> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 25 мая 2014 г.

DILIJANEWS.BLOG-UM!!!!:

Dilijanews.blog- ում: Դեռևս 2013 թ. երբ բացվեց Dilijanews.blogsport.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակույթային և քաղաքացիական միջոցառումները: Ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակույթային քաղաքացիական, իրավաբանական բնապահպանական նախաձեռնություններում: Սեմինարների, համաքաղաքացիական միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների (էքսկուրսիաների) միջոցով: Dilijanews.blog-ը որոշակիօրեն հասել է իր նպատակին, անցած տարի իրականացրել է մի շարք ծրագրեր կազմակերպելով համաքաղաքային համերգներ, իրավական սեմինարներ, էքսկուրսիաներ: Մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմամշակույթային տուրիստական ծրագիրը, որի մասին բազմիցս է խոսվել: Այսօր կրկին տոնական է այս բլոգում dilijanews.blog- ի ստեղծագործական խումբը դեռ <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> ծրագիրը դեռ չամփոփած կրկին որոշում է հերթական էքսկուրսիան դեպի Էջմիաձին Մայր Աթոր եկեղեցի, Երևան Սուրբ Սարգիս, Ծիծեռնակաբեռդ և Կասկադ, այնուհետև Հաղթանակի զբոսայգի (Մանումենտ): Մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցում dilijanews.blog-ի բոլոր ծրագրերին և իրենց ակտիվ առաջարկներով և գաղափարներով ոգևորում և համախմբված աշխատում են այսօր մասնակիցները լրացնում են էքսկուրսիայի հայտերը և քննարկեցին իրենց հետագա գորցողությունները: Մեր հետ հարցազրույցում blog-ի պատասխանատուները կարևորում են նման կարգի նախաձեռնությունները և նշեցին որ կլինի շարունակական, եթե լինեն բարերարներ և ֆինանսավորում: Մենք անցած տարի մեկնել ենք Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ,Երևան կենդանաբանական այգի և արդեն ավանդական դարցած Մանումենտ: Այս տարի մենք մեկնել ենք Սևանի ,Աբովյանի եկեղեցիները, Խորվիրապ և Երևան Կասկադ և Հաղթանակի զբոսայգի: Առաջիկայում ել կմեկնենք Էջմիաձին, Երևան Սուրբ Սարգիս եկեղեցի, Ծիծերնակաբերդ, Կասկադ և Մանումենտ: Այս տարվա այս ծրագրի առավելություններից մեկը այն էր, որ մասնակցում էին հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներ, մասնակիցներ նաև Իջևան քաղաքից և Բերդ-ի տարաշրջանից (Շամշադինից): Մեր բոլոր ծրագրերին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 90 տարբեր տարիքի երիտասարդներ, պատանիներ տարբեր կազմակերպություններից, հաստատություններից: Dilijanews.blog-ը ակտիվորեն համագործակցում է Դիլիջանում գործող կազմակերպությունների, համայնքապետարանի և գրասենյակների հետ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)-ի հետ: Մենք կարևորում ենք քո խելացի մտքերը և գաղափարները նրանք բոլորն էլ աշխատում են կամավորական հիմունքներով, բայց ըստ համակարգողի.- Մենք կանենք ամեն ինչ, որ մեր խմբի աշխատանքը լինի վարձատրովի և ունենանք ավելի մեծ ու ակտիվ մարդկանց խումբ, չնայած հիմա էլ ավելի մեծ է հետաքրքրությունը Դիլիջանցիների մեր աշխատանքների նկատմամբ: Մարդիկ գալիս և փորձում են աջակցել իրենց մտքերով և գաղափարներով: Տեղեկատվությունը Dilijanews.blogspot.com-ի:

DPROCNERUM HNJEC 2014 TVAKANI USUMNAKAN TARVA AVART@,VERJIN ZANG@!!!:

Շնորհավորում ենք Սիրելի շրջանավարտներ պատանիներ շուտով պատմությունն է դառնալու ձեր դպրոցական նստարանը և խենթություններով լեցուն անհոգ տարիները, դուք հիշելու եք կարոտով ու երանի եք տալու: Դուք մտնում եք նոր կյանք, որը լեցուն է բազում դժվարություններով, անարդարություններով և վերելքներով վայրեջքներով: Ցանկանում եմ որ անկախ ամեն ինչից դուք լինեք միշտ ուժեղ և կարողանաք հաղթահարել ձեր առջև ծառացած դժվարությունները: Dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խմբի կողմից սրտանց շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ: Ցանկանում ենք հոգու ամրություն նորանոր վերելքներ և ձեր նոր կյանքում միայն հաղթանակներ և հաջողություններ ունենաք առանց խոչընդոտների: Եվ ձեր կյանքում ղողանջող զանգերը ավետեն ձեր ապագայի և նվաճումների ձեռքբերումների մասին:

четверг, 22 мая 2014 г.

