> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 29 декабря 2016 г.

2016-ի աշխատանքների Ամփոփում:





















Դեկտեմբերի 28-ին »Դիլիջան Տուր Թրավել» զբոսաշրջային խմբի հիմնադիրներ Վաչե Գրիգորյանը և Դավիթ Շամբարյանն ամփոփեցին անցնող՝ 2016-ին կատարված աշխատանքները: Ներկայացվեց, թե ինչպես է ստեղծվել խումբը, խոսվեց խմբի նպատակների, կատարված աշխատանքների մասին:
Դեռ 2014-ին, իմ ընկեր Դավիթի հետ քննարկում էինք, թե ինչպես սկսենք գործունեությունը: Ինչ օգտակար գաղափար ներդնենք ի նպաստ Դիլիջանի զարգացմանը: Քննարկեցինք, ծրագիրը կազմեցինք, ներկայացրեցինք և այսօր տեսնում եք:
Մեր ընկերներից կատակով ասում են.<< Դուք այս գաղափարը փոքրիկ երեխայի նման փայփայեցիք, զարգացրեցիք և կյանքի կոչեցիք>>:
Այսպես սկսեց իր ելույթը Վաչե Գրիգորյանը: Դավիթ Շամբարյան            <<.- 2015-ին facebook սոցիալական ցանցում բացեցինք »Դիլիջան Տուր Թրավել» առաջին զբոսաշրջային խումբը, որի նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկությունը Դիլիջանում գործող հյուրանոցների, հյուրատների, օրավարձով տրվող տների, ռեստորանների, սրճարանների, հանրային այլ սպասարկման օբյեկտների, պատմամշակութային արժեքների մասին տեղեկատվությունը: Այս 1 տարվա ընթացքում խումբը ծառայեց իր նպատակին: Այսօր, խմբում ներգրաված են 1060-ից ավելի մասնակիցներ ամենատարբեր ոլորտներից: Վաչե Գրիգորյան .- Զբոսաշրջային ծրագրին միացան Դիլիջանցի ակտիվ 7 տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդներ: Խումբը 2016-ին ծավալել է ակտիվ գործունեություն թե համացանցում, թե դրանից դուրս: Խումբն ակտիվ համագործակցել է քաղաքում գործող հյուրատների, օրավարձով տրվող բնակարանների սեփականատերերի հետ :
Այս տարի մենք կազմակերպել ենք հանդիպումներ, արշավներ, պատրաստվել է խմբի լոգոն և փոքրիկ տեսահոլովակ, կազմել ենք ծանուցագրեր գործընկերների համար, ինչպես նաև էքսկուրսիաներ:
«Դիլիջան Տուր թրավել» զբոսաշրջային խմբի 2016-ի տարեվերջյան հանդիպմանը ներկայացրեցին խմբի հիմնադիրներ `Վաչե Գրիգորյանը և Դավիթ Շամբարյանը: 2016-ին ունեցել ենք հյուրեր արտերկրից և Հայաստանի այլ քաղաքներից, խորհրդատվություն են ստացել ավելի քան 30 հոգի այլ քաղաքներից, երկրներից:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու և մեզ դիմելու համար: «Դիլիջան Տուր Թրավել» զբոսաշրջային խումբը հայտնում է խորին շնորհակալություն և շնորհավորում է բոլոր գործընկերներին՝ Հայկ Գրիգորյանին, Մարիետա Գաբրիելյանին , Լամարա Մանթաշյանին, Վարդան Ֆահրադյանին, Անդրանիկ Ղազարյանին, Կարեն Մակարյանին, Աիդա Ավետիսյանին, Լյուբա Պետրոսյանին, «Վիլլա ջրվեժ», «Մուշ» հանգստյան տներին «Ռեսթլանդ Դիլիջան», «Էրիկ» հյուրատանը, «Արծիվ», և «Դղյակ» հյուրանոցներին, Դիլիջանի «Երկրագիտական» թանգարանին, Անի Ապրեսյանին, «Հայք Տուր», և «Տուրիզմի Ինֆորմացիոն կենտրոն» ՀԿ-ին, Դիլիջանի համայնքապետարանին՝ հանձինս համայնքի ղեկավար, պարոն Արմեն Սանթրոսյանին, RDMS ARMENIA ընկերության տնօրեն, ավագանու անդամ, պարոն Սուրեն Մելիքյանին, Տուր Ինֆո կայքին փոխգործակցության համար:
Վերջում շնորհավորում ենք Ձեր գալիք ամանորը, և Սուրբ ծնունդը: Թող 2017-ը լինի արդյունավետ, ակտիվ համագործակցության, հյուրառատ, նոր ծրագրերի տարի:
Այն ինչ չհասցրեցինք այս տարում, ապա կարմիր հրեղեն աքաղաղի տարում թող իրականություն դարնա: Ցանկանում ենք ամուր համագործակցություն, նորանոր ձեռքբերումներ, առաջխաղացումներ: Հարգանքով, ՁերԴիլիջան Տուր Թրավել»

среда, 28 декабря 2016 г.

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի դիլիջանցիներ.

Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ Հայրենիքի հզորացմանն ու հարազատ քաղաքի շենացմանն ուղղված ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Անցնող 2016 թվականը նոր ուղենիշ հանդիսացավ մեր քաղաքի զարգացման պատմության մեջ: Դիլիջանն արդեն հանդես է գալիս որպես խոշորացված համայնք, իր մեջ ներառելով ևս 6 համայնքների և այսուհետև մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ներգրավված համայնքների սոցիալ- տնտեսական, հոգևոր- մշակութային խնդիրները: Հետադարձ հայացք գցելով անցնող տարվան, կարող ենք ասել, որ չնայած դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր, բնակչության սոցիալ- տնտեսական առկա վիճակին առնչվող մտահոգություններ, մեզ հաջողվել է որոշակի առաջընթաց քայլեր արձանագրել, որոնք միտված են դրանց հաղթահարմանը և մեր կյանքի պայմանների բարելավմանը:

Սիրելի դիլիջանցիներ, նոր՝ 2017 թվականին մենք պետք է կյանքի կոչենք մի շարք խոշոր ծրագրեր, որոնք ոչ միայն կարևոր են քաղաքի զարգացման առումով, այլև տարածաշրջանային կրթամշակութայի և զբոսաշրջային ուղղություններով խոշոր առաջընթացի ակնկալիքի առումով: Շարունակվում է ՀՀ Կենտրոնական բանկի լայն աջակցությունը տարբեր ոլորտներում քաղաքի զարգացման հնարավորությունների մեծացման ուղղությամբ: Քաղաքի առաջընթացի գործում գնալով ավելի է խորանում խոշոր ներդնողների՝ հատկապես IDeA հիմնադրամի հետ: Քաղաքում ձևավորվող այդ գործընթացները կարող են խոշոր լիցք հաղորդել ոչ միայն քաղաքային կյանքի զարգացմանը, այլև նկատելիորեն նվազեցնել գործազրկությունն ու իրենց նպաստը բերել մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ աշխատանքով պատվով կատարել մեր առաքելությունը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթում նորանոր հաջողություններ: