> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 18 августа 2022 г.

Դավիթ Ղազարյանի բանաստեղծություններից


Ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից, շնորհալի երիտասարդ, մեր լավ ընկեր՝ Դավիթ Ղազարյանի ստեղծագործություններից։  Նրա ստեղծագործություններից կկարդաք՝ «Բարև տխրություն» և «Գարնան շնչով» ստեղծագործությունները։

 

Բարև՜ տխրություն,

Ինձ հյու՞ր ես եկել,

Թե՞ որոշել ես  մշտական մնալ,

Եկել ես ասես,որ ինձ հետ ես՞ միշտ,

Թե՞ որոշել ես այսօր հեռանալ։

Թե հյուր ես եկել,բարով ես եկել,

Մեկ մեկ պիտի գաս,

Որ ուրախության համը լավ զգամ,

Իսկ թե եկել ես,որ միշտ բնակվես հոգուս սենյակում,

Խնդրու՜մ եմ,գնա՜

Ես էլ չեմ ուզում այսքան ցավ զգալ։

Նայի՜ր տխրություն,աչքերիս նայիր,

Տե՛ս,թե որքան ես դու այնտեղ լցվել,

Պատկերացնու՞մ ես,որ ցույց տամ հոգիս,

Որքա՜ն ես լցվել,որ եկել ես ու կոկորդիս հասել։

Դու փաթաթվել ես մարմնիս այնպես,

Ասես ծնվել եմ քեզանից կպած,

սնուցվել ես ինձ,

երբ դեռ չեմ ծնվել,։

Մի՞թե քո ընկեր ուրախությունը կողքիդ չէր այդժամ,

Որ բռնեիր դու նրա թաթիկից

Ու մի փոքր էլ ուրախությունով ինձ սնուցեիր։

Բայց դու լավ գիտես թե երբ հայտնվես,

Ցերեկը չկա՜ս,պահվում ես դու միշտ աչքերիս խորքում,

Բիբերիս ներքո,

Այնպես ես պահվում,

Որ կողքից չզգան ներկայությունը քո,

Ու դեռ մի բան էլ հեգնանքով ասեն.

Երնե՜կ քեզ,անդարդ...

Բայց բավական է գիշերը իջնի,

Գալիս ես կրկին,գրկում ես հոգիս այնպես կարոտած,

Ասես չես տեսել մի հավերժություն։

Ձուլվում ես իմ մեջ

Ու արցունք դարձած ճամփա ես բացում

Այտերիս վրա

Ու շշնջում ես.

Ես եմ,եկել եմ...

 

Դավիթ Ղազարյան, Երևան։

 

ԳԱՐՆԱՆ ՇԵՄԻՆ ՍԻՐՈ ԱՅԳՈՒՄ

 ՄԻ ԾԱՂԻԿ Է ԱՆՈՒՇ ԲՈՒՐՈՒՄ,

 ԱՅՆ ԻՆՁ ԳԵՐՈՒՄ,ԽԵՆԹԱՑՆՈՒՄ,

 ՍԻՐՈ ՆԵՏՈՎ ՍԻՐՏՍ ԽՈՑՈՒՄ

 ՈՒ ԻՐ ՄՈՏ Է ԿԱՐԾԵՍ ԿԱՆՉՈՒՄ:

 ՄՌԱՅԼ ԿՅԱՆՔԻՑ ՍԱՌԱԾ ՍԻՐՏՍ

 ՍԻՐՈՎ ԼՑՎՈՒՄ,ՋԵՐՄԱՆՈՒՄ Է,ՓԱՅԼՈՒՄ ՆՈՐԻՑ: ՈՒԶՈՒՄ ԵՄ ԵՍ ԳՆԱԼ ԱՅԳԻ,-

 ՔԱՂԵԼ ԾԱՂԻԿՆ ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ:

 ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԴԵՌ ԽԱԿ ՔԱՂԵԼ,

 ՈՐ ԳԱ ԻՆՁ ՄՈՏ ՈՒ ՆՈՐ ԾԱՂԿԻ,

 ԹԵՉԵ ՀԱՆԿԱՐԾ,ՈՐ ՈՒՇԱՑՆԵՄ,

 ԳՈՒՑԵ ԳՆԱՄ ՈՒ ԱՅՆ ԹՈՇՆԻ:

 ՈՒԶՈՒՄ ԵՄ,ՈՐ ԾԱՂԻԿԸ ԱՅԴ ԱՆՎԵՐՋ ԲՈՒՐԻ, ՈՒԶՈՒՄ ԵՄ,ՈՐ ՄԻ ՆՈՐ ՍԻՐՈՎ ՆԱ ԻՆՁ ՍԻՐԻ:

 

Դավիթ Ղազարյան՝ Երևան:        


 

Комментариев нет:

Отправить комментарий