> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 29 августа 2016 г.

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ



Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ, հարգելի մանկավարժներ, ծնողներ.
Դիլիջանի համայնքապետարանի, համայքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և նոր ուսումնական տարում՝ արգասաբեր աշխատանք:
Առանձնահատուկ ուզում եմ իմ շնորհավորանքը ուղղել մեր առաջին դասարանցիներին, որոնք սրտի թրթիռով են սպասում դպրոցական առաջին զանգին:
Ուրախալի է, որ մեր համայնքում գնալով ընդլայնվում են մատաղ սերնդի կրթական հնարավորությունները: Վերջին տարիների նոր իրողությունների հետ կապված, Դիլիջանը հանդիսանում է Հայաստանի կրթական կենտրոններից մեկը: Դիլիջանի միջազգային դպրոցը, որտեղ սովորում են աշխարհի 75 երկրներից ժամանած 210 սովորողներ, արդեն իսկ իր հաստատուն տեղն է գրավում աշխարհի կրթական համակարգում: Շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկի աջակցության, մեր հարյուրավոր աշակերտներ հնարավորություն ունեն սովորելու հանրապետությունում եզակիներից համարվող Կենտրոնական դպրոցում և իրենց ստեղծագործական ունակությունները զարգացնելու «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում:
Համայնքի ղեկավարությունը իր առաջնահերթություններից է համարում խոշորացման արդյունքում Դիլիջանում ընդգրկված համայնքների մեր դպրոցականների համար ապահովելու համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք ավելի լայնորեն ներգրավվեն քաղաքի արտադպրոցական կրթամշակութային և մարզական հաստատություններում:
Վստահ եմ, որ մեր դպրոցականները ջանք ու եռանդ չեն խնայի յուրացնելու խորը գիտելիքներ՝ պատրաստ լինելու դիմագրավելու մեր ժամանակաշրջանի բարդ մարտահրավերներին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ լավագույն մաղթանքներով:

Комментариев нет:

Отправить комментарий