> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 30 декабря 2014 г.

Վաչե Սարգիսի Գրիգորյանի նոր բանաստեղծությունը ՝իր Բարևը բոլորին,                                                Բարև՜:

                                               Բարև՜:
Ասեմ բարև Արարատին, Ջերմ ողջույններ քաջ Դավիթին, բարևներս ժողովուրդին, շինականին անծանոթին ու հայ երկրիս գետու քարին, հայոց հողին:Հազար բարև հայ զինվորին, լույսը աստծո ընկերներիս, կարմիր արև ու օրհնանքս Ձեզ բոլորիդ բարև-բարև:
Ամեն բացվող առավոտյան իրար միյայն բարին մաղթենք, ու ջերմանանք այդ ջերմ խոսքից ու Ձեզ բարի լույս ավետենք: Բարև-բարև հազար բարև,կարմիր արև ,ու արևի պայծառ շողեր մաղթանքներ և բարի խոսքեր բարև-բարև:
Բարևներս մեր մայրերին, մեր հայրերին եղբայրներին, մեր քույրերին մանուկներին հայ կանանց ու հարսներին աղջիկներին հերոսներին սահմանապահ հայ զինվորին, ու մարտիկին Ձեզ ել բարև բարև-բարև:
Բարևներս հայ պանդուխտին, օտար երկրի իմ հայերին, բարևներս հովեգներին,մշակույթի գործիչներին, վարժապետին, Աստծու խոսքը քարոզողին, սեր բարություն տարածողին,դիմացինին միշտ հարգողին, անկեղց սրտով բարև-բարև:
Ասենք բարև քեզ նոր տարի, թող քո գալդ լինի բարի, երազանքները կատարի առողջություն,հաջողություն, երջանկություն, ու ժպիտներ մեզ պարգևի:
Ձեր սրտի հույսը չմարի թող Ձեր լույսը միշտ վառ լինի, մանկան ճիչով Ձեր տներում անկեղծություն և սեր լինի:
Ասենք բարև բարեկամին, բարություն, սեր տարածողին, նախանձներին, կեղծավորին, բարությունը անարգողին, անտունին, առհամարողին, դիմացինին չհարգողին, կեղծ բարություն քարոզողին, ոչինչ Ձեզէլ բարև-բարև:
Հազար բարև ոստիկանին, նախարարին, պաշտոնյաին, բարության հովանավորին մեր երկրի ղեկավարին աստծու բարին:
Եվ իվերջո ասեմ բարև արվեստը գնահատողներին, Վաչեյի խոսքը լսողին, աշուղի երգը երգողին, հայոց պարը խրոխտ ոգով ու անկոտրուն ամուր ոգովպարողին, խանութպանին, մշակ գյուղացուն վարորդին սիրով բարև:
Երազում եմ ասեմ բարև արևմտյան Հայաստանիս․ Մուշին, Վանին, Արդահանին, Իգդիրին, Կարսին, Բայազեթին, Վանածովին,ԱխԹամարին ու Անիիին,Էրզրումին, Մշո դաշտին կարոտով բարև:
Կանգնեմ Սուլուխի կամուրջին բարձր ձայնով ասեմ բարև, Սասնա սարերին աղբյուրներին հայոց հողիս բարև-բարև:
Երգով հազար բարև ասեմ տառապած իմ Արարատին, տանջանք տեսած իմ Արաքսին,պանդուխտ դարցած թուրքի սրից, լծից փախած, արյուն տեսած ու քարացած վեհ հայերիս իմ պատմական կոթողներիս ամուր կանգնած վեհ վանքերին Ձեզ բոլորիդ բարև-բարև:
Չե՞մ մոռացել ՝ե՛ս ոչմեկին ո՛ր իսրտե ասեմ բարև եթե հանկարծ ե՛ս մոռանամ Դու՛ք ինձ ներեք Ձեզ ել բարև՜:

суббота, 27 декабря 2014 г.

                                               Ամանորյա նամակ՜:

