> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 11 апреля 2016 г.

Կրկին առիթ ունենք վայելելու մեր համաքաղաքացի Սվետլանա Գրիգորյանի ստեղծագործություններից:



Դու եղեռական ապրիլյան ավեր , ինչու՞ դու դարձար նորից մահաբեր , դարը շրջվել է նորից կոտորած, հայոց աշխարհում սուգ է բոլորած;
Դու վառ գարունքվա վարդաբույր մայիս հաղթանակների դու շքեղ ամիս քո եռագույնդ ծածանիր ցնծա , թող արև բացվի հայ ազգիս վրա:

Ձեր հոգուն ղուրբան , ազգ իմ տառապած, դուք պետք է հաղթեք, լինեք փառապանծ, խոնավ խրամատում իմ քաջեր կռվող, թե՞ սաստկանում է կռիվը սրվող ,ձեր բազկին մեծ ուժ, ձեր սրտին կորով, դուք պետք է ապրեք այս գարուն օրով ; Ձեր անպարտ հոգուն բոցե մի կրակ , դուք արև ու սյուն ,դուք մի տան ճրագ ։

Այ ՜ դուք թուրք շներ , պահեք ձեր սրեր , ետ դառեք մտեք դուք նորից բներ ; Մենք հաղթելու ենք վկա է տերը , ազգիս պահում է աշխարհի սերը ։ Արցախ աշխարհս պետր է զորանա , ու թուրքի ազգը երկրից վերանա , անպարտ է ազգս , աննկուն , արի ,,մենք հաղթանակած պարենք Քոչարի ;

Ազգս տխրում է թախծում է նորից , մարում են ծխեր հայոց օճախից ;Դուք իմ նորաթուխ քաջարի տղերք ՜ աստծո աղոթքով դուք պետք է ապրեք ու դառնաք ձեր տուն ; Թող ձեր օջախի ծուխը չմարի , ձեր գարուն հոգում , սերը արարի ,։ Հայոց աշխարհս միշտ պետք է խնդա , հաղթանակներով մեր սիրտը թնդա ։

«Էկոտուրիզմի և արշավների հնարավորությունները Դիլիջանի հարակից տարածքներում»



«Էկոտուրիզմի և արշավների հնարավորությունները Դիլիջանի հարակից տարածքներում»
Վերջերս` Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Էկոտուրիզմի և արշավների հնարավորությունները Դիլիջանի հարակից տարածքներում» թեմայով սեմինար-քննարկում: Հանդիպումը նախաձեռնել էր «Dilijan Tour Travel» զբոսաշրջային և մշակութային նախաձեռնությունների խումբը, Դիլիջանի քաղաքապետարանը, Հայաստանյան առաջատար զբոսաշրջային ընկերությունների հետ: Հանդիպման սկզբում խմբի համակարգող Վ. Գրիգորյանը հանդիսավոր իր խոսքում ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկաներին, այնուհետև հոգեբանական թրեյնինգի միջոցով ծանոթացրեց մասնակիցներին: Սեմինարի ընթացքում խմբի տուրօպերատոր Մ. Պետրոսյանը սլայդի միջոցով ամփոփ ներկայացրեց խմբի գործուենությունը, խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Այնուհետև «Տուրիզմի Ինֆորմացիոն Կենտրոն» Հ.Կ-ի նախագահ Գոռ Այզակ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես պատրաստվել արշավին, ինչ անհրաժեշտ պարագաներ են հարկավոր լեռնագնացության, բնապահպանական էքսկուրսիաների համար:
Խոսվեց Դիլիջանում զբոսաշրջային և բնապահպանական խնդիրների, հեծանվային սպորտի զարգացման մասին: Դիլիջանը ունի հեծանիվային սպորտի, զբոսաշրջության և լեռնադահուկայինհրաշալի պայմաններ:
Ծավալվեց բուռն, ակտիվ քննարկում, մասնակիցները տպավորված էին: Հանդիպման վերջում մասնակիցները լրացրեցին գնահատման ամփոփաթերթիկներ, հույս հայտնելով, որ նման օգտակար, հագեցած հանդիպումներ հաճախակի կկազմակերպվեն:
Սեմինարի վերջում «Հայք Տուր» տուրիստական ընկերության փոխտնօրեն Նանա Սարուխանյանը, «Dilijan Tour Travel» խմբի աշխատակիցների հետ անցկացրեց աշխատանքային խորհուրդակցություն, կիսվեցին իրենց աշխատանքային փորձով:

<<Dilijan Tour Travel>>

пятница, 1 апреля 2016 г.

Մեկնարկում է, Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս~ էքսկուրսիաների 3-ռդ փուլը, Ապրիլի 10-ին.


ՄԵՆՔ  ՈՒԽՏ  ՈՒՆԵՆՔ  ԴԵՊԻ  ԼՈՒՅՍ ... 10 ԱՊՐԻԼԻ
<<Dilijan Tour Travel>>  զբոսաշրջային  խումբը  սիրով  մեկնարկում  է  <<Մենք  Ուխտ  Ունենք  Միշտ  Դեպի  Լույս>>  խորագրով  էքսկուրսիաների  շարքը:
Առաջին էքսկուրսիան նախատեսվում է անցկացնել ապրիլի 10-ին:
àՊարզ  լիճ
àՀաղարծին  վանական  համալիր
àԳոշավանք`  Մ.  Գոշի  մատուռ,
àԳոշի  լիճ,
àԱղավնավանքի  Ախնաբաթ  եկեղեցի,
àԿենու  պուրակ
Փոքրիկ  դադարները  Դիլիջանյան  սաղարթախիտ  անտառներում,  և  ապրիլյան  մանուշակի  բույրով  ողողված  դաշտերում`  մասնակիցներին  հնարավորություն  կտա  մոտիկից  տեսնելու   և  վայելելու  Դիլիջանի  ողջ  բնության  հմայքը և զգալ բնության դրական ներգործությունը:
<<Dilijan Tour Travel>>-ը խոստանում է ընկերական ջերմ մթնոլորտում  պարգևել Ձեզ անմոռանալի օր` հոգևոր հանգստություն և դրական լիցքեր:
Էքսկուրսիան 1 անձի համար արժե 7500 Դրամ:
Գինը ներառում է հյուրերի դիմավորում (6 նստատեղով  հարմարավետ  տեխնիկապես  ապահովված  Mersedes Vio), գիդի  ծառայություն, հյուրասիրություն, ինպեռակտիվ և սպորտային խաղերի կազմակերպում:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 091 22-71-98, 093 31-28-97, կամ գրել մեր էլ.փոստին dilijantourtravell@rambler.ru