> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 27 сентября 2017 г.

Կայացավ Դիլիջանի զբոսաշրջային-տեղեկատվական բուկլետի շնորհանդեսը:




Վերջերս տպագրվել է Դիլիջանի զբոսաշրջային-տեղեկատվական բուկլետը, որտեղ ամփոփված է Դիլիջանի տեսարժան վայրերը, վանքերը և պատմամշակութային կառույցների մասին տեղեկություններ: Բուկլետը հայերեն լեզվով է, Վաչե Գրիգորյան . << Բուկլետ ստեղծելու մտահղացումը առաջացել էր 2014 թ.-ին, իսկ դրա պատրաստման աշխատանքները սկսվեցին 2016 թ-ի սկզբից:
Մեր բլոգում սկսեցինք շարք `<<Դիլիջանի խոսուն վկաներ>> խորագրով, որի նպատակն էր լուսաբանել և իրազեկել հյուրերին, դիլիջանաբնակներին, Դիլիջան համայնքն ներառող 6 բնակավայրերի տեսարժան վայրերի, վանքերի, մշակութային հուշարձանների մասին: Նկատեցինք, որ այն լայն տարածում է գտնում համացանցում, ուստի որոշեցինք ձեռնարկել այս բուկլետի հրատարակումը, որին Դուք ծանոթացաք: Հինգ ամիս ընթացան աշխատանքները՝ տեղեկատվության հավաքագրում, մշակում, խմբագրում, ձևավորում և լուսանկարների ընտրություն, որի վերջնաարդյունքը ստացանք այս տեսքով>>:
Սեպտեմբերի 25-ին մարդաշատ էր Դիլիջանի Հով. Շարամբեյանի մանկական գեղարվեստի դպրոցը: Դիլիջանի հասարակությունը ունկընդիրը դարձավ <<Դիլիջանի խոսուն վկաներ>> խորագրով բուկլետի շնորհանդեսին: Միջոցառումը սկսվեց Դիլիջանի մասին պատմող տեսաֆիլմով, ուղեկցվեց շնորհանդեսի ցուցադրությամբ, այնուհետև ելույթներով հանդես եկան համայնքի ակտիվ երիտասարդներ, պատանիներ :
Միջոցառմանն առաջին անգամ հնչեց Վաչե Գրիգորյանի <<Գովք Դիլիջանին>> հեղինակային երգը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են բուկլետի ստեղծմանը, շնորհանդեսի կազմակերպմանը, Դիլիջանի համայնքապետարանին(համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյան), Դիլիջանի ավագ և թիվ 2 միջնակարգ դպրոցներին, արվեստի պետական քոլեջին:
Հավատում ենք, որ բուկլետը կդառնա Դիլիջանի այցեքարտը
<<Դիլիջան ինֆո>>