> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 10 февраля 2015 г.

Եթե ծայրահեղ սրվի սահմանային իրավիճակը, կամավոր կմեկնեմ մարտադաշտ

Եթե ծայրահեղ սրվի սահմանային իրավիճակը, կամավոր կմեկնեմ մարտադաշտԱրո Երևանցին՝ Արայիկ Հովհաննիսյանը իսկական քաղաքացի և  հայրենասեր է: <<Աստված մի արասցե, եթե  սրվի սահմանային իրավիճակը, կամավոր կմեկնեմ մարտիդաշտ>>:Այսպես սկսվեց զրույցը <<Հրաշք>> համույթի գեղարվեստական ղեկավար, երգահան, բանաստեղծ, հանդիսավար Արայիկ Հովհաննիսյանի` Արո Երևանցու հետ:Մի քանի խոսք նրա մասին:Մեր հյուրը նկարահանվել է <<Աննա>>, <<Հանուն Սիրո>>, <<Տիգրանի մոլորակը>>, <<Կյանքի գինը>>, <<Ընտանեկան պատմություններ>>, <<Որոգայթ>> և այլ հեռուստանովելներում և սերիաալներում: Նա մարմնավորել է ոստիկանապետի, հետախույզի և բազում կերպարներ: Մեր զրուցակիցը ծնվել է 1981 թ.-ին: 2001-2006 թթ-ին սովորել է Երևանի կինոյի և թաթրոնի պետական ինստիտուտում: Մանկուց սիրել է նվագել հարվածային գործիքների վրա, և վարպետորեն կարողանում է նմանակել, գրում է բանաստեղծություններ, երգեր: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնի <<Գյումրվա ողբը>> հեղինակային ստեղծագործությունը՝ նվիրված 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում զոհված Ավետիսյանների անմեղ ընտանիքին հիշատակին:Իսկ ընթերցասեր հասարակությանը  կմատուցվի Արո Երևանցու բանաստեղծությունների առաջին ժողովածուն <<Ժողովրդիս>> խորագրով:Մեր բլոգին տված բացառիկ հարցազրույցում  Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ իր կենսագրության մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում հայրենիքին իր ծառայությունը ներկայացնող դրվագները. ծառայել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկում, եղել պայմանագրային ծառայող ՀՀ ՊՆ Վայքի զորամասում, անդամակցել ռազմահայրենասիրական կազմակերպություններին: Արայիկը գրում է նաև կինոսցենարներ հիմնված իրական փաստերի վրա/ <<Անկոտրուն Ոգին>>/ Սակայն, դրանք կյանքի չեն կոչվել գումարի բացակայության պատճառով:Նրա գլխավորությամբ գործող համույթը մասնակցել է բազմաթիվ փառատոնների, միջազգային միջոցառումների և արժանացել պատվոգրերի:Խմբի երգացանկը կազմված է շանսոն, աշուղական, արևելյան, իսպանական, իտալական, ևտարբեր ոճերի երգերից:<<Հրաշք>> համույթը պատրաստվում է համագործակցել հայ երգարվեստի երգիչ, երգչուհինների պարուհինների հետ.Արման Հովհաննիսյան, Եվա Ռիվաս, Հասմիկ Կարապետյան, Սիլվա Հակոբյան, և այլն:Խումբը նաև իրականացնում է համերգների, զվարճալի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներ: կողմից:Տեղեկատվությունը dilijanews.blogspot.com-ի:

Комментариев нет:

Отправить комментарий