> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 31 августа 2016 г.

Կրկին վայելենք, մեր համաքաղաքացի, Շտապ օգնության աշխատակցուհի, Դիլիջանցի `Սվետլանա Գրիգորյանի ստեղծագործություններից:

Կամուրջս ՝ խարխուլ,
Տառապանքս ՝ լուռ,
Կամքս ՝ ամրակուռ։
Կաղնու պես կանգուն ու միշտ աննկուն։
Ուրա՛խ, միշտ հպարտ, ծիծաղկոտ, անպարտ։
Երբեք չնայած,
Մարած լույսերին։
Ճամփա եմ հարթում ՝
Գալիք հույսերին։
31082016թ քԴիլիջան
Հեղինակ ՝ Սվետլանա Գրիգորյան։

Ո՛վ դու իմ բարի, դու Տեր մեր Բարձյալ Շն որհակալ եմ քեզ, որ տվեցիր մեզ՝ ծնող սրբասուրբ ,
Մայր քնքուշ ու հեզ,արևներ հրկեզ։
Երկնքի կապույտ, զմռուխտե սարեր,
Բխող աղբյուրներ ։
Զավակ սիրասուն ,ծառ ու ծառաստան ,
Ու մի հինավուրց երկիր Հայաստան ։
Թե որ երկնքից նայում ես մեզ Տե՛ր
Հայ ազգիս, դու տուր միասնություն , սեր։
Թե որ դու ես մեր փրկիչը վերին
Ծնկաչոք լինեմ քո ամեն մի սուրբ աղոթատեղին ։
Ու մոմեր վառեմ խաչքարերիդ հին ,
Դու պաշտպան եղի՛ր իմ թշվառ ազգին։
Հեղինակ ՝Սվետլանա Գրիգորյան 23072016

понедельник, 29 августа 2016 г.

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ



Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ, հարգելի մանկավարժներ, ծնողներ.
Դիլիջանի համայնքապետարանի, համայքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և նոր ուսումնական տարում՝ արգասաբեր աշխատանք:
Առանձնահատուկ ուզում եմ իմ շնորհավորանքը ուղղել մեր առաջին դասարանցիներին, որոնք սրտի թրթիռով են սպասում դպրոցական առաջին զանգին:
Ուրախալի է, որ մեր համայնքում գնալով ընդլայնվում են մատաղ սերնդի կրթական հնարավորությունները: Վերջին տարիների նոր իրողությունների հետ կապված, Դիլիջանը հանդիսանում է Հայաստանի կրթական կենտրոններից մեկը: Դիլիջանի միջազգային դպրոցը, որտեղ սովորում են աշխարհի 75 երկրներից ժամանած 210 սովորողներ, արդեն իսկ իր հաստատուն տեղն է գրավում աշխարհի կրթական համակարգում: Շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկի աջակցության, մեր հարյուրավոր աշակերտներ հնարավորություն ունեն սովորելու հանրապետությունում եզակիներից համարվող Կենտրոնական դպրոցում և իրենց ստեղծագործական ունակությունները զարգացնելու «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում:
Համայնքի ղեկավարությունը իր առաջնահերթություններից է համարում խոշորացման արդյունքում Դիլիջանում ընդգրկված համայնքների մեր դպրոցականների համար ապահովելու համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք ավելի լայնորեն ներգրավվեն քաղաքի արտադպրոցական կրթամշակութային և մարզական հաստատություններում:
Վստահ եմ, որ մեր դպրոցականները ջանք ու եռանդ չեն խնայի յուրացնելու խորը գիտելիքներ՝ պատրաստ լինելու դիմագրավելու մեր ժամանակաշրջանի բարդ մարտահրավերներին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ լավագույն մաղթանքներով:

Լույս է տեսել մեր հայրենակից Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գիրք-հանրագիտարանը: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի պաշտօնական կայքը, Գիրքը նվիրված է Տավուշի մարզի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների մտավորականներին՝ գրողներին, դերասաններին, նկարիչներին, ճարտարապետներին, քանդակագործներին, լրագրողներին: Մանրամասն կարդալու համար անցեք հղումով:

Նորություններ - Տեղեկատվական կենտրոն - Տավուշի մարզպետարան

воскресенье, 28 августа 2016 г.

"Դիլիջանի " Խոսուն վկաները, շրջայց 6 Դիլիջան համայնքի Հովք վարչական շրջանում

Հովք: Համայնքի մասին: Հովք գյուղը մինչև հայ-ադրբեջանական հակամարտությունը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 90-ական թվականներին այն բնակեցվել է Ադրբեջանից բռն...

"Դիլիջանի" Խոսուն վկաները, շրջայց 5, մենք Դիլիջան Համայնքի Խաչարձան վարչական շրջանում ենք:



Խաչարձան, գյուղ Հայաստանի ՀանրապետությանՏավուշի մարզում, մակերեսը 11,1 կմ քառակուսի, մարզկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 124 կմ,Խաչարձան գետի գետաբերանի մոտ, ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մ, գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +20 C է, ձմռանը՝ -2 C։ 2014 թվականի հունիսի 27-ին Խաչարձանում արգենտինահայ ամուսինների հովանավորությամբ բացվեց բուժկետ և բազմաֆունկցիոնալ սրահ[2]։
Նախնիների մի մասը 1988 թ.-ին այստեղ է գաղթել Ադրբեջանի Ղազախի շրջանից։ Խաչարձան գյուղը մինչև ազգամիջյան կռիվները կոչվել է Փոլադ և բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Փոլադի տնտեսության հետ միևնույն վարչական տարածքում է գտնվել Աղքիլիսա և Մուրթել փոքր գյուղերը (ներկայումս Ճերմակավան և Գեղատափ), որոնք նույնպես ադրբեջանաբնակ են եղել։ 1989 թվականին տարածքը բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Խաչարձան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Գեղատափ գյուղը ադրբեջանցիների հեռանալուց հետո բնակեցվել էՇահումյանի շրջանից բռնագաղթվածներով։
Խաչարձանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի
1873
1897
1926
1939
1959
1970
1979
1989
2001
2004
2012
Բնակիչ
290
220
362
565
543
755
750
195
383
331
334
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Խաչարձանի հարավային մասում կաԽաչի տափմատուռ, իսկ 1 կմ հյուսիս՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարանադաշտ։