> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 29 августа 2013 г.

Dilijan Initiative Groupi 3 Amsva gorcenutyan Masin:

<>-ի 3 ամսվա գործունեության մասին 2011թվականի հունիսն էր, երբ <<Արդար Հայաստան>> ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակը ստեղծեց 100% Դիլիջանում ամսաթերթը, իսկ 2013 թվականի հունվարին ստեղծվեց dilijanews.blogspot.com-ը: Այդ բլոգի հիման վրա ստեղծվեց <<Դիլիջանի Շահերի Պաշտպանւթյան>> նախաձեռնությունների, շարժման խմբակը, հասարակական հիմունքներով այդ խորհրդի նպատակն է ներգրավել հասարակության ակտիվ մարդկանց, հասարակական մշակույթային, կրթական, բնապահպանական, իրավանական և քաղացիական նախաձեռնություններում: Լսելի դարձնել հասարակության ձայնը իշխանություններում, առաջարկել լուծումներ համայնքային խնդիրներին, և լինել հետամուտ, կազմակերպել սեմինարներ իրավական, կրթական, բնապահպանական թեմաներով, հանդիպումներ հասարակության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև համաքաղաքային միջոցներ, համերգներ, ակցիաներ: Այս գաղափարի կարիքը իսկապես զգացվում է մեր քաղաքում, և ոչ միայն , արդեն հասունացել է պահը , մենք ուզում ենք ,որ լինի ակտիվություն Դիլիջանում, և որ բոլոր դիլիջանցիները ներգրավեն համայնքային բոլոր ծրագրերին, լինեն իրազեկ իրենց համայնքային կյանքին: Ասում են ծրագրի պատասխանատուները: Ծրագիրը ունի նաև իր կարգախոսը սովորիր պաշտպանել քո իրավունքները, որ լինես պաշտպանված: Ժողովրդավարականությունը և իրավահավասարւթյունը առողջ մտածելակերպով և քննադատող հասարակության ամուր հիմքն է: Եղիր տերը քո իրավունքի և բարձրաձայնիր այն ամենի մասին, ինչը որ անհանգստացնւմ է քեզ ապրել և առաջ շարժվել` կերտել կայուն և ամուր ժոհովրդավարական հասարակութուն` հասարակությունը դու ես: Մենք այս 3 ամսվա ըթացքում իրականացրել ենք 3 խոշոր ծրագիր ,մայիսին կազմակերպել ենք էքսկուրսիա Ծաղկաձոր ,Գառնի,Գեղարդ և Երևան ծրագիրը պատմամշակույթային արժեքներին ավելի մոտեցնելն է մեր երիտասարդների: Ծրագիրը կոչվում է <<Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս>> ծրագիրը կլինի շարունակական: Հուլիսին քաղաքապետարանի նիստերի դահլիճում Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել ենք <<Մարդու իրավունքները և պաշտպանության>> մեխանիզմերը թեմայով սեմինար քննարկում և սեմինարի վերջում մասակիցերին տրվել է պատվոգրեր dilijanews.blogspot.com-ի և <>-ի կողմից և սեմինարը անցկացրել է խմբի կողմից հրավիրված մարդու իրավունքերի մասնագետ Արարատ Ալիխանյանը: Օգոստոսին կազմակերպվել է համաքաղաքային մեծ միջոցառում նվիրված Երիտասարդների միջազգային օրվան, որի մասին արդեն տարածվել է Տեսանկյուն <<Դիլիջան>> քաղաքային թերթում tesankyun.am մարզային կայքում և dilijanews.blogspot.com-ում: Իրենց կատարած ու առաջիկա ծրագրերի մասին է խոսում Վաչե Գրիգորյանը նա <>-ի համակարգողն է և dilijanews.blogspot.com-ի հիմնադիրը: Սկզբում խմբակը կոչվել է <> հետագայում այն վերափոխվել է <>-ի նախաձեռնողների ակտիվ երիտասարդների խմբակը ակտիվ համագործակցում է քաղաքի կրթական ,մշակույթային հաստատություների Դիլիջանի քաղաքապետարանի ԶԼՄ-ների Հ/Կ-երի հետ: Մեր նպատակն է նպաստել Դիլիջան քաղաքի երիտասարդների ակտիվ նախաձեռնություններին և ծրագրերին: Խմբակը կազմված է ակտիվ երիտասարդներից ովքեր կամավորական հիմունքներով անձնվիրաբար աշխատում են ի նպաստ քաղաքի բարօրության և լուսավոր ապագայի:Մենք հուսով ենք որ մեր ախաջեռնողերի խումբը կստանա ավելի մեծ ֆիանսական աջակցություն արդեն լինում են գործնական առաջարներ ինչպես Դիլիջանում այնպես էլ քաղաքից դուրս: <>-ը իր բոլոր աշխատանքների մասին տալիս է հրապարակումներ սոցյալական կայքերով ,թերթերով և թերթերի կայքերին նրանք առաջային կարևորում են համագործակցություն լրատվական միջոցերի հետ: Վերջում ստեղծագործական խմբի անունից շնորհակալություն հայտնեցինք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություներին և Դիլիջանի քաղաքպետ Պարոն Արմեն Սանթրոսյանին ովքեր այս խմբի կողքին են բացման առաջին իսկ օրվանից և անձնվիրաբար աշխատում են մեր հետ: <>-ի և dilijanews.blogspot.com-ի Կրթության ,Մշակույթի և հասարակայնության հետ կապերի բաժին:

