> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 26 января 2016 г.

                                               Հաշվետվություն 2013, 2014, 2015


                                               Հաշվետվություն 2013, 2014, 2015
Յուրաքանչուր նոր տարում մենք հետադարձ հայացքենք գցում մեր անցած ճանապարհին և իրականացրած աշխատանքներին։
Կազմում ենք մեր առաջիկա ծրագրերըև փորձում ենք այն իրականացնել:
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ Ամանորի շեմին անփոփել իմ անցած 3 տարիների կատարած աշխատանքները:
2016-ը հոբելյանական է մեր բլոգի, և խմբի համար լրանում է բլոգի, և <<Դիլիջան Նախաձեռնողների>> խմբի 3 տարիները:
Մենք աշխատել ենք կամավոր հիմունքներով, բայց կարողանում ենք համախմբել քաղաքի և հարակից համայնքների տարբեր տարիքի մարդկանց:
Մեր գործենության  2 տարիների աշխատանքների ընթացքում մեր ծրագրերին մասնակցել են ավելիքան 90-ից ավել պատանիներ, և երիտասարդներ:
Ներկայացնում ենք մեր 3 տարվա աշխատանքները:
Դեռևս 2013 թ. բացվեց Dilijanews.blogsport.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակույթային և քաղաքացիական միջոցառումները:
Ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակույթային քաղաքացիական, իրավաբանական բնապահպանական նախաձեռնություններում,
սեմինարների, համաքաղաքացիական միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների (էքսկուրսիաների) միջոցով:
Dilijanews.blog-ը որոշակիորեն հասել է իր նպատակին, անցած տարի իրականացրել է մի շարք ծրագրեր, կազմակերպելով համաքաղաքային համերգներ, իրավական սեմինարներ, էքսկուրսիաներ:
Երբ 2013-ին բացեցինք ՝բլոգը այն մի քանի ամիս անց գերազանցեց մեր ակընկալիքները:
Այս տարի Հունվարի 15-ին ՝dilijanews.blogspot.com. բլոգը կդարնա 3 տարեկան:
Այս 3 տարիների ընթացքում բլոգում հյուրընկալվել են անվանի, և ճանաչված մարդիկ, երգիչներ, արվեստի այլ բնագավառի ներկայացուցիչներ ովքեր դարձել են հարազատ ընկերներ, և միշտ առաջինն են ներկայացնում իրենց նորությունները:
Մեր բլոգում տեղադրվել, և խոսվել է ամենատարբեր միջոցառումների, թեմաների, քաղաքում կատարված իրադարձությունների մասին:
Մենք անրադարձել ենք նաև մեր ճանաչված մարդկանց, և ակտիվորեն համագործակցել ենք Դիլիջան քաղաքի, և հարակից համայնքների կազմակերպությունների, կռթական հաստատությունների, երիտասարդների հետ:
Մեր գլխավոր, և նվիրյալ գործընկերներն են Դիլիջանի քաղաքապետարանը և ավաքանու ակտիվ անդամներից:
2013-ին պատրաստվել է բլոգի անվանանշանը <<Լոգոն>>, որի վրա պատկերված է ՝Դիլիջանի 5 թև հուշարձանը, իսկ 2013-ի վերջում տպագրվել է, բլոգի այցեքարտը:
Բլոգում պատրաստել ենք նաև տեսանյութեր մեր անվանանշանով:
2013-ի ապրիլից Դիլիջան քաղաքում կամավոր հիմունքներով ստեղծվեց <<Dilijan Initiative Group>>-ը որի նպատակն է ներգրավել հասարակության 13 տարեկանից ակտիվ երիտասարդներին, խոցելի խմբերին,կրթական, մշակույթային, քաղաքացիյական և իրավական նախաձեռնություններում:
