> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 29 августа 2022 г.

ԳՈՐԾ ԿԱ՝ "ԱԼՊՅԱՆ ԱՄՐՈՑԸ" ՓՆՏՐՈՒՄ Է ՔԵԶ

Երիտասա՞րդ ես Քեզ համար գործ ունենք՝ Դիլիջանի գեղատեսիլ բարձրունքում գտնվող «Ալպյան ամրոց» հյուրանոցին պահանջվում է ընդունարանի աշխատակից՝ «Reception»։  Աշխատանքային ժամերը 24 ժամ գիշերային։  Մասնակիցը պետք է լինի ազնիվ, ակտիվ, նախաձեռնող, արագ կողմնորոշվող, բարեհամբույր և պատասխանատու։  Պահանջվող հմտություններն են բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքներ, հաղորդակցվելու անկաշկանդ կարողություն, ճկունություն և կոնֆլիկտային իրավիճակներումկառավարման հմտություն։  Լեզուների իմացությունը և աշխատանքային փորձը կդիտվի առավելություն։  Ցանկացողները կարող են զանգահարել՝ «033» 33-92-23 հեռախոսահամարով։  «2»-րդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։

 

#Աշխատանք

#Գործ_Կա

#Reception

#Alpine_castle_Dilijan

#Hotel

#Tours_Armenia

#Dili_Tour_Info

#Dilijan_Tour_Travel

#Dilijanews_blog

#Dilijan_Initiative_Group

#Dilijan_Tavush_Armenia            


 

воскресенье, 28 августа 2022 г.

Կոնպոզիտոր ռեստորան, երբ մշակույթայինը և ժամանակակիցը միաձուլվում են....



Կազմակերպեք՝ Ձեր նշանադրության, կնունքի, ծննդյան երեկույթները, կամ հավաքվեք ընկերներով ու ընթրեք Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում, նորաբաց՝ «Konpozitor restauran and banket hall»-ում։  Մեր առանձնահատկությունն է համեղ և տարբերվող ճաշացանկը, զմրուխտե շափաղով օծված անտառները, մաքուր օդը, սառնորակ անմահական ջուրը և այն ռոյալը, որով ստեղծագործել է՝ հայ անվանի կոնպոզիտոր Ա․ Բաբաջանյանը։  Հա քիչ էր մնում մոռանաինք մեր ռեստորանը ունի իր հարուստ և հետաքրքիր պատմությունը ու մեզ մոտ թևածում է հայկական մշակույթի և արվեստի ոգին։  Աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00 – 19։00-ը իրակա՛ն ամրագրողները կարող են զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգ՝ «093» 31-28-97, «091» 22-71-98 հեռախոսահամարներով։

         


 

ՊՐԵՄԻԵՐԱ Արման Մարդանյան և Նարինե Մկրտումյան՝ «Սիրտը իմ քոննա» Վայելեք և թող Ձեր սրտերից սերը երբեք չպակասի՝ Ձեզ բարի դիտում։

вторник, 23 августа 2022 г.

ԱՆՏԱՌԱՄԵՋ ՌԵԶՈՐՏ

                                    



















«Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը Ձեզ է ներկայացնում բնության, գյուղական կենցաղով և մաքրության թարմությամբ համեմված հրաշալի հանգստի փաթեթ՝ «Անտառամեջ» ռեզորտում։  «Antaramej» Resort-ը ընտանեկան հյուրատուն է,որը ներառում է Ձեր հարմարավետ և գյուղական միջավայրում հանգստի համար նախատեսված՝ 🏡Էկո տնակներ, 🌳մրգատու այգի, փակ և բացօթյա տաղավարներ։  Հացատեղի՝ իր յուրօրինակ ինտերիերով, 🔥խարույկի անկյուն, 🍖խորովածատեղի։  🏡Հյուրատունը նաև առիթների համար տրամադրում է տաղավարներ (առանց գիշերակացի) և վերոնշյալ հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները։  Իսկ երբ երեկոն է իջնում կարող եք վերցնել կիթառը, նստել խարույկի շուրջ ու խորտակվել վառվող հեքիաթային լույսերի կախարդական ծովում և ձուլվել գիշերվա հմայքին։  Ի՞նչու՝ «Անտառամեջ» ռեզորտ, որովհետև մեզ մոտ ամփոփված է Դիլիջանի հեքիաթային և կախարդիչ բնությունը՝ իր ողջ հմայքով, մենք տարբերվում ենք դասական ոճի հանգստյան համալիրներից, մեզ մոտ օդը մաքուր է և առողջարար, ջուրը սառնորակ և կարևորը հեռու քաղաքի աղմուկից, փոշուց և ամռան տապից։ Աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-19։00-ը իրակա՛ն ամրագրել ցանկացողները կարող են զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո», «093» 31-28-97, «091» 22-71-98։  Ծանուցում «Դիլի Տուր Ինֆո»-ի միջոցով ամրագրման դեպքում եթե ցանկանաք կարող եք օգտվել՝ «Դիլիջան Տուր Թրավել»-ի տարատեսակ տուր փաթեթներից, տաքսի ծառայություններից, վարպետաց դասերից և բացօդյա տաղավարների առաջարկներից։  Տուրերը, տաքսի ծառայությունները և վարպետաց դասերը չիներառվում գիշերակացի փաթեթում։  Տուրերը, վարպետաց դասերը և բացօդյա տաղավարները պատվիրել նախապես։  Իսկ տուրերն ու վարպետաց դասերը հաշվարկվում է ըստ տեսակի, ուղղությունների և անձերի քանակի։

     


 

ԴԻԼԻ ՏՈՒՐ ԻՆՖՈ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԼՈԳԸ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Պատվիրեք՝ Ձեր հաստատության ֆոտո և տեքստային գովազդը ՀՀ Տավուշի մարզում գործող «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական առաջին բլոգին։

Գովազդի պատվերը սկսում է՝ 10000 ՀՀ դրամից և ապահովում է՝ «HD» լուսանկարների պրոֆեսիոնալ և տեքստերի գրագետ որակ։  Հավելենք, որ պրոֆեսիոնալ լուսանկարների ծառայությունը և ֆոտո սեսիաների կազմակերպումը իրականացվում է բարձրակարգ մասնագետի կողմից։  «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական առաջին ակտիվ բլոգն է, որը մոտիվացնում է զբոսաշրջությունը, մշակույթը և տեղեկատվությունը մեկ հարթակում Տավուշի տարածաշրջանից։  Բլոգը տրամադրում է անկողմնակալ, օբյեկտիվ և թափանցիկ տեղեկատվություն մարզի և այլ համայնքների զբոսաշրջային, մշակութային, կրթական, սոցիալական, բնապահպանական, քաղաքացիյական հասարակության և ազգային խոհանոցի մասին, հավատարիմ մնալով՝ իր «6» ուղղություններին։  Հա քիչ էր մնում մոռանայինք, «Դիլի Տուր Ինֆո»-ն հստակ գիտի համայնքի բոլոր համեղ ռեստորանների, արագ սննդի սպասարկման կետերի, սրճարանների, տաքսիների, հյուրանոցների, առանձնատների և բացօդյա տաղավարների տեղը։  Դիմեք մեզ, որովհետև մեր աշխատանքը համակարգված և օպերատիվ է, սպասարկումը բարձրակարգ, ծառայությունները որակյալ, աշխատանքային հաջողված պատմությունը ավելի քան՝ 6 տարի։  Պատվերների և ամրագրման համար կարող եք զանգահարել՝ «093» 31-28-97, «091» 22-71-98 հեռախոսահամարներով։

 

                                      Մեր գործընկեր հյուրատները՝

 «Aregunyan Arquniq»՝

 https://www.facebook.com/groups/177409374442360/?ref=bookmarks

 Մեր ֆեյսբուկյան խմբերը՝

 «Dilitourinfo is The first touristic informational web page in Dilijan»՝

 https://www.facebook.com/groups/1069832199750926/?ref=bookmarks

 «Dilijan Tour Travel official»՝

 https://www.facebook.com/groups/493014464157228/?ref=bookmarks

 «Photo Tour In Dilijan»՝

 https://www.facebook.com/groups/317571389335575/?ref=group_browse

 «Dilijani zbosashrjayin mshakutayin ev yeritasardakan khorhurd»՝

 https://m.facebook.com/groups/461514684382641?group_view_referrer=search

 «1-inZbosashrjayin hanrayin ev mshakutayin hastatutyunner Dilijanum»՝

 https://m.facebook.com/groups/249549375710116?group_view_referrer=search

 «Մամուլի տեսություն, Press review»՝

 https://www.facebook.com/groups/1401587146783971?group_view_referrer=search

 Մենք Ինստագրամում՝

 https://www.instagram.com/dilitourinfooffitial/

 Մենք ֆեյսբուկում՝

 https://web.facebook.com/DILI-TOUR-INFO-327476314562378/?modal=admin_todo_tour

 Դիլիջան Տուր Թրավել պաշտոնական էջ՝

 https://www.facebook.com/Dilijan-Tour-Travel-112135930620557/?ref=bookmarks

 Մեր կայքերը՝

 https://dilitourinfo.weebly.com/

 http://dilijanews.blogspot.com/        

            

 

четверг, 18 августа 2022 г.

Դավիթ Ղազարյանի բանաստեղծություններից


Ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից, շնորհալի երիտասարդ, մեր լավ ընկեր՝ Դավիթ Ղազարյանի ստեղծագործություններից։  Նրա ստեղծագործություններից կկարդաք՝ «Բարև տխրություն» և «Գարնան շնչով» ստեղծագործությունները։

 

Բարև՜ տխրություն,

Ինձ հյու՞ր ես եկել,

Թե՞ որոշել ես  մշտական մնալ,

Եկել ես ասես,որ ինձ հետ ես՞ միշտ,

Թե՞ որոշել ես այսօր հեռանալ։

Թե հյուր ես եկել,բարով ես եկել,

Մեկ մեկ պիտի գաս,

Որ ուրախության համը լավ զգամ,

Իսկ թե եկել ես,որ միշտ բնակվես հոգուս սենյակում,

Խնդրու՜մ եմ,գնա՜

Ես էլ չեմ ուզում այսքան ցավ զգալ։

Նայի՜ր տխրություն,աչքերիս նայիր,

Տե՛ս,թե որքան ես դու այնտեղ լցվել,

Պատկերացնու՞մ ես,որ ցույց տամ հոգիս,

Որքա՜ն ես լցվել,որ եկել ես ու կոկորդիս հասել։

Դու փաթաթվել ես մարմնիս այնպես,

Ասես ծնվել եմ քեզանից կպած,

սնուցվել ես ինձ,

երբ դեռ չեմ ծնվել,։

Մի՞թե քո ընկեր ուրախությունը կողքիդ չէր այդժամ,

Որ բռնեիր դու նրա թաթիկից

Ու մի փոքր էլ ուրախությունով ինձ սնուցեիր։

Բայց դու լավ գիտես թե երբ հայտնվես,

Ցերեկը չկա՜ս,պահվում ես դու միշտ աչքերիս խորքում,

Բիբերիս ներքո,

Այնպես ես պահվում,

Որ կողքից չզգան ներկայությունը քո,

Ու դեռ մի բան էլ հեգնանքով ասեն.

Երնե՜կ քեզ,անդարդ...

Բայց բավական է գիշերը իջնի,

Գալիս ես կրկին,գրկում ես հոգիս այնպես կարոտած,

Ասես չես տեսել մի հավերժություն։

Ձուլվում ես իմ մեջ

Ու արցունք դարձած ճամփա ես բացում

Այտերիս վրա

Ու շշնջում ես.

Ես եմ,եկել եմ...

 

Դավիթ Ղազարյան, Երևան։

 

ԳԱՐՆԱՆ ՇԵՄԻՆ ՍԻՐՈ ԱՅԳՈՒՄ

 ՄԻ ԾԱՂԻԿ Է ԱՆՈՒՇ ԲՈՒՐՈՒՄ,

 ԱՅՆ ԻՆՁ ԳԵՐՈՒՄ,ԽԵՆԹԱՑՆՈՒՄ,

 ՍԻՐՈ ՆԵՏՈՎ ՍԻՐՏՍ ԽՈՑՈՒՄ

 ՈՒ ԻՐ ՄՈՏ Է ԿԱՐԾԵՍ ԿԱՆՉՈՒՄ:

 ՄՌԱՅԼ ԿՅԱՆՔԻՑ ՍԱՌԱԾ ՍԻՐՏՍ

 ՍԻՐՈՎ ԼՑՎՈՒՄ,ՋԵՐՄԱՆՈՒՄ Է,ՓԱՅԼՈՒՄ ՆՈՐԻՑ: ՈՒԶՈՒՄ ԵՄ ԵՍ ԳՆԱԼ ԱՅԳԻ,-

 ՔԱՂԵԼ ԾԱՂԻԿՆ ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ:

 ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԴԵՌ ԽԱԿ ՔԱՂԵԼ,

 ՈՐ ԳԱ ԻՆՁ ՄՈՏ ՈՒ ՆՈՐ ԾԱՂԿԻ,

 ԹԵՉԵ ՀԱՆԿԱՐԾ,ՈՐ ՈՒՇԱՑՆԵՄ,

 ԳՈՒՑԵ ԳՆԱՄ ՈՒ ԱՅՆ ԹՈՇՆԻ:

 ՈՒԶՈՒՄ ԵՄ,ՈՐ ԾԱՂԻԿԸ ԱՅԴ ԱՆՎԵՐՋ ԲՈՒՐԻ, ՈՒԶՈՒՄ ԵՄ,ՈՐ ՄԻ ՆՈՐ ՍԻՐՈՎ ՆԱ ԻՆՁ ՍԻՐԻ:

 

Դավիթ Ղազարյան՝ Երևան:        


 

пятница, 5 августа 2022 г.

Հանգստյան օրը սկսենք բլոգի հավատարիմ ընկեր Արմեն Խուբլարյանի հեղինակային երգի պրեմիերաով։ Արմեն Խուբլարյան և Քրիստինե Եգանյան՝ «ТыМечтаМоя»։ Խոսք և երաժշտությունը Արմեն Խուբլարյան, գործիքավորումը Վահրամ Յանիկյան, Էդգար Հայրապետյան և Վահան Օհանյան։ Շնորհակալություն մեր հավատարիմ ընկեր Արմեն Խուբլարյանին երգի պրեմիերան մեզ վստահելու համար։ Ձե՛զ բարի դիտում, հաճելի հանգիստ։

Հանգստի հարմարավետ տարբերակ 4 հոգանոց ընտանիքների համար։ Մյասնիկյան փողոցում օրավարձով տրվում է 111 հասցեում գտնվող առանձնատան առաջին հարկը։













Հանգստի հարմարավետ տարբերակ 4 հոգանոց ընտանիքների համար։

Մյասնիկյան փողոցում օրավարձով տրվում է 111 հասցեում գտնվող առանձնատան առաջին հարկը, որը ունի առանձին մուտք, առկա է կոմունալ բոլոր հարմարություններով, անհրաժեշտ կենցաղային պարագաներով, մշտական տաք/սառը ջրով։  Առանձնատունը վերանորոգված է, գինը «1» անձը՝ 6000 ՀՀ դրամ, արժեքում ներառված է նաև բացօդյա տաղավարը իր մանղալով։

Երկուշաբթի-շաբաթ օրերին, ժամը՝ 10։00-19։00-ը իրակա՛ն ամրագրել ցանկացողները կարող են զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո», «093» 31-28-97, «091» 22-71-98։  Ծանուցում «Դիլի Տուր Ինֆո»-ի միջոցով ամրագրման դեպքում եթե ցանկանաք կարող եք օգտվել՝ «Դիլիջան Տուր Թրավել»-ի տարատեսակ տուր փաթեթներից, տաքսի ծառայություններից, վարպետաց դասերից և բացօդյա տաղավարների առաջարկներից։  Տուրերը, տաքսի ծառայությունները և վարպետաց դասերը չիներառվում գիշերակացի փաթեթում։  Տուրերը, վարպետաց դասերը և բացօդյա տաղավարները պատվիրել նախապես։  Իսկ տուրերն ու վարպետաց դասերը հաշվարկվում է ըստ տեսակի, ուղղությունների և անձերի քանակի։    


 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ Ք․ ԴԻԼԻՋԱՆ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ













ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջան համայնքում, Մյասնիկյան փողոցում օրավարձով է տրվում նոր վերանորոգված առանձնատան առաջին հարկը։  Առանձնատունը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, բակում առկա է տաղավար իր մանղալով, ունի առանձին մուտք և չի խանգարում տան 2-րդ հարկում ապրող բնակիչներին։  Առանձնատունը ունի 2 ննջարան, 1 հյուրասենյակ, խոհանոց իր անհրաժեշտ կենցաղային պարագաներով։  Տան մոտակայքում կան խանութներ և մոտ է համայնքի վարչական կենտրոնին։

Երկուշաբթի-շաբաթ օրերին, ժամը՝ 10։00-19։00-ը իրակա՛ն ամրագրել ցանկացողները կարող են զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո», «093» 31-28-97, «091» 22-71-98։  Ծանուցում «Դիլի Տուր Ինֆո»-ի միջոցով ամրագրման դեպքում եթե ցանկանաք կարող եք օգտվել՝ «Դիլիջան Տուր Թրավել»-ի տարատեսակ տուր փաթեթներից, տաքսի ծառայություններից, վարպետաց դասերից և բացօդյա տաղավարների առաջարկներից։  Տուրերը, տաքսի ծառայությունները, բացօդյա տաղավարները և վարպետաց դասերը չիներառվում գիշերակացի փաթեթում։  Տուրերը, վարպետաց դասերը և բացօդյա տաղավարները պատվիրել նախապես։  Իսկ տուրերն ու վարպետաց դասերը հաշվարկվում է ըստ տեսակի, ուղղությունների և անձերի քանակի։