> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 30 декабря 2022 г.

«Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր՝ Վաչե Գրիգորյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը։


2022 Թվականը լի էր դժվարություններով, վայրիվերումներով և ձեռք բերումներով, բայց անկախ առկա դժվարությունների՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը շարունակեց՝ Իր ակտիվ գործունեությունը։  Մենք շարունակեցինք թարմացնել՝ 2016-ից ստեղծված տվյալների տեղեկատվական բազան, հյուրանոցային ռեզերվը, ձեռք բերեցինք նոր գործընկերներ ամբողջ Տավուշի տարածաշրջանում և այլ մարզերում։  Ընդգրկվեցինք «Տավուշի» տուրիզմի ակումբի կազմում, մեր այցելուներին տրամադրեցինք խորհրդատվություն, ամրագրում հյուրանոցներ և կազմակերպեցինք էքսկուրսիաներ։  Մեր կարևոր ձեռք բերումներից էր «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ծրագրում ընդգրկվելը և ծրագրի շրջանակներում պատրաստված ֆիլմում նկարահանվելը, այցեքարտերի տպագրումը և առաջատարի դիրքերը ամուր պահելու հնարավորությունը։  Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, գործընկերներ սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։  Թող, որ խաղաղություն և բարօրություն լինի մեր երկրին, գալիք տարին լինի առատության և բարգավաճման տարի։  2023-ին «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը կշարունակի իր այցելուներին տրամադրել օբյեկտիվ, գրագետ տեղեկատվություն, համայնք այցելող հյուրերին տրամադրել խորհրդատվություն, ամրագրում հյուրատներ, առաջարկվող ծառայություններին ի լրացում կներկայացնի նոր առաջարկներ։  Թող 2023-ը լինի աներեւակաելի հաջողությունների, զբոսաշրջային, մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական և այլ բնագավառների համար, աննախադեպ շրջադարձային և նոր ձեռք բերումների տարի։  Թող, որ՝ 2023-ին անառիկ լինեն մեր սահմանները, մեր հայ Զինվորները բարով տուն դառնան, ծխա ծուխը հայ օջախների, լցվեն մանկան ավետաբեր ճիչով և երջանկության բերկրանքով։  Ապրենք, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով։  Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։            


 

среда, 21 декабря 2022 г.

Դիլիջան բազմաբնակավայր համայնքում տարիներ անց բացվել է՝ "OLD MEMORIES" ֆոտոստուդիա






Սիրելի դիլիջանցիներ և ոչ միայն

դիլիջանցիներ, OLD MEMORIES ֆոտոստուդիան բացում է իր դռները փոքրիկների և մեծիկների համար։ 2 ամանորյա և մեկ տարազային տաղավարները ձեզ են սպասում։

Եվ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

առաջին օրը ստուդիայի առաջի հինգ ֆոտոսեսիաները կլինեն բացառապես անվճար, իսկ փոքրիկներին սպասվում է անակնկալ😉😘

Ամանորյա տաղավարները կգործեն մինչև հունվարի 15-ը։ Մանրամասների, ամրագրումների համար գրել զանգահարել նախապես

094739383

Уважаемые жители Дилижана и не только дилижанцы, фотостудия Оld Мemories открывает свои двери. Вас ждут две новогодние фотозоны и одна зона для фотосессий в армянских национальных костюмах.

ВНИМАНИЕ!!!

Первые пять фотосессий в студии будут абсолютно бесплатными, и моих дорогих малышей ждут сюрпризы. Спешите, потому что рождественские фотозоны будут открыты до 15 января. Для бронирования пишите и звоните заранее 094739383    


 

Դիլիջանի եղևնիների փողոցում՝ իր հյուրընկալ դռներն է բացել "Յոլկա" հյուրատունը










Դիլիջան խոշորացված համայնքի՝ Եղևնիների փողոցում՝ ի՛ր հյուրընկալ դռներն է բացել «Յոլկա» երկու հարկանի հյուրատունը։  Հյուրատունը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, ունի 2 ննջարան, 2 հյուրասենյակ, խոհանոց անհրաժեշտ սպասքով և պարագաներով, մեկ սան հանգույց։  Հյուրատունը պատրաստ է հյուրընկալել՝ 4 հոգանոց փոքրիկ ընտանեկան և ընկերական խմբերին, իսկ Ամանորին ամրագրման դեպքում կարող եք օգտվել Ամանորյա շքեղ շոու ծրագրից, գալաընթրիքից։  Հյուրատան մոտակայքում կան մթերային, տնտեսական խանութներ և հացաթխման կետ։  Ամրագրման համար կարող եք զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո», «093» 31-28-97, «091» 22-71-98։    


 

Օրավարձով առանձնատուն, Դիլիջանի Շամախյան թաղամասում













Դիլիջան բազմաբնակավայր համայնքի՝ Շամախյան թաղամասի բարձրունքում օրավարձով և Ամանորին տրվում է կոմունալ բոլոր հարմարություններով, անհրաժեշտ տեխնիկայով, մշտական տաք/սառը ջրով ապահովված առանձնատուն։  Արժեքում ներառված է՝ սպիտակեղեն, սրբիչներ, խոհանոցային անհրաժեշտ պարագաներ։  Առանձնատունը պատրաստ է հյուրընկալել՝ 10 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերին։

Շտապեք ամրագրել հյուրատունը և մասնակիցը դառնալ Ամանորյա Տավուշյան Դիլիջանյան աննախադեպ հեքիաթի։  Ամանորին մնացել է հաշված օրեր։  Ամրագրման համար՝ «093» 31-28-97, «091» 22-71-98։    


 

суббота, 3 декабря 2022 г.

Վաճառվում է՝ 1 հարկանի քարե առանձնատուն, Երևանում







Վաճառվում է՝ 1 հարկանի քարե սեփական տուն, տունը ունի՝ 4 սենյակ, 1 խոհանոց և 1 սանհանգույց։  Տան ընդհանուր մակերեսը 200 ք. , առանձնատունը մասնակի վերանորոգված է, տունը ունի՝ 110քմ հողատարածք, որը հարմար է ավտոտնակ կառուցելու համար, ունի բակ։  Առանձնատունը գտնվում է Հաղթանակ գյուղի՝ 11-րդ փողոցում։  Առանձնատունը գազիֆիկացված է, կա տաք/սառը մշտական ջուր, ջեռուցում։  Գինը սակարկելի։  Հասցեն՝ Երեւան, Շահումյան 11-րդ փողոց։  Հարցերի և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ Դավիթ Ղազարյանին՝ «098» 20-89-87