Ակտիվ կամավոր երիտասարդներից կազմված այս խումբը դրական նպաստեց բլոգի գործենությանը, և մեծ ճանաչում բերեց:
Խմբի գործենությունը:
<<Dilijan Initiative Group>>-ը և dilijanews.blogspot-ւ 22.01.2014, 26.03.2014, 14.05.2014-ին իրականացրել ենք հոգեբանական թեմաներով քննարկումներ հանդիպում հաշմանդամ երիտասարդների հետ, <<Հույսի Կամուրջ>> Հ.Կ.-ի Դիլիջանի մասնաճյուղում գործող Կռթություն,  աշխատանք առժանապատիվ կյանքի իրավունք Շահերի պաշտպանության խմբի երիտասարդների համար <<Անձի ինքնագնահատական, և ճանաչում>>, <<Անձի ինքնագնահատականը և ինքնադրսևորվելու հմտությունները>>և ընդանուր հոգեբանության թեմաներով:
Ապրիլի 1-ից 4-ը մասնակցել ենք երիտասարդական 4 օրյա երիտասարդական ֆոռումին, որը կազմակերպել էր <<Հույսի Կամուրջ>> Հ.Կ.-ի Երևանի գրասենյակը, Տավուշ-ի մարզի հաշմանդամ երիտասարդների համար:
Մենք 2013-ի Մայիսին իրականացրեցինք <<Մենք Ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմա,մշակույթային ծրագիրը որին մասնակցումեին 19 երիտասարդներ:
Հուլիսին կազմակերպել ենք <<Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները>> թեմայով սեմինար նվիրված սահմանադրության 18 ամյակին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցել են ավելի քան 50 հոգի Դիլիջանի կրթական հաստատություններից, կազմակերպություններից:
Օգոստոսի 12-ին կազմակերպել ենք երիտասարդների միջազգային օրը համաքաղաքային մեց համերգով Դիլիջանի մշակույթի պալատում:
Այս միջոցառման վերջում պատվոգրերի արժանացան Դիլիջան քաղաքի մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ, հոգեբաններ, ովքեր աջակցել են մեր խմբին և ակտիվ համագործակցում են քաղաքում:
Հոկտեմբերի 17-ին կազմակերպել ենք մասսայական համերգ Դիլիջանի հարակից Հաղարծին համայնքի դպրոցում:
Այս բոլոր աշխատանքները պատշաճ լուսաբանվել է <<Դիլիջան>> քաղաքային թերթում, tesankyun.am մարզային, և dilijan.am քաղաքային կայքերում մեր dilijanews.blogspot.com-ում:
2014-ին մեր խումբի, և բլոգի աշխատանքները նվազել են իտարբերություն նախորդ 2013-ին:
Այս տարի մայիսին ելի կազմակերպվել է <<Մենք Ուխտ ունենք միշտ դեպի լույս>> պատմա, մշակույթային ծրագիրը:
Այս տարվա այս ծրագրի առավելությունը այն է որ ծրագրին մասնակցում էյին 18-ից բարձր տարիքի երիտասարդներ, Դիլիջանից, Իջևանից, և Բերդի տարածաշրջանից հաշմանդամ, և ոչ հաշմանդամ:
Կազմվել էր հարցաթերթիկներ, գրանցման ցուցակներ մասնակցելու նպատակով:
Մենք անցած տարի այցելել ենք Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ,Երևանի կենդանաբանական այգի և արդեն ավանդական դարցած Մոնումենտ:
Այս տարի մենք մեկնել ենք Սևանի ,Աշոտ երկաթ, Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Խոր Վիրապ և Երևան Կասկադ և Հաղթանակի զբոսայգի:
