> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 22 августа 2020 г.

ԴԻԼԻՋԱՆ՜




Դիլիջանը աչքի է ընկնում իր տեսարժան վայրերով, մաքուր առողջարար օդով, սառնորակ ջրերով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և հուշարձանային կոթողներով:
 Երբ ոլորաններից իջնում ես՝ քո առջև Դիլիջանն է՝ իր գեղեցիկ բնությամբ, գեղատեսիլ անտառները ողջունում են այցելող հովվեգին ու տանում հեքիաթի, հրաշքի անսահման կախարդական հորձանուտով:  Դիլիջան խոշորացված համայնքում և իր 6 Վարչական գյուղական բնակավայրերում գործում են ավելի քան 120-ից ավել հանգստյան տներ, հյուրանոցներ համայնքում օրեցօր զարգանում են ռեստորանները, սննդի սպասարկման կետերը, բացօթյա տաղավարները:  Համայնքը ունի բոլոր զբոսաշրջային ռեսուրսները ընդունելու համայնք այցելող հյուրերին:  Համայնքում ստեղծված են բոլոր հնարավորությունները դասական և արշավային էկոտուրերը նախընտրողների համար:
 Դիլիջան համայնքով է անցնում աշխարհում ամենա երկար` Տրանս Կովկասյան արահետի 80 Կ.Մ-ն, որը սկիզբ է առնում Դիլիջանի Մաթոսավանքի մոտից և ավարտվում Հովք գյուղական բնակավայրում և անցնում էԴիլիջանազգային պարկի տարածքով:
 Համայնքում առկա է 24 քայլարշավային և 1 հեծանվային երթուղի, իսկ վրանային հանգստի սիրահարների համար վրանային ճամբարի տարածք:  Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։  Ներկայումս համայնքում գործում են` 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, “Այբկրթական համալիրը և Միջազգային քոլեջը` “UWC”։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ:
 Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։
 Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։  Շարունակելի;…
Լուսանկարները Դիլիջանի համայնքապետարան:

ԴԱՍԱԿԱՆ և ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ;...












📢Դիլիջան Տուր Թրավել-ն, ԱսինԷ հյուրատան հետ համատեղ` Ձեզ են ներկայացնում  դասական և քայլարշավային յուրօրինակ տուրեր դեպի`
 💒 Ջուխտակ վանքեր և Մաթոսավանք,
  💧Թաքնված ջրվեժ, 🌊Պանորամա-Թթու ջուր
 🏞 Երկնային հայելի-Տզրկա լիճ,
  💒Գոշավանք,
 💒Աղավնավանք,
 🏘Մակարավանք,
 💒 Կիրանցի վանք,
  🏌Ենոքավան,
 🏕Լաստիվեր,
 Շրջայց Իջևանում և Դիլիջանում
  Բոլոր տուրերի փաթեթների արժեքները հաշվարկվել են ըստ ուղղությունների։ Արժեքի մեջ ներառված է`
 🚖բարձրակարգ տրանսպորտ,
  🗣պատրաստված գիդ-զբոսավար,
  🍔ուղևորության ընթացքում փոքրիկ հյուրասիրություն,
 🏡գիշերակաց` Ասինէ հյուրատանը, 🍳նախաճաշ:
 Ամրագրման համար Դիլիջան Տուր Թրավել-ի անփոփոխ հեռախոսահամարները սպասում են ձեր զանգերին` (091) 22-71-98, (093) 31-28-97։ Կարող եք զանգահարել` երեքշաբթի-կիրակի օրերին, ժամը 10:00-19:00-ը։
 Իսկ ինչու՞ հանգիստը կազմակերպել հենց Դիլիջան Տուր Թրավել_ի հետ։ Դե, որովհետև մենք ունենք ավելի քան 4 տարվա հաջող աշխատանքային պատմություն և վստահություն Դիլիջանի տարածաշրջանում։ Մենք աշխատում ենք օպերատիվ, համակարգված և թափանցիկ, ու գիտենք ինչպես դիմավորել հյուրին ու կազմակերպել վերջինիս հանգիստը։ Մենք ցուցաբերում ենք անհատական ջերմ մոտեցում յուրաքանչուր հաճախորդի նկատմամբ։
 Մենք ունենք բազում գործընկեր հյուրատներ, օգտվում ենք տրանսպորտային բարձրակարգ ու անվտանգ ծառայություններից։ Համագործակցում ենք նաև համայնքի կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանրային սպասարկման կառույցների հետ:

Մենք ինստագրամում`
https://www.instagram.com/dilitourinfooffitial/
Մենք ֆեյսբուկ-ում՝
https://web.facebook.com/DILI-TOUR-INFO-327476314562378/?modal=admin_todo_tour
Մեր կայքերը՝
https://dilitourinfo.weebly.com/
http://dilijanews.blogspot.com/