SHARUNAKVUM E MENQ UXT UNENQ MISHT DEPI LUYS PATMA,MSHAKUYTAYIN CRAGIR@!!!!:

<<Մենք ուխտ ունենք դեպի լույս>> Դիլիջանի համայնքապետարանը և dilijanews.blogspot.com_ը սիրով հրավիրում ենք 18 տարեկանից բարձր երիտասարդներին մասնակցելու <<Մենք ուխտ ունենք դեպի լույս>> պատմամշակութային, զբոսաշրջաըին ծրագրին:Այս ծրագիրը իրականացվում է 2-րդ անգամ:Էքսկուրսիան տեղի կունենա 07.06.2014_ին ,մասնակիցները կմեկնեն առավոտյան ժամը 8:00_ից և այս անգամ ուղղությունը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևան: Ծրագրի նպատակն է կազմակերպել պատմամշակութային էքսկուրսիա 18-ից բարձր տարիքի հաշմանդամ և ոչ հաշմանդամ երիտասարդների համար: Մոտեցնել մեր երիտասարդներին պատմական, հայկական և մշակութային արժեքներին, ծանոթացնել եկեղեցիներին և պատմական վայրերին: Ներգրավել ակտիվ երիտասարդներին տարբեր կազմակերպություններից և տարբեր բնագավառից:Էքսկուրսիայի մասնակցության համար մասնակիցները վճառելու են 3000 դրամ Dilijanews.blogspot.com-I գլխավոր խմբագիր Վաչե Գրիգորյանին: Գրանցման գումարների վճարման և հայտերի վերջնաժամկետն է մինչև սույն թվականի հունիսի 2-ը:Մանրամասների համար կարող եք զանգահարել(+374)91-22-71-98, (+374)93-31-28-97իսկ իրացրած հայտերը և գրանցման ցուցակը կարող եք ուղարկել infodilinewsblog@rambler.ru,vachik05.@rambler.ru մեր էլեկտրոնային փոստի հասցեներով: Տեղերը սահմանափակ են ,շտապեք դուք դառնալ լույսը այս պատմամշակութային ծրագրի և միասին ճանաչենք մեր Հայաստանի պատմամշակութայի նարժեքները: Սիրով սպասում ենք///Սիրով ձերdilijanews.blogspot.com:

вторник, 20 мая 2014 г.

VACHE SARGISOVICH GRIGORIAN 2014!!!!:

ՈՒշադրություն շուտով իմ երգացանքում իմ հանդիսատեսին Պատիվ ունեմ ներկայանալու անգլերեն երգով: Երգը բավականին սիրված և ճանաչված երգ է, իսկ թե ինչ երգ է ու ում երգացանքիօց է կիմանաք շուտով: Միայն ասեմ,որ այդ երգը կատարելուց գնում եմ դեպի իմ մանկություն և դպրոցական տարիների միջոցառումներ: Ավելին Վաչեն չցանկացավ մանրամասնել բլոգին տված հարցազրույցում և նրա սոցկայքերի էջերի գրարումներում: Տեղեկատվությունը dilijanews.blogspot.com:

четверг, 15 мая 2014 г.

Menq Uxt Unenq Misht Depi Luys 10.05.2014!!!

<<Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս>> 2014թ. Մայիսյան գարնանային մի ջերմ առավոտ էր,10.05.2014թ-ին Դիլիջանից մի խումբ ակտիվ հաշմանդամ, և ոչ հաշմանդամ երիտասարդներ կրկին ուխտագնացություն կատարեցին: Այս անգամ Սևանի Սուրբ խաչ եկեղեցի, Աբովյանի նորակառույց եկեղեցի, Խորվիրապ և Երևան: Այս տարի ծրագիրը իրականացվել է Դիլիջանի Համայնքապետարանի և dilijanews.blogi նախաձեռնությամբ: Ծրագիրը կոչվում է <<Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս>>: Ծրագրի նպատակն է մոտեցնել 18-ից բարձր տարիքի երիտասարդներին մեր պատմամշակույթային արժեքներին և մոտիկից ճանաչեն մեր պատմական վայրերը և եկեղեցիները, ամրապնդել սերը դեպի մեր առաքելական եկեղեցիներին և տեսարժան վայրերին: Այս ծրագիրը առաջին անգամ մեկնարկեց 2013թ-ի 10.05-ին և գրանցեց մեծ հաջողություն, սակայն մեծանում է պահանջարկը այս նախաձեռնության նկատմամբ, անցած տարի ծրագրին մասնակցել են ավելի քան 15 18-ից բարծր տարիքի երիտասարդներ Դիլիջանից: Մասնակիցները եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում և Երևանում կենդանաբանական այգում և Հաղթանակի զբոսայգում: Այս տարվա ծրագրի առավելությունը այն էր, որ մասնակիցների թվում կային ոչ միայն Դիլիջանից այլ Իջևանից և Բերդի տարածաշրջանից: Մասնակիցները նախնապես գրանցվել են և լրացրել են հարցաթերթիկը և առաջին անգամ ծրագրին մասնագցելու ցանկություն հայտնել և մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներ: Ծրագրի առաջին կանգառը եղավ Սևանի Սուրբ խաչ եկեղեցին, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն , լոսանկարումև զբոսանք: Այնուհետև մասնակիցները շարժվեցին դեպի Աբովյանի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցի, հետո Խորվիրապ, այնուհետև շաժվեցին դեպի Երևան Կասկադ որտեղից ել ոտքով զբոսնելով , լուսանկարվելով Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտով շարժվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի(Մոնումենտ): Ճանապարհին մասնակիցները հոգեբանական տրեյնինգների միջոցով ծանոթացան միմյանց հետ, ուրախ երգով ու կատակներով ավելի անմիջական ընկերություն ստեղծեցին, տեղի ունեցավ նաև Վաչե Գրիգորյանի նոր երգի պրիմերան ակապելլային տարբերակով, խմբում տիրում էր անմիջական մտերմիկ ջերմ տրամադրություն: Մասնակիցներին նվիրվեց Տավուշի մարզի և Դիլիջանի նոր տպագրված տուրիստական քարտեզները: Էքսկուրսիայի վերջին ակորդներ Հաղթանակի զբոսայգին, որտեղ մասնակիցները լիցքաթափվեցին, հանգստացան ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկան Դիլիջան, չնայած որ չեին ուզում որ ավարտվեր: Բոլորը գոհ էին և տպավորված, ըստ կազմակերպիչների խոսքով.- Այս ծրագիրը հաջողված է և պահանջված, մենք նպատակ ունենք շրջել Հայաստանի ամբողջ տարածքով, և ավելի շատ երիտասարդների ընդգրկել , մասնակիցների հարցաթերթիկների առաջարկների բաժնում մեծ է Տաթևի ուղությամբ ուխտագնացությունը: Հույսով ենք, որ կունենանք ֆինանսավորում և կկարողանանք շարունակել այս ծրագիրը: Վերջում ծրագրի բոլոր մասնակիցների և կազմակերպիչների կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակցողներին՝ հանձինս պարոն Գ.Դավթյանին և Դիլիջանի համայնքապետ պարոն Ա.Սանթրոսյանին, ովքեր անձնվիրաբար միշտ մեր կողքին են: Վաչե Գրիգորյան Dilijanews.blogspot.com:

четверг, 8 мая 2014 г.

MENQ UXT UNENQ MISHT DEPI LUYS CRAGRI ORAKARGNE!!!!:

Էքսկուրսիայի օրակարգ: Մեկնարկում է <<Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս>> 2014:Էքսկուրսիոն ծրագիրը հետևյալ ուղություններով: Ներկայացնում ենք այդ ծրագրի օրակարգը: Մայիսի 10-ին ժամը 08:00-ին մասնակիցների համախմբում: 1.Առավոտյան ժամը 8:00-ին Մասնակիցների հավաքվելը և մեկնումը: Մասնակիցները մեքենայում կծանոթանան միմյանց հետ տրեյնինգի միջոցով: Առաջին կանգառը Սևանի Սուրբ Խաչ եկեղեցի: Սևանում փոքր զբոսանք, լուսանկարում: 2.Ժամը 09:40-ին մեկնում Սևանից Խորվիրապ: Սևանից Աբովյանի ճանապարհին նախաճաշ: Երկրորդ կանգառը Աբովյանի նորակառույց եկեղեցի: 3.Ժամը 13:00 Խորվիրապ: Խորվիրապում զբոսանք, լուսանկարում, ընդմիչում: 4. Ժամը 15:00-ից 15:40 Խորվիրապից վերադառնալու ժամանակ ընդմիչում բնության գրկում, հանգիստ: 5.Ժամը 17:00-ին Այնուհետև այցելություն Կասկադ, և զբոսանք դեպի Երևանի Հախթանակի Զբոսայգի (Մանումենտ): 6. 21:00-ին Վերադարձ դեպի Դիլիջան Բոլորիս հաճելի ժամանց և բարի ճանապարհորդություն: Սիրով Dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ: