> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 30 декабря 2022 г.

«Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր՝ Վաչե Գրիգորյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը։


2022 Թվականը լի էր դժվարություններով, վայրիվերումներով և ձեռք բերումներով, բայց անկախ առկա դժվարությունների՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը շարունակեց՝ Իր ակտիվ գործունեությունը։  Մենք շարունակեցինք թարմացնել՝ 2016-ից ստեղծված տվյալների տեղեկատվական բազան, հյուրանոցային ռեզերվը, ձեռք բերեցինք նոր գործընկերներ ամբողջ Տավուշի տարածաշրջանում և այլ մարզերում։  Ընդգրկվեցինք «Տավուշի» տուրիզմի ակումբի կազմում, մեր այցելուներին տրամադրեցինք խորհրդատվություն, ամրագրում հյուրանոցներ և կազմակերպեցինք էքսկուրսիաներ։  Մեր կարևոր ձեռք բերումներից էր «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ծրագրում ընդգրկվելը և ծրագրի շրջանակներում պատրաստված ֆիլմում նկարահանվելը, այցեքարտերի տպագրումը և առաջատարի դիրքերը ամուր պահելու հնարավորությունը։  Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, գործընկերներ սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։  Թող, որ խաղաղություն և բարօրություն լինի մեր երկրին, գալիք տարին լինի առատության և բարգավաճման տարի։  2023-ին «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը կշարունակի իր այցելուներին տրամադրել օբյեկտիվ, գրագետ տեղեկատվություն, համայնք այցելող հյուրերին տրամադրել խորհրդատվություն, ամրագրում հյուրատներ, առաջարկվող ծառայություններին ի լրացում կներկայացնի նոր առաջարկներ։  Թող 2023-ը լինի աներեւակաելի հաջողությունների, զբոսաշրջային, մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական և այլ բնագավառների համար, աննախադեպ շրջադարձային և նոր ձեռք բերումների տարի։  Թող, որ՝ 2023-ին անառիկ լինեն մեր սահմանները, մեր հայ Զինվորները բարով տուն դառնան, ծխա ծուխը հայ օջախների, լցվեն մանկան ավետաբեր ճիչով և երջանկության բերկրանքով։  Ապրենք, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով։  Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։            


 

Комментариев нет:

Отправить комментарий