոչարյանը:
Խորին շնորհակալություն ենք հայտնում սիրված երգիչ, երգչուհիներին, ճանաչված մարդկանց:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանին:
Ալլա Նավասարդյանին
Արթուր Մնացականյանին
Վահագն Ռաշին
Աշուղ Նազելիին
Կարապ Տավուշեցուն
Էդդի Հովսեփյանին
Էդգար Խաչատրյանին
Արևշատ Սողոյանին
Ջոնի Կարապետյանին
Արմեն Խուբլարյանին
Դավիդ Աղասիին
Աիդա Սարգսյանին
Նունե Եսայանին
<<Stage7 Prodaction>>-ի տնօրեն Տիգրան Նալչաջյանին
Լևոն Մատինյանին
Վարդան Բարսեղյանին
Գրիշա Գրիգորյանին
Ռազմիկ Բաղդասարյանին
Սարգիս Գրիգորյանին
Սկսնակ դերասաններ Ալբերտ Կարապետյանին, Արթուր Սարգսյանին:
Թարգմանության համար Զառա Թումանյանին, Արփինե Փահլեվանյանին, Աննա Գրիգորյանին:
Տեսանյութերի, լոգոի պատրաստման համար Էդվարդ Թամամյանին, Արա Սահակյանին:
Իմ մեծ ընկեր և խորհրդատու Դավիդ Շամբարյանին, Արարատ Ալիխանյանին, Վերգինե Մարկոսյանին, Նադեժդա Կիրակոսյանին, Մարիամ Պետրոսյանին, Գոռ Քոչարյանին, Անի Պապյանին, Անի Ամիրխանյանին, և նրանց, ովքեր հյուրընկալվել են և ում մասին խոսվել է բլոգում:
Շնորհակալություն ակտիվ համագործակցության և վստահության համար:
Մենք աշխատում ենք Ձեզ համար և շնորհակալ ենք բլոգի բոլոր օգտվողներին, ընթերցողներին մեզ գնահատելու համար:
Սպասեք մեզ նոր ծրագրերով: Շնորհավորանքներով և հարգանքով ՝Ձեր dilijanews.blogspot.com բլոգի ստեղծագործական խումբ: