> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 26 сентября 2020 г.

ԳՈՒՆԱԳԵՂ ԱՇՈՒՆԸ, ԴԻԼԻՋԱՆԻ ԳՈՂՏՐԻԿ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ

Վայելեք դիլիջանյան գունագեղ աշունը, Դիլիջանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Աղստև գետի ափին բազմած նորակառույց ռեստորանահյուրանոցային համալիրում:

 Շքեղ կահավորված երկտեղանի հարմարավետ քոթեջներ, առանձին սանհանգույցներով, նախատեսված 8 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերի համար:  Ինչպես նաև կարող եք ճաշակել համալիրի ռեստորանի համեղ և հայկական դիլիջանյան բնական մթերքներից պատրաստված ուտեստները՝ համեմված դիլիջանյան կոլորիտով:  Դիլիջանյան համեղ, ավանդական խորովածը, Տավշո սարերի սնկով ապուրները և ձվածեղը և համադամ, տարատեսակ աղցանները պատրաստված հմուտ խոհարարի ձեռքերով կգոհացնի ամենախստապահանջ այցելույին:  Համալիրը գտնվում է Դիլիջանի շրջանաձև հրապարակից 3 ԿՄ հեռավորության վրա, Դիլիջան-Երևան ճանապարհի ձախ կողմյան հատվածում:

 Որն է` այս հյուրանոցային համալիրի առանձնահատկությունները` այն է, որ բակում առկա է մանղալ, տաղավարներ, ճոճանակ և կտրված է քաղաքի աղմուկից:  Մաքուր օդ և աղտահանված միջավայր, գետակի մեղրածոր կարկաչ, թռչունների հոգեպարար դայլայլ:

 Բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում յուրաքանչուր հաճախորդին և մատչելի գին:  Ամրագրման համար զանգահարեք` “Դիլի Տուր Ինֆո”, (091) 22-71-98, (098) 45-82-65, (093) 31-28-97 հեռախոսահամարներով:

 

Իսկ ինչու՞ հանգիստը կազմակերպել հենց Դիլիջան Տուր Թրավել_ի հետ և ինչու՞ համագործակցել ‘”Դիլի Տուր Ինֆոտուրիստական առաջին կայքի հետ:  Պատասխանը պարզ է. դե, որովհետև մենք ունենք ավելի քան 4 տարվա հաջող աշխատանքային պատմություն և վստահություն Դիլիջանի տարածաշրջանում։ Մենք աշխատում ենք օպերատիվ, համակարգված և թափանցիկ, ու գիտենք ինչպես դիմավորել հյուրին ու կազմակերպել վերջինիս հանգիստը։ Մենք ցուցաբերում ենք անհատական ջերմ մոտեցում յուրաքանչուր հաճախորդի նկատմամբ։

   Մենք ունենք բազում գործընկեր հյուրատներ, տուրերի համար օգտվում ենք տրանսպորտային բարձրակարգ ու անվտանգ ծառայություններից։ Համագործակցում ենք նաև համայնքի կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանրային սպասարկման կառույցների հետ:

 

 Մենք Ինստագրամում`

 

  https://www.instagram.com/dilitourinfooffitial/

 

  Մենք ֆեյսբուկում,

 

 https://web.facebook.com/DILI-TOUR-INFO-327476314562378/?modal=admin_todo_tour

 

 Դիլիջան Տուր Թրավել պաշտոնական էջ

 

  https://www.facebook.com/Dilijan-Tour-Travel-112135930620557/?ref=bookmarks

 

 Մեր կայքերը,

 

  https://dilitourinfo.weebly.com/

 

  http://dilijanews.blogspot.com/

                         

                    




























суббота, 22 августа 2020 г.

ԴԻԼԻՋԱՆ՜




Դիլիջանը աչքի է ընկնում իր տեսարժան վայրերով, մաքուր առողջարար օդով, սառնորակ ջրերով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և հուշարձանային կոթողներով:
 Երբ ոլորաններից իջնում ես՝ քո առջև Դիլիջանն է՝ իր գեղեցիկ բնությամբ, գեղատեսիլ անտառները ողջունում են այցելող հովվեգին ու տանում հեքիաթի, հրաշքի անսահման կախարդական հորձանուտով:  Դիլիջան խոշորացված համայնքում և իր 6 Վարչական գյուղական բնակավայրերում գործում են ավելի քան 120-ից ավել հանգստյան տներ, հյուրանոցներ համայնքում օրեցօր զարգանում են ռեստորանները, սննդի սպասարկման կետերը, բացօթյա տաղավարները:  Համայնքը ունի բոլոր զբոսաշրջային ռեսուրսները ընդունելու համայնք այցելող հյուրերին:  Համայնքում ստեղծված են բոլոր հնարավորությունները դասական և արշավային էկոտուրերը նախընտրողների համար:
 Դիլիջան համայնքով է անցնում աշխարհում ամենա երկար` Տրանս Կովկասյան արահետի 80 Կ.Մ-ն, որը սկիզբ է առնում Դիլիջանի Մաթոսավանքի մոտից և ավարտվում Հովք գյուղական բնակավայրում և անցնում էԴիլիջանազգային պարկի տարածքով:
 Համայնքում առկա է 24 քայլարշավային և 1 հեծանվային երթուղի, իսկ վրանային հանգստի սիրահարների համար վրանային ճամբարի տարածք:  Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։  Ներկայումս համայնքում գործում են` 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, “Այբկրթական համալիրը և Միջազգային քոլեջը` “UWC”։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ:
 Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։
 Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։  Շարունակելի;…
Լուսանկարները Դիլիջանի համայնքապետարան: