> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 7 декабря 2016 г.

Սվետլանա Գրիգորյան, ՄԵՆԱՎՈՐ ԼՈՒՍԻՆ

Կեսգիշերին մոխրագույնն է երկնի բովում,
Թանձր շղարշ դեմքին առած՝
Ծեր լուսինն է լուրթ երկնքում հանդարտ լողում։
Սև սքեմով պարուրել է դեմքը կլոր,
Ու երգում է մենությունը տխուր՝ մոլոր ։
Տիեզերքի արծաթափայլ սիրուն լուսին,
Այդ ինչո՞ւ ես մոլորակի ցավերն առել ,դու քո ուսին։
Ցավերի հետ սեգ սարերին գրկել՝ փարվել․․․
Եվ անհունի ծով վշտերի տերն ես դարձել։
Դուք հավերժի լուսատուներ,
Արեգակ ու կանթեղ աստղեր,
Դուք շաղ տվեք՝ շող, մարգարիտ, շաղահամբույր,
Լուսնին ասեք,այս գիշերով մնա անքուն։
Մի գիսաստղի լուռ համբուրի, գրկի թաքուն։
Թե տրվել է մութ խավարին, թող հավատա,
Խավարում էլ միշտ լինում է աղոտ մի լույս,
Վերջալույսի շողերի մեջ հավատի հույս՝
Դու արծաթե, ու մոխրագույն ծիածանված սիրո լուսին․․․
06122016թհեղ՝ Դիլիջան Սվետլանա Գրիգորյան․․

Комментариев нет:

Отправить комментарий