                                               Ամանորյա նամակ՜:
Նոր տարին հույսի, իղձերի հրաշքների իրականացման և մանկության հեքիաթային տոն է:
Նոր տարում մենք ամփոփում ենք մեր անցած ճանապարհը, և կազմում ենք մեր ապագայի ծրագրերը:
Այս նամակը ով՛ կկարդա կհասկանա ՝իմ ցանկությունը, տարօրինակ է, բայց ես հավատում եմ որ ձմեռպապիկ կա ,ու որ նոր տարվա գիշերը գալու է ու նվերներ է դնելու տոնածառի տակ ես այս տարի որոշել եմ ձմեռպապիկից խնդրել մի յուրահատուկ նվեր կարծում եմ որ ետքանել դժվար նվեր չեմ ուզում:
Ինձ թվում է որ ով կկարդա այս նամակը ՝իր հոգու խորգում ինչ-որ ցանկություն կունենա, և խնդրանք ձմեռպապիկին:
Բարև իմ սիրելի Ձմեռպապիկ ջան ասում էն որ ամանորին հրաշքներ լինում են ու դու՛ քո՛ կախարդական փայտիկով իրականացնում ես մե՛ր ցանկությունները:
Ես քեզ այսքան տարի դեռ նամակ չեմ գրել, ու չեմ ասել ՝իմ ցանկության մասին ուստի հիմա ունեմ քո՛ նվերի կարիքը:
Խնդրում եմ այս տարի մեզ նվիրես հաջողություն, առողջություն, երջանկություն, և մեր նպատակների իրականացում:
Ես լինելով ակտիվ, նվիրվող, պատասխանատու, և հավատարիմ կարծում եմ չէս մերժի խնդրանքս:
Քանի որ՛ շատ եմ ցանկանում ունենալ ինձ համար այդքան բաղձալի ու թանկ առժեքները:
Աստված ինձ կօգնի վստահ եմ, քանի որ՛ ինքը ինձ տվել է, հրաշք հարազատներ, մեծատառով ընկերներ, բնության և իր խոսքը Ձեզ հաղորդելու, շնորհ և ստեղծագործելու հասարակական վոլորտում անկախ ՝իմ տեսողության խնդրին:
Ե՛ս վստահ եմ որ ՝իմ աստվածս ել ինձ թևաթափ չի անի, ու չի մոռանա իմ խնդրանքսը ,որովհետև աստված ՝իր զավակներին հավասար է սիրում, բայց ես քեզանից եմ ուզում այդ նվերը ծնունդիս, և ամանորին:
Հույսով եմ որ չէս մերժի ք՛ո թոռնիկին Աստվածամեծար, հարգանքով Վաչե Սարգիսովիչ Գրիգորյան՜:

Բարի Գալուստ 2015՜ թվական կապույտ փայտե Այծ:

Բարի  գալուստ 2015  թվական.  Ահա  պատմություն  կդառնա 2014  թվականը իր էջերում կանթեղի մեր անցած ճանապարհները և մերկատարած լավ և վատ ակնթարթները, աշխատանքները:Նոր  տարին մանկության, հույսի,  երազանքների, հրաշքների  իրականացման տոն է:Թող այս  նոր  տարում  իրականանան  ձեր  բոլոր  ցանկությունները, ձեր տներում  մանկան  ճիչ  լսվի,  լցվի  ուրախության  բերկրանքով ՝բոլոր երիտասարդների համար ամուսնության տարի լինի:<<Dilijan Initiative Group>>-ը, և dilijanews.blogspot.com-ը շնորհավորում են ՝ընթերցասեր  հասարակության  գործընկերների և համագործաքցող  շահագրգիռ  անձանց  Ամանորն  ու  Սուրբ  ծնունդը  և  մաղթում,  որ  2015  թվականը  Ձեզ  հաջողություն, առողջություն, երջանկության  և  ուրախության  րոպեներ  պարգևի:Թող  2015  թվականը  լինի  ստեղծագործական  նվաճումների  մարդկային  առժեքային  համակարգի  վերականգնման  աշխատանքային  և  անձնական  հաջողությունների  ձերքբերումների  քաղաքացիական նախաձեռնություների, երջանկության  և  առողջության  տարի:Թող  2015-ին  ձեզ  ուղեկից  լինի  առողջությունը մնացած ամենինչ ձեռքբերովի է, քաղաքակրթությունը, արդարությունը, իրավահավասարությունը,  ֆինանսա-տնտեսական  կայունությունը:Վերջապես մարդկանց դեմքերին անկեղծ ժպիտներ լինեն, ապրենք ժողովուրդավարական երկրում 2015-ի վերջում գրանցեք մեծ հաջողություններ ՝սրտանց  շնորհավորում  ենք:Հարգանքով քո՛, <<Dilijan Initiative Group>>, և dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ:

Անցիր այ Գետակ հեղինակ Արմեն Մանդակունյան:Երգում են Հարութ Փամբուկչյանը, և Արմենչիկը:

пятница, 26 декабря 2014 г.

Առաջարկում ենք համեղ և յուրահատուկ աղցաններ ամանորին բարի ախորժակ:

Պահքային Հալվա:
Բաղադրությունը
Պահքային Հալվա
Պահքային Հալվա
2 բաժակ ալյուր
0.5 բաժակ շաքարավազ
8 ճաշի գդալ բուսական յուղ
Ընկույզ ձևավորելու համար:
Պատրաստման եղանակը
 Քայլ 1
Մարմանդ կրակի վրա հալեցնել յուղը, այնուհետև լցնել ալյուրը և խառնել մինչև զանգվածը առնա համասեռ և ոսկեգույն /20 րոպե/:
 Քայլ 2
Ավելացնել շաքարավազը և արագ խառնել այնքան մինչև լուծվի /5 րոպե/:
Քայլ 3
Զանգվածը զգուշությամբ /քանի որ շատ տաք է/ լցնել միջին խորության ափսեի մեջ, հարթեցնել և ձևավորել ընկույզով: Թողնել որ սառչի: Անու՜շ:

Լոբիով և լոլիկով աղցան:
500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:
Ընկույզով սպանախ:

1 կգ. սպանախ
1 բաժակ ընկույզ
2-3 ճ. գդալ քացախ
կես բաժակ եռացրած հովացրած ջուր
աղ, սև պղպեղ
սխտոր
մաղադանոս
սպանախ
Սպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել: Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ, լցնել ափսեի մեջ և զարդարել նռան հատիկներով: Ընկույզով թանձրուկը կարելի է օգտագործել նաև եփած ճակնդեղի, կարմիր լոբիով աղցաններ համեմելու համար:
Պատրաստեք հավի սոուսով կրծքամիս հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Այսօր առաջարկում ենք հավի դոշով ռուլետ պատրաստել և մատուցել սպանախով շատ հետաքրքիր մի խավարտի հետ:
Հավի սոուսով կրծքամիս
Ինչպես պատրաստել հավի սոուսով կրծքամիս
Հավի դոշը լայնակի կիսել, թեթևակի թակել, պետք է խոզապուխտի չափին համապատասխան կտոր ստանալ: Ստացված շերտերը համեմել աղի, պղպեղների և չոր ծիտրոնի խառնուրդով, ամեն շերտին մեկ շերտ խոզապուխտ և պանիր դնել, ռուլետ փաթաթել, չոփիկով ամրացնել: Սոուսի բաղադրիչները՝ թթվասերը, սպիտակ գինին, մանանենխն ու սխտորի պճեղը, լցնել հարիչի մեջ, թեթևակի համեմել աղ ու պղպեղներով, հարել: Ստացված սոուսը լցնել ջեռոցի տապակի մեջ, շարել ռուլետները, ամեն ռուլետին պանրի շերտիկ դնել, եփել 200* նախապես տաքացրած ջեռոցում 20 րոպե: Ռուլետները մատուցել որևէ խավարտով:
Պատրաստեք քեմենու բրդուճ հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:Մուսա լեռան խոհանոցից կարտոֆիլով և բլղուրով գնդիկներ ենք պատրաստելու, որոնք կոչվում են ՛Քեմենու Բրդուճ՛:
Քեմենու բրդուճ
Ինչպես պատրաստել քեմենու բրդուճ
Լոլիկը քերել, վրան ավելացնել աջիկան, լվացած բլղուրը, խառնել, մի կողմ դնել: Դեռևս տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել շատ մանր կտրտած կես գլուխ սոխը, կես պղպեղը, մաղադանոսը, նանան, քիմիոնը, լավ խառնել, ապա միացնել բլղուրի զանգվածին, աղ անել, ձեռքը թաթախել բուսայուղի մեջ և լավ հունցել: Եթե բլղուրը դեռևս պինդ է, զանգվածն էլ՝ ջրիկ, թողնել այն 10-15 րոպե հանգստանա, ապա գնդիկները ձևավորել, շարել ափսեի մեջ և մատուցել:
Ամենօրյա:
Պատրաստեք նռով աղցան հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Աղցանը շարունակում է մեր սեղանին կարևոր տեղ զբաղեցնել: Աղցանին թթվաշ համ կարելի է տալ քացախով, կիտրոնի հյութով, սումախով կամ նռան հատիկներով:
Նռով աղցան
Ինչպես պատրաստել նռով աղցան
Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, ձողիկաձև կտրտել, ավելացնել նույն կերպ կտրտած թարմ վարունգը, թթու վարունգը, կանաչ սոխը, ջրքամած կանաչ ոլոռը, նռան հատիկները: Սոուս պատրաստել` խառնելով բուսայուղը, համեմել աղ ու սև պղպեղով, լցնել աղցանի վրա, զգուշորեն խառնել և մատուցել:
Բոլոր այս բաղադրատոմսերը, pahq.info կայքից: