> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 10 февраля 2015 г.

Եթե ծայրահեղ սրվի սահմանային իրավիճակը, կամավոր կմեկնեմ մարտադաշտ

Եթե ծայրահեղ սրվի սահմանային իրավիճակը, կամավոր կմեկնեմ մարտադաշտԱրո Երևանցին՝ Արայիկ Հովհաննիսյանը իսկական քաղաքացի և  հայրենասեր է: <<Աստված մի արասցե, եթե  սրվի սահմանային իրավիճակը, կամավոր կմեկնեմ մարտիդաշտ>>:Այսպես սկսվեց զրույցը <<Հրաշք>> համույթի գեղարվեստական ղեկավար, երգահան, բանաստեղծ, հանդիսավար Արայիկ Հովհաննիսյանի` Արո Երևանցու հետ:Մի քանի խոսք նրա մասին:Մեր հյուրը նկարահանվել է <<Աննա>>, <<Հանուն Սիրո>>, <<Տիգրանի մոլորակը>>, <<Կյանքի գինը>>, <<Ընտանեկան պատմություններ>>, <<Որոգայթ>> և այլ հեռուստանովելներում և սերիաալներում: Նա մարմնավորել է ոստիկանապետի, հետախույզի և բազում կերպարներ: Մեր զրուցակիցը ծնվել է 1981 թ.-ին: 2001-2006 թթ-ին սովորել է Երևանի կինոյի և թաթրոնի պետական ինստիտուտում: Մանկուց սիրել է նվագել հարվածային գործիքների վրա, և վարպետորեն կարողանում է նմանակել, գրում է բանաստեղծություններ, երգեր: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնի <<Գյումրվա ողբը>> հեղինակային ստեղծագործությունը՝ նվիրված 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում զոհված Ավետիսյանների անմեղ ընտանիքին հիշատակին:Իսկ ընթերցասեր հասարակությանը  կմատուցվի Արո Երևանցու բանաստեղծությունների առաջին ժողովածուն <<Ժողովրդիս>> խորագրով:Մեր բլոգին տված բացառիկ հարցազրույցում  Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ իր կենսագրության մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում հայրենիքին իր ծառայությունը ներկայացնող դրվագները. ծառայել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկում, եղել պայմանագրային ծառայող ՀՀ ՊՆ Վայքի զորամասում, անդամակցել ռազմահայրենասիրական կազմակերպություններին: Արայիկը գրում է նաև կինոսցենարներ հիմնված իրական փաստերի վրա/ <<Անկոտրուն Ոգին>>/ Սակայն, դրանք կյանքի չեն կոչվել գումարի բացակայության պատճառով:Նրա գլխավորությամբ գործող համույթը մասնակցել է բազմաթիվ փառատոնների, միջազգային միջոցառումների և արժանացել պատվոգրերի:Խմբի երգացանկը կազմված է շանսոն, աշուղական, արևելյան, իսպանական, իտալական, ևտարբեր ոճերի երգերից:<<Հրաշք>> համույթը պատրաստվում է համագործակցել հայ երգարվեստի երգիչ, երգչուհինների պարուհինների հետ.Արման Հովհաննիսյան, Եվա Ռիվաս, Հասմիկ Կարապետյան, Սիլվա Հակոբյան, և այլն:Խումբը նաև իրականացնում է համերգների, զվարճալի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներ: կողմից:Տեղեկատվությունը dilijanews.blogspot.com-ի:

воскресенье, 8 февраля 2015 г.

Մենք 2 տարեկան են՜ք:

                                               Մենք 2 տարեկան ենք:
2011-Ի Հունիսին ստեղծվեց 100%Դիլիջանում ամսաթերթը ,որը անկախ լրատվամիջոցեր, ու լուսաբանում էր կրթական, մշակույթային և քաղաքացիական նախաձեռնությունների մասին:
2012-ի հունվարին թերթը գրանցվեց պատմության էջերում, և ստեղծվեց թերթի էլեկտրոնային տարբերակը, և ակտիվ գործենություն ծավալելով օն-լայն տիրույթում սկզբում թերթի օն-լայն պարբերականը կոչվում էր dilinews.fo.ru, և gvtsprodactiongroup.fo.ru իսկ 2013-ից անվանվեց dilijanews.blogspot.com որն էլ այս տարի հունվարին նշում է ՝իր գործենության 2 տարին:
Դեռևս 2013 թ. բացվեց Dilijanews.blogsport.com-ը, որի նպատակն է լուսաբանել քաղաքում կատարվող մշակույթային և քաղաքացիական միջոցառումները:
Ներգրավվել հասարակության տարբեր խմբերին, ակտիվ երիտասարդներին, կրթական, մշակույթային քաղաքացիական, իրավաբանական բնապահպանական նախաձեռնություններում,
սեմինարների, համաքաղաքացիական միջոցառումների, արշավների և տուրիստական միջոցառումների (էքսկուրսիաների) միջոցով:
Dilijanews.blog-ը որոշակիորեն հասել է իր նպատակին, անցած տարի իրականացրել է մի շարք ծրագրեր,բլոգը անրադարձել է մեր հայ երգարվեստի ներկայացուցիչներին:
Ալլա Լևոնյանին, Ալլա Նավասարդյանին, Արմեն Խուբլարյանին, Արթուր Մնացականյանին, Կարապ Տավուշեցուն, Ջոնի Կարապետյանին, Վահագն Ռաշին, Սարգիս Գրիգորյանին, սկսնակ երգիչներ Դավիթ Աղասի ին, ԱրևշատՍողոյանին, և այլ անվանի մարդկանց մենք լուսաբանել ենք նաև քաղաքում կազմակերպվող մշակույթային, կռթական, և քաղաքացիյակն միջոցառումները:
Որպեսզի բլոգի աշխատանքը ավելի արցյունավեդ լինի 2013-ի Ապրիլին ստեղծվեց <<Dilijan Initiative Group>>-ը:
Խմբի նպատակն է ներգրավել հասարակության խոցելի խմբերին, ակտիվ և խելացի գաղափարներով 14 տարեկանից բարձր պատանիներին, երիտասարդներին՝ քաղաքացիական, մշակութային, կրթական, իրավական, զբոսաշրջային, բնապահպանական, և հասարակական նախաձեռնություններում սեմինարների, համերգային համաքաղաքային միջոցառումների միջոցով:
Մեր ծրագրերին մասնակցել են ավելի քան 90 պատանիներ, երիտասարդներ: Նախաձեռնողների խումբը բաղկացած է տարբեր մասնագիտություն ունեցող 6 անձից, որոնք  աշխատում ենկամավոր հիմունքներով:
«Դիլիջանի նախաձեռնողների խումբ»-ը ակտիվ գործունեություն է ծավալում նաև համացանցում: „Dilijan Initiative Group”-ը գործում է facebook.com և odnoklassniki.ru սոցիալական ցանցերում: Գործում է նաև dilijanews.blogspot.com բլոգը: էլ.փոստ՝ infodilinewsblog@rambler.ru  :
Գործունեությունը
2013 թ., 2014 թ.իրականացվել է «Մենք Ուխտ ունենք միշտ դեպի լույս» պատմա-մշակույթային ծրագիրը, որին մասնակցելենմարզի հաշմանդամ և ոչ հաշմանդամ երիտասարդները:
Հույսի կամուրջ Հկ-ի հետ  իրականացվել են  հոգեբանական թեմաներով քննարկումներ:
Տեղի է ունեցել սեմինար՝  նվիրված սահմանադրության 18-ամյակին՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները» թեմայով: Կազմակերպվել է «Բիզնես պլանավորում» և «Հոգեբանության»թեմաներով քննարկում «Լույս» հիմնադրամի հետ: Ինչպես նաև  համաքաղաքային համերգ:
Կազմակերպվել է հավաքական համերգ նաև Դիլիջանի հարակից համայնքներում, ինչպես նաև բարեգործական համերգ Սոս մանկական գյուղի երեխանների համար:
Խումբը մասնակցել է Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլյեաի գրասենյակի «Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն»   դասընթացին:
Կազմակերպվել է և մեծ համերգով նշվել երիտասարդների միջազգային օրը:
Սեպտեմբերին հրավիրվել ենք Ալլա Լևոնյանի Ճանապարհ 20 տարի բեմում խորագրով համերգին Կազմակերպվել է Վաչե Գրիգորյանի մենահամերգը «Դիլիջանը Ես եմ» խորագրով,որը նվիրված էր նրա  հասարակական գործենության 10 տարիներին:Այն լուսաբանվել է dilijan.am, dilijanews.blogspot.com կայքերում, «Դիլիջան» քաղաքային թերթում, և հարցազրույց Հ.1-ի «Առաջին լրատվական» ծրագրով և hetq.am-ին:
Դեկտեմբերին լույս տեսավ խմբի տեղեկատվական բուկլետը էլեկտրոնային, և տպագիր տարբերակով:
„Dilijan Initiative Group”-ը համագործակցում է Դիլիջանի համայնքապետարանի, քաղաքում գործող ՀԿ-ների, կրթական, մշակութային, մարզային հաստատությունների և լրատվամիջոցների հետ,  Հունվարին աշխատանքների անփոփման ամիս է, այս տարինել հոբելարական է բլոգում Մենք այս 2 տարիների ընթացքում հասցրելենք մեծ ճանաչում, և վստահություն ձեռքբերել Դիլիջանում, և հարակից համայնքներում:

Տեղեկատվությունը խմբագրեցին dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խմբի երիտասարդները: