> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 23 ноября 2015 г.

Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:


Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:
<<Երգը ինձ համար արտահայտվելու ձև է, և իրականում կան բաներ, որոնք խոսքով ասել չես կարող: Հենց  այստեղ օգնության են հասնում երգն և երաժշտությունը>>: Այսպես ասաց Վաչե Գրիգորյանը  dilinews բլոգին տված հարցազրույցի ընթացքում:
Նա ունի տեսողության խնդիր, որը դա չի խանգարում նրան ստեղծագործել և լինել ակտիվ քաղաքացիական-հասարակական կյանքում:
Երգում է ժողովրդական, ազգագրական, աշուղական ժանրերի, ինչպես նաև հայ երգահանների  գրչին պատկանող երգեր:  Նաև ինքն է գրում:  Ժամանակակից երգահանների երգերից Վաչեն  երգում է, Կարապ Տավուշեցու, Ալլա Լևոնյանի ստեղծագործություններից :
՝Վաչեն հիմա մի մեծ երազանք ունի՝ ունենա աշխատանք, փոքր բիզնես և լինել մարդկանց կողմից սիրված ու  մեծ բեմերում ավելի ճանաչված:
Վաչեի երգացանկում նոր ստեղծագործություններ են ընդգրկվել: Նրան աշուղ Նազելին նվիրլ է իր երգերից, որը Վաչեն անպայման կկատարի:  
Dilinews բլոգի հյուրասրահում զրուցեցինք Վաչեի հետ, ով  կիսվեց   տպավորությունների  և առաջիկա պլանների.<<Գտնվելով հետվիրահատական շրջանում, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մի փոքր պասիվ եմ եղել: Թեպետ մասնակցել եմ մի քանի վերապատրաստման նախաձեռնությունների, իրավական ճամբարի, նաև  շարունակել եմ ստեղծագործել: Կան բավականին նոր երգեր, ծանոթացել եմ նոր հրաշալի արվեստագետների հետ, այդ թվում Աշուղ ՝Նազելիի հետ: Բավականին ակտիվ գործունեություն եմ ծավալում facebook –ում  բացված ՝իմ պաշտոնական <<Գրիգորյան Վաչե խմբում:  Մի մեծ իրադարձություն տեղի ունեցավ օրերս՝  նվեր եմ ստացել աշուղական երգեր:
Հարց.<<Այն անակնկալ էր քո համար?>>
Վաչե Գրիգորյան.<<Այո, իմ համար անակընկալ էր, չէի սպասում, անկեղծ ասաց, մի մարդու կողմից այն  ստանալ, քանի որ նրան միայն տեսել եմ հեռուստատեսությամբ, Ձայնասփյուռով:  Գրեցի <<Գովք աշուղ Նազելիին>> բանաստեղծությունը և արժանացա նման մեծ անակնկալի: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, հայտնում եմ ՝իմ խորին շնորհակալությունն անակնկալ նվերի համար>>:
Ամանորի նախաշեմին Վաչեն իր երգի գնահատողներին կներկայացնի լիովին նոր երգեր: Ձեզ ծանոթ և անծանոթ երգերը կլսեք նրա յուրովի մատուցմամբ, նոր մեկնաբանությամբ:
Dilijanews.blogspot.com
Լուսանկարները Վաչե Գրիգորյանի անձնական ալբոմից:

четверг, 19 ноября 2015 г.

                                               2 օրյա դասընթաց Տավուշի մարզում


                                               2 օրյա դասընթաց Տավուշի մարզում
Դիլիջանում կազմակերպվեց 2 օրյա դասընթաց մարդու իրավունքների և խտրականության արգելքի վերաբերյալ, որը կազմակերպել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
Հանդիպման առաջին օրը մասնակիցները խաղային վարժության միջոցով ծանոթացան միմյանց , այնուհետև կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց մարդու իրավունքների փիլիսոփայությունը, հիմնախնդրի ծագումը և զարգացումը, մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում: Ա. Իշխանյանը դասընթացը վարում էր զրույցի ձևով, մասնակիցներն ազատ արտահայտում էին իրենց կարծիքները, բանավիճում տարբեր հարցերի շուրջ: Բանավեճի թեմա էր մտքի, խղճի և կրոնի ազատության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, և խտրականության պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքի հիմքով խտրականության արգելքը: Այս համատեքստում դասընթացի մասնակիցները բանախոսի  հետ քննարկեցին եվրոպական և ազգային արժեքների հարցը, դրանց կարևորությունը, այն կարծրատիպերը, որոնք արմատացած են հանրության մեջ եվրոպական արժեքների վերաբերյալ:
Այս թեմայի շուրջ բանավեճը փոխեց շատ մասնակիցների մոտեցումները, որոշների համար նոր գաղափարների շուրջ մտորելու շարժառիթ դարձավ:
Դասընթացներին մասնակցում էին Դիլիջան քաղաքի, Իջևանի, և Նոյեմբերյանի տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ներկայացուցիչներ, լրագրության բաժնի ուսանողներ, տարբեր մասնագիտության երիտասարդներ:
Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց խտրականության հասկացությունը և տեսակները, միջազգային իրավական փաստաթղթերը և ազգային օրենսդրությունը: Ռոբերտ Ռևազյանը թեմաները ներկայացնում էր հարց ու պատասխանի միջոցով, ներգրավվելով բոլոր մասնակիցներին դրանց քննարկման մեջ: Տարբեր վարժությունների և օրինակների միջոցով փորձագետը խտրականության տեսակները ավելի հասկանալի էր դարձնում բոլորի համար, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան տարբերել դրանք:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքների և խտրականության թեմաների լուսաբանման էթիկական կանոնները: Փորձագետը թեման ներկայացրեց ներկաների անմիջական մասնակցությամբ, նրանց օգնությամբ սահմանվեցին լուսաբանման էթիկական կանոնները, քննարկվեցին ընդունված չափորոշիչները, որոնցով լրագրողները պետք է առաջնորդվեն խտրականության վերաբերյալ տարբեր թեմաների լուսաբանման ժամանակ:
Փորձագետները դասընթացը վարում էին ինտերակտիվ մեթոդներով, ցուցադրվեցին տարբեր տեսանյութեր և հատվածներ ֆիլմերից նշված թեմաների վերաբերյալ: Նրանք կազմակերպեցին մարդու իրավունքների և խտրականության թեմաների լուսաբանման վերաբերյալ գործնական աշխատանք. փորձագետները ներկայացրեցին մամլո ասուլիս եվրոպական և ազգային արժեքների վերաբերյալ, որի ընթացքում դեմ և կողմ կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները, իսկ ներկա լրագրողները իրենց հարցերը ուղղեցին նրանց: Մասնակիցները թեմայի վերաբերյալ տեղում պատրաստեցին հոդվածներ, ակնարկներ, քննադատական նյութեր և ներկայացրեցին խմբին:
Բոլոր ներկաները իրենց կարծիքներն արտահայտեցին պատրաստված նյութերի վերաբերյալ:
Մասնակիցների կարծիքով, անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել արդիական թեմաներով  դասընթացներ:
Վաչե Գրիգորյան ՝Դիլիջան:


среда, 11 ноября 2015 г.

Տավուշի թագուհին: Tavush queen. Reina Tavush.

Տավուշի թագուհին:
Հայաստանի Տավուշի մարզում Փամբակ և Մորղուս Արեգունյանների ընտանիքում է ծնվել Դիլիջան -Հովք Փամբակի Արեգունյանը: Դիլիջան- Հովքը ունի 2 անուն: Նրան ընտանիքում անվանում են Հովք, իսկ  դրսում հայտնի է Դիլիջան անունով: Դիլիջանն ունի մեկ եղբայր որի անունն է Աղստև և  նրանք ապրում են հաշտ ու ներդաշնակ: Արեգունյանների տունը միշտ հյուրառատ է: Ընտանիքի մայրը, ով տնային տնտեսուհի է, բոլորին զարմացնում է իր խոհարարությամբ: Ով այցելում է Արեգունյաններին, բոլորին պատմում են իրենց ընտանեկան ավանդույթների, լեգենդների մասին: Դիլիջանը, ով համեստ, խաղաղասեր, նրբանկատ, ռոմանտիկ, ու զգացմունքային աղջիկ է, իր հեզությամբ գերել է ՝բոլոր տղաների սրտերը: Անընդհատ մայրը նախատում է աղջկան .-<< Աղջիկս, դու այդքան լավն ես, երկրպագուների պակաս չունես, արագացրու ամուսնացի, գոնե քեզ էլ երջանիկ տեսնեմ>>:, Մի օր, երբ կապուտաչյա Դիլիջան թագուհին մետաքսյա ոսկեկար հանդերձանքը հաքգին, ուսերին գցած արքայական շափյուղայի և ալմաստե քարերով թիկնոց, ը զմրուխտ է թագը գլխին, Աղստևի ու նրա հինգ զավակների հետ շրջում էր արքունիքում, հանկարծ հայտնվում է հարևան արքունիքի թագավորի տղա Տավուշը,  ում ձեռքին կար մեծ փունջ դաշտային գունագեղ տարբեր ծաղիկներ