Vache Grigoryan sasna joxovurdakan ergeri sharan:

Tesanyut@ tramadrel e Hanun Hayutyan Haratevman Dilijani Grasenyak@ nkarahanum@ by Harut Harutyunyani:

Mer Siro Ashun@ mijocarum@ nvirvac usanoxneri orvan 2011 Ardar Hayastan H K Dilijani grasenyak:

Jaherov yert hanun hayutyan haratevman dilijani grasenyak 28.05.2011

DILIJANYAN AMARAYIN JOXOVURDAKAN YEREKO:

Դիլիջանյան ամառային ժողովրդական երեկո Աշուղական և ժողովրդական ազգագրական երգերը դարերի ընթացքում հղկվում և նորովի են ներկայացվում: Երգը եթե սիրվում է ժողովրդի կողմից այն ապրում է երկար: Այս տարին հոբելյանական է երգչուհու համար, այս տարի նշվեց հանրապետության վաստակավոր արտիստուհու 55 և բեմական գործունեության 30 ամյակներն: Նա մասնակցել է 1992 թվականի հայկական պատերազմին և հայ անաղարտ երգով ոգեշնչել հայ մարտիկին ուժ և կորով հաղորդել մղելով դեպի հաղթանակների: Արուս Գուլանյանը նրբանկատ, անկեղծ, անմիջական, ուշադիր և համեստ անձնավորություն է: Նա այնքան անկեղծ է ու պարզ ՝ որքան ժողովրդական երգն ու երաժշտությունը: Նա մասնակցել է տարբեր մրցույթների և միջոցառումների, ստացել է բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր: Այժմ երգչուհին հանրապետության ժողովրդական արտիստուհի է և ժողովրդի կողմից սիրված : Նա անցել է ստեղծագործական բուռն և դժվարին ճանապարհ, որպեսզի վաստակի ժողովրդի դժվար ձեռքբերելի սիրուն: Ժողովրդական, աշուղական երգի ջատագող վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանի մարզային համերգների հերթական կանգառը Դիլիջանում էր: Ամառային մի գեղեցիկ երեկո համեմված ազգագրական հայ կոմպոզիտորների աշուղական սասնահայտի ու անհայտ սիրված երգերով որ իրենց անզուգական կատարումներով ելույթ ունեցան, կրթության և գիտության նախարարության <<Նազանի >> համույթը, որի գեղ. Ղեկավարն է վաստակաոր երգչուհի Արուս Գուլալյանը, << Հուշեր >> պարի համույթը, գեղ. Ղեկավար Եդգար Ավետիսյան: <<Նազանի >> երգի համույթը գործում է 2004 թվականից և Արուս Գուլանյանը և երգի համույթի հետ միշտ և ամենուր բարձր են պահում հայկական աշուղական երգը, նրանց ելույթնրն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում և մրցույթներից վերադառնում են հաղթանակներով: Ժողովրդական հօգեթով կատարումներ, որ հաջորդում էին մեկը մյուսին, հանդիսատեսին պարուրել էր դրական և հուզական ջերմությամբ: Համերգի նպատակն է բարձրացնել հայկական աշուղական , ազգագրական, սասնա ու ժողովրդական գոհարները մարզերի բնակիչների մոտ: Երգչուհին մեզ հետ զրույցում հատկապես նշեց այն կարևոր փաստը, որ մեր մարզերում կարոտ են հայ անաղարտ երգին և հանրապետության վաստակաոր երգչուհին պատվով է կատարում իվերուստ տրված այս հոգեթով և անարատ աշխատանքը: Նա գիտե թե ինչպես հայ երգը հասցնել ժողովրդի սրտին ու տանել հայ աշուղական և ժողովրդական երգի հոձանուտով: Երգչուհին մեր հետ զրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցող կազմակերպություններին, հյուրանոցների տնորեններին, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանին , հայ էլէկտրոցանցեր ընկերության Դիլիջանի գրասենյակի ընօրեն Գառնիկ Դավթյանին, << Հաղարծին >> հոթելի տնօրեն՝ բարեգործ Արմեն Ցոլակի Աբգարյանին, << Դիլիջան Ռեզորտ >> հյուրանոցային համալիրի տնօրեն պարոն համբարցումյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են, որ կայանա Դիլիջանի գեղեցիկ երեկոն: _ կներեք, որ բոլորի անունները չեմ հիշում այս պահին: Երեկոն կայացավ և հանդիսատեսի հոտնկայս ծափերն և ջերմությամբ պարուրված հայ երգի ոգով հեռացան իրենց հետ տանելով դրական և բարձր տրամադրություն: Վաչե Գրիգորյան, <> և dilijanews.blogspot.com-ի հիմնադիր համակարգող:

воскресенье, 18 августа 2013 г.

Exir Nkateli, exir lseli:

Եղիր նկատելի ,եղիր լսելի


 1999թ-ին,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, օգոստոսի 12-ը, Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, ընդունվեց Երիտասարդության միջազգային օր:
Աշխարհում, երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրերի մասին երիտասարդության իրազեկության բարձրացման համար:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև «Հայասատնի երիտասարդական հիմնադրամը».
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է ՀՀ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմող երիտասարդներին միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է՝ խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը։
Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ նրա ներուժն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Նոյեմբերի 10-ը երիտասարդների միջազգային օրն է: Այն նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում, սակայն, այդ օրն առանձնապես շուքով չի նշվում: Ավելին՝ «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցախույզը ցույց է տվել, որ մեր երիտասարդներից շատերն անգամ չգիտեն էլ, որ այսօր իրենց տոնն է։
Եթե որոշ երիտասարդներ անգամ լսել են, որ տարվա մեջ նման մի տոն կա, ապա առանձնապես տոնել այն չեն պատրաստվում։
«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց» եւ «2013-2017 թվականների ռազամավարոթյունը» պատրաստելու նպատակով իրականացված հետազոտությունները պարզել են որոշ՝ բոլորի համար շատ ակնհայտ, միաժամանակ նաեւ անսպասելի մանրամասներ։
ԱՎԾ տվյալներով` Հայաստանում 18-30 տարեկան բնակչության քանակը շուրջ 749 հազար է: Նրանց մեջ ուսանողները 14.45 տոկոս են կազմում: Հայաստանում երիտասարդության ամենագլխավոր հիմնախնդիրները կրթությունն ու  զբաղվածությունն են։
 Երիտասարդների 41 տոկոսն է ամուսնացած, իսկ դեռ ամուսնացած չլինելու թիվ մեկ պատճառը սոցիալական խնդիրներն են: Հայ երիտասարդության մեջ ամուսնալուծության հակված են ավելի շատ կանայք, քան՝ տղամարդիկ: Ընդ որում` հարցված հայ կանանց առավել մեծ մասը պատրաստ է ամուսնալուծվել ավելի շատ ինչ-ինչ գենետիկ հիվանդությունների առկայության, քան դավաճանությունների ու ալկոհոլից կախվածության պատճառով:
Չնայած հայերն աշխարհի ամենաշատը ծխող ազգերից մեկն է, բայց պարզվում է, որ մեր երիտասարդությունը խստորեն դատապարտում է ծխելը: Ուշագրավ է, որ մեր երիտասարդներն ամենաշատը գերադասում են աշխատել պետական կառավարման մարմիններում:
Հայ երիտասարդները առանձնահատուկ են մոտենում նաեւ սեփական բիզնես սկսելուն: Նրանց ճնշող մեծամասնությունը նախընտրում է գործ սկսել իր հարազատների հետ եւ ոչ թե բիզնեսից լավ հասկացող մարդկանց:
Հայ երիտասարդները գեղարվեստական գիրք քիչ են կարդում, դպրոցում ստացված գիտելիքին փոքր արժեք են վերապահում, շատ են երազում արտասահմանում սովորելու մասին:
Նրանք լուրջ չեն վերաբերվում բազմաթիվ ու բազմապիսի հասարակական կազմակերոպւթյուններին ու չեն վստահում հասարակական կյանքում փոփոխություն մտցնելու դրանց առաքելությանը: Փոխարենը՝ խիստ մեծ դեր են վերապահում հայ եկեղեցուն ու մեծ վստահությամբ վերաբերում հայկական բանակին:
Նուն ուսումնասիորւթունների համաձայն` հայ երիտասարդները նաեւ շատ քաղաքականացված են: Նրանց ավելի քան կեսը խիստ հետաքրքրված է քաղաքականությամբ, մոտ 60 տոկոսն էլ իր իսկ համար հստակեցրել է իր քաղաքական դիրորոշումները:
Ժամանցի վայրերից բարերն ու սրճարանները գերադասում են թանգարաններից, պատկերասրահներից, թատրոնից։
 Օգոստոսի 12-ին նշվում է երիտասարդների միջազգային օրը: Այդ օրը Դիլիջանում թևածում էր տոնական երեկո:Բոլոր երիտասարդները հավաքվել էին Մշակույթի պալատում  նշելու իրենց տոնը:Երեկոյին ներկա էին բարձրաստիճան հյուրեր,քաղաքպետարանի և Հ/Կ-ների ներկայացուցիչներ,լրագրողներ,ակտիվ երիտասարդներ:
Միջոցառումը կազմակերպել էր <<Dilijan Initiative Group>>-ը և dilijanews.blogspot.com-ը,mediahol company-ն Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ:Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Հայացք» պարի  համույթը ,երգիչներ Ալյոշա Հարությունյանը,Ալբերտ Վարդանյանը, երաժիշտ Գոհար Գեողլանյանը,ասմունքողներ Մելինե Հակոբյանը,Էրիկ Մատինյանը,իրենց գեղեցիկ պարով ելույթ ունեցան Դիլիջանի մանկական առողջարանի <<Առողջ ապագա>> ամառային ճամբարի երեխաները:
Երեկոն սկսվեց «Հանուն հայության հարատևման» արդեն ավանդական դարձած միասնության երգով :Երեկոյի ընթացքում եղավ նաև անվանակարգեր և շնորհակալագրեր և մրցանակների արժանացան տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներ և մասնագետներ:
Լավագույն երգիչ անվանակարգի մրցանակ ստացավ Ալյոշա Հարությունյանը:
Լավագույն  երաժիշտ անվանակարգի մրցանակ ստացավ Արման  Ուլիխանյանը: Լավագույն ասմունքող Էրիկ Մատինյանը  հեղինակային ստեղծագործությունները գեղեցիկ մատուցելու համար, Աննա Դավթյանը Դիլիջան համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու ամառային ճամբարներ լավագույնս կազմակերպելու սոցիալական ոլորտում ազնիվ աշխատելու համար:
Երիտասարդական կյանքը քաղաքում զարգացնելու և միջազգային ծրագրերը Դիլիջանում ներդնելու և միջազգային փորձը փոխանակելու և երիտասարդներին աջակցելու և երիտասարդական կազմակերպություն բացելու համար <<Dilijan Initiative Group>>-ը շնորհակալագիր հանձնեց Արթուր Ղազարյանին: Շնորհակալագիր հանձնվեց Էդգար Մանուկյանին միջազգաին կրթության նորամուծությունը քաղաքում ներդնելու բարձր կազմակերպվածության ակտիվ համագործակցելու համար:
Հատուկ շնորհակալագիր հանձնվեց  Դիլիջանի քաղաքապետ պարոն Արմեն  Սանթրոսյանին միշտ մեր կողքին լինելու աջակցելու Դիլիջանի երիտասարդական կյանքը զարգացնելու,երիտասարդներին խրախուսելու համար:
Շնորհակալագիր հանձնվեց  Նորա Խաչատրյանին հոքեբանություն մասնագիտությունը բարձր պահելու կյանքի հմտություն առարկան առաջինը դասավանդելու մանկավարժական բարձր հմտություններ ցուցաբերելու,լավ մարդկաին որակներ ունենալու համար:
Շնորհակալագիր հանձնվեց  մեզ հետ համագործակցող ավագանու լավագույն անդամ –Գառնիկ Դավթյանին:
 Միջոցառման վերջում շնորհակալություն հայտնեցին Դիլիջանի քաղաքպետարանին հանձինս պարոն Սանթրոսյանի միջոցառմանը աջակցելու համար:

Վաչե Գրիգորյան՝ Dilijan Initiative Group


Hodvac@ yeritasardutyan mijocarman masin kardaceq nkarneri verevum:



Yeritasardutyan orva nvirvac mijocarumic,isk hodvac@ kardaceq verevum!!!:














среда, 7 августа 2013 г.

Miyasin nshenq yeritasardutyan mijazgayin or@:



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

<<Dilijan Initiative Group>>-ը և dilijanewsblogspot.com-ը Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի հետ սիրով հրավիրում են միասին նշելու երիտասարդների միջազգային օրը:
Այն տեղի կունենա 12.08.2013-ին ժամը 17:00-ին Դիլիջան քաղաքի մշակույթի պալատում:
Երեկոյի ընթացքում կլինեն անակնկալներ և խոստանում ենք ,որ դուք կանցկացնեք անմոռանալի ժամանակ լինելու է նաև հետաքրքիր գեղեցիկ երեկո:
Մուտքն ազատ է համեցեք սիրով սպասում ենք:
Սիրով և հարգանքնորով <<Dilijan Initiative Group>>և dilijanews.blogspot.com-ի ստեղծագործական խումբ: