> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 22 августа 2020 г.

ԴԻԼԻՋԱՆ՜




Դիլիջանը աչքի է ընկնում իր տեսարժան վայրերով, մաքուր առողջարար օդով, սառնորակ ջրերով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և հուշարձանային կոթողներով:
 Երբ ոլորաններից իջնում ես՝ քո առջև Դիլիջանն է՝ իր գեղեցիկ բնությամբ, գեղատեսիլ անտառները ողջունում են այցելող հովվեգին ու տանում հեքիաթի, հրաշքի անսահման կախարդական հորձանուտով:  Դիլիջան խոշորացված համայնքում և իր 6 Վարչական գյուղական բնակավայրերում գործում են ավելի քան 120-ից ավել հանգստյան տներ, հյուրանոցներ համայնքում օրեցօր զարգանում են ռեստորանները, սննդի սպասարկման կետերը, բացօթյա տաղավարները:  Համայնքը ունի բոլոր զբոսաշրջային ռեսուրսները ընդունելու համայնք այցելող հյուրերին:  Համայնքում ստեղծված են բոլոր հնարավորությունները դասական և արշավային էկոտուրերը նախընտրողների համար:
 Դիլիջան համայնքով է անցնում աշխարհում ամենա երկար` Տրանս Կովկասյան արահետի 80 Կ.Մ-ն, որը սկիզբ է առնում Դիլիջանի Մաթոսավանքի մոտից և ավարտվում Հովք գյուղական բնակավայրում և անցնում էԴիլիջանազգային պարկի տարածքով:
 Համայնքում առկա է 24 քայլարշավային և 1 հեծանվային երթուղի, իսկ վրանային հանգստի սիրահարների համար վրանային ճամբարի տարածք:  Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։  Ներկայումս համայնքում գործում են` 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, “Այբկրթական համալիրը և Միջազգային քոլեջը` “UWC”։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ:
 Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։
 Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։  Շարունակելի;…
Լուսանկարները Դիլիջանի համայնքապետարան:

Комментариев нет:

Отправить комментарий