> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

среда, 28 декабря 2016 г.

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի դիլիջանցիներ.

Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ Հայրենիքի հզորացմանն ու հարազատ քաղաքի շենացմանն ուղղված ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Անցնող 2016 թվականը նոր ուղենիշ հանդիսացավ մեր քաղաքի զարգացման պատմության մեջ: Դիլիջանն արդեն հանդես է գալիս որպես խոշորացված համայնք, իր մեջ ներառելով ևս 6 համայնքների և այսուհետև մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ներգրավված համայնքների սոցիալ- տնտեսական, հոգևոր- մշակութային խնդիրները: Հետադարձ հայացք գցելով անցնող տարվան, կարող ենք ասել, որ չնայած դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր, բնակչության սոցիալ- տնտեսական առկա վիճակին առնչվող մտահոգություններ, մեզ հաջողվել է որոշակի առաջընթաց քայլեր արձանագրել, որոնք միտված են դրանց հաղթահարմանը և մեր կյանքի պայմանների բարելավմանը:

Սիրելի դիլիջանցիներ, նոր՝ 2017 թվականին մենք պետք է կյանքի կոչենք մի շարք խոշոր ծրագրեր, որոնք ոչ միայն կարևոր են քաղաքի զարգացման առումով, այլև տարածաշրջանային կրթամշակութայի և զբոսաշրջային ուղղություններով խոշոր առաջընթացի ակնկալիքի առումով: Շարունակվում է ՀՀ Կենտրոնական բանկի լայն աջակցությունը տարբեր ոլորտներում քաղաքի զարգացման հնարավորությունների մեծացման ուղղությամբ: Քաղաքի առաջընթացի գործում գնալով ավելի է խորանում խոշոր ներդնողների՝ հատկապես IDeA հիմնադրամի հետ: Քաղաքում ձևավորվող այդ գործընթացները կարող են խոշոր լիցք հաղորդել ոչ միայն քաղաքային կյանքի զարգացմանը, այլև նկատելիորեն նվազեցնել գործազրկությունն ու իրենց նպաստը բերել մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ աշխատանքով պատվով կատարել մեր առաքելությունը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթում նորանոր հաջողություններ:

Комментариев нет:

Отправить комментарий