Առաջիկայում ել պլանավորվում է, Էջմիաձին, ԵրևանԻ Սուրբ Սարգիս եկեղեցի, Ծիծերնակաբերդ, Կասկադ և Մանումենտ:
Տաթևի նորավանք, Ցեղասպանության տուն թանգարան:
Հուլիսի 20-ին <<Ստարտ>> Հ.Կ.-ի հետ մասնակցել ենք բարեգործական համերգին<<Մուշ հանգստյան տուն>> հյուրանոցում Սոս մանկական գյուղի երեխաների համար:
<<Լույս>> հիմնադրամի հետ հուլիսին կազմակերպել ենք բիզնես պլանավորում, և հոգեբանության թեմայով քննարկում հաշմանդամ երիտասարդների համար, և հուլիսի 20-ին <<Լույս>> հիմնադրամի կազմակերպված համաքաղաքային համերգ միջոցառում հանդիսության ամփոփիչ համերգին:
Լուսաբանել ենք մեր սոց կայքերի խմբերով, մեր բլոգում tesankyun.am Մարզային կայքում:
Հուլիսին հարցազրույց եմ տվել hetq.am կայքին, իսկ Սեպտեմբերի 14-ին մասնակցել ենք հանրապետության վաստակավոր առտիստուհի Unicef ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանի մենահամերգին երգչուհու հրավերով:
Սեպտեմբերի 19-ին կազմակերպել ենք Վաչե Գրիգորյանի մենահամերգը <<Դիլիջանը Ես եմ>> խորագրով հասարակական գործենության 10 տարին:
Վերջին համերգը լուսաբանվել է dilijan.am, dilijanews.blogspot.com, կայքերում, <<Դիլիջան>> քաղաքային թերթում, և հարցազրույց Հ.1-ի <<Առաջին լրատվական>> ծրագրով:
Հոկտեմբերի 25. 26-ին մեր խմբից 3 հոգի մասնակցել է Հելսինկյան Վանաձորի քաղաքացիյական ասամբլյաի գրասենյակի Իրավապաշտպանություն, և քաղաքացիյական ակտիվություն 2 օրյա դասընթացին Իջևանում:
2014-ի նոյեմբերի 20-ին մեր խմբից մասնակցել են <<Նոր Սերունդ>>Հ.Կ.-ի կազմակերպաց Հավասարակիցներ-ի թեմայով քննարկմանը:
2014-ի Դեկտեմբերին տպագրվել է խմբի, և գործենության մասին տեղեկատվական բուկլետը:
Այս տարի 2015-ին մի փոքր նվազել է խմբի գործենությունը, և եղել են մի քանի վերապատրաստումներ, նախաձեռնություններ:
Գործենություններ 2015:
Այս տարի ապրիլին պատրաստվել է, <<Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս>> ծրագրի լոգոն, և տեսահոլովակը:
Ապրիլին և Մայիսին ունեցել ենք հանդիպումներ <<Դիլիջանի>> զարգացման <<Idea>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ, Ապրիլին մասնակցել ենք <<Լիարժեք Կյանք>> Հ.Կ-ի կազմակերպված Կյանքի հմտություններ, և աշխատանքի վերապատրաստում 3 օրյա դասընթացին Դիլիջանում:
Իսկ նույն թվականի Հոկտեմբերին վերընշված կազմակերպության կողմից Ստեփանավանում 2 օրյա իրավական ճամբարին:
Իսկ Նոյեմբերին մասնակցել ենք, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած << Մարդու իրավունքներ, և խտրականության արգելում>> թեմաներով 2 օրյա դասընթացին:
Այս տարվա ընթացքում պատրաստվել է իմ ստեղծագործականի լոգոն, և պոստեռը, նվեր եմ ստացել նոր երգերի գործիքավորումներ:
Հաջորդ տարի կիրականացնենք այս տարվա բացթողած ծրագրերը, և կներկայանանք նորովի, նոր նախաձեռնություններով:
Սիրելի ընթեռցողներ շնորհակալություն ՝բոլորիդ որ հետևում էք մեր գործենությանը:
Հարգանք՛ով Ձե՛ր <<Dilijan Initiative group>>, և dilijanews.blogspot.com:

понедельник, 25 января 2016 г.

                                               Իմ Երազների հետքերով:



                                               Իմ Երազների հետքերով:

Իմ երազների հետքերով, հաստատուն, վստահ քայլերով գալիս եմ դեպի քեզ իմ վաղեմի երազանք:
Գալիսեմ լուսաբացին, առավոտ կանուխ, լույսով որ չմոլորվեմ:
Այս կարգախոսով մեկնարկեց դիլիջանցի 33-ամյա երգիչ,ինչպես ինքն է իրեն անվանում՝«Արեգունյան արքունիքի պալատական» Վաչե Գրիգորյանի «Իմ լուսաբացի 33 ակնթարթները» խորագրով մենահամերգը: Այն  կայացավ հունվարի 20-ին,Դիլիջանի «Մաշա» մանկական կարաոկե սրճարանում: Համերգը սկսվեց Ալլա Լևոնյանի բարև ստեղծագործությունով, այնուհետև  հնչեցին Վ. Գրիգորյանի  հեղինակային երգ-երաժշտությունը,աշուղական և ժողովրդական երգեր,ցուցադրվեց Վաչեի բեմական,  հասարակական գործունեության մասին պատմող սլայդ:
Վ. Գրիգորյանը մանկուց տեսողության խնդիր ունի, սակայն ապրում է ստեղծագործական եւ հասարակական ակտիվ կյանքով: 2016թվականը կարեւոր է Վաչեի  համար, քանի  որ  լրանում է նրա բեմական գործունեության 15 տարին:
Աշուղական, ժողովուրդական, և հեղինակային երգերը հաջորդում էին միմիյանց հանդիսատեսին տանելով Դիլիջանի գեղատեսիլ բնությամբ, և Վաչե Գրիգորյանի վառ, ու լուսավոր երազների հետքերով:
Երեկոն նշանավորվեց նոր երգերի պրեմիերաներով, Վաչեն այդ օրը առաջին անգամ կատարեց նաև ռուսերեն, և իսպաներեն կատարումներ:
Վաչեն համերգին Երիտասարդ Ենտուզյազմներ խմբի կողմից ստացավ ամենա Լուսավոր մարդ անվանակարգում պատվոգիր:
Վաչեի մենահամերգի ընթացքում  թևածում էր ջերմության, անմիջականության, անկեղծության ոգին: Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանն ասաց. «Վաչեն արդեն կայացած, գրագետ երգիչ է, նրա երգերը ճաշակով,  յուրահատուկ են»:
Մենահամերգին ներկա  Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն աջակցության եւ բարեմաղթանքի խոսք հղեց. «Հարգելի Վաչե, միշտ կողքիդ ենք, բոլոր հարցերով պատրաստ ենք օգնելու:  Քեզ ՝ հաջողություններ, մեծ բեմեր»:
Վաչե Գրիգորյանը   շնորհակալություն հայտնեց  ներկաներին,  մանկական կարաոկե սրճարանի տնօրինությանը՝ Մանուկյան քույրերին, ովքեր անշահախնդիր կազմակերպել էին  համերգը:
Dilijanews.blogspot.com, Դիլիջան:


пятница, 15 января 2016 г.

Իմ Լուսաբացի 33 ակնթարթները:

Բոլոր նրանց, ովքեր մեծացել, բայց հոգում դեռ մանուկ են մնացել:
Մանկական կարաոկե սրճարան <<Մաշա>>-ն սիրով հրավիրում է միասին անցկացնել հեղինակային երգի անմոռանալի երեկո՝ դիլիջանցի երգիչ ՝Վաչե Գրիգորյանի հետ «Իմ լուսաբացի 33 ակնթարթները» խորագրով համերգային ծրագիր, համեմված՝ բազում անմոռանալի պահերով:
Նրա արվեստը գնահատողներին սպասում ենք հունվարի 20-ին, ժամը` 15:00-ին
Տոմսի արժեքն է 1500 AMD: Մանրամասների, տոմսերի համար կարող եք զանգահարել:
Tel: 093 73-74- 71
098 98- 25 -75

понедельник, 11 января 2016 г.

Dilijanews.բլոգը 3 տարեկան է

Dilijanews.բլոգը 3 տարեկան է
՝Ես չէի պատկերացնում, որ թերթում աշխատելուց հետո կբացեմ սիրողական բլոգ, և այն այսքան մեծ ճանաչում կունենա:
Մեր բակի ընկերներից մեկի հետ հունվարյան մի ձմեռային օր որոշեցինք ստեղծել  բլոգ: Սկզբում այն անվանեցինք ՝<<Վաչե Գրիգորյան>>, ապա հետո փոխվեց dilijanews.blogspot.com անվամբ:
Դեռևս 2013 թ. բացվեց Dilijanews.blogspot.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակութային և քաղաքացիական միջոցառումները, ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակութային քաղաքացիական, իրավական և բնապահպանական նախաձեռնություններում՝սեմինարների, համաքաղաքային միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների (էքսկուրսիաների) միջոցով:
Dilijanews.blog-ը որոշակիորեն հասել է իր նպատակին՝ անցած տարի իրականացնելով մի շարք ծրագրեր, կազմակերպելով համաքաղաքային համերգներ, իրավական սեմինարներ, էքսկուրսիաներ:
Երբ 2013-ին բացեցինք բլոգը, այն մի քանի ամիս անց գերազանցեց մեր ակընկալիքները:
Այս տարի՝ հունվարի 15-ին ՝dilijanews.blogspot.com. բլոգը կդառնա 3 տարեկան:
Այս 3 տարիների ընթացքում բլոգում հյուրընկալվել են անվանի, և ճանաչված մարդիկ, երգիչներ, արվեստի այլ բնագավառի ներկայացուցիչներ, ովքեր դարձել են հարազատ ընկերներ, և միշտ առաջինն են ներկայացնում իրենց նորությունները:
Մեր բլոգում տեղադրվել, և խոսվել է ամենատարբեր միջոցառումների, թեմաների, քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Մենք անդրադարձել ենք նաև ճանաչված մարդկանց, և ակտիվորեն համագործակցել ենք Դիլիջան քաղաքի և հարակից համայնքների կազմակերպությունների, կրթական հաստատությունների, երիտասարդների հետ:
Մեր գլխավոր, և նվիրյալ գործընկերներն են Դիլիջանի քաղաքապետարանը և ավագանու անդամները:
2013-ին պատրաստվել է բլոգի անվանանշանը՝ լոգոն:
Նաև բլոգը ունի ՝իր էլ.փոստը infodilinewsblog@rambler.ru
Բլոգում պատրաստել ենք նաև տեսանյութեր մեր անվանանշանով:
Բլոգում հյուրընկալվել են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ, սկսնակ և ճանաչված մարդիկ:
Բլոգում ներկայացվել են նոր երգերի պրեմիերաներ:
Խորին շնորհակալություն ենք հայտնում սիրված երգիչ, երգչուհիներին, ճանաչված մարդկանց:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանին:
Ալլա Նավասարդյանին
Արթուր Մնացականյանին
Վահագն Ռաշին
Աշուղ Նազելիին
Կարապ Տավուշեցուն
Էդդի Հովսեփյանին
Էդգար Խաչատրյանին
Արևշատ Սողոյանին
Ջոնի Կարապետյանին
Արմեն Խուբլարյանին
Դավիդ Աղասիին
Աիդա Սարգսյանին
Նունե Եսայանին
<<Staje7 Prodaction>>-ի տնօրեն Տիգրան Նալչաջյանին
Լևոն Մատինյանին:
Տեսանյութերի, լոգոի պատրաստման համար Էդվարդ Թամամյանին, Արա Սահակյանին:
Իմ մեծ ընկեր և խորհրդատու Դավիդ Շամբարյանին, Արարատ Ալիխանյանին, Վերգինե Մարկոսյանին, և նրանց, ովքեր հյուրընկալվել են և ում մասին խոսվել է բլոգում:
Շնորհակալություն ակտիվ համագործակցության, և վստահության համար:
Մենք աշխատում ենք Ձեզ համար և շնորհակալ ենք  բլոգի բոլոր օգտվողներին, ընթերցողներին մեզ գնահատելու համար:
Շնորհավորանքներով և հարգանքով ՝Ձեր dilijanews.blogspot.com բլոգի ստեղծագործական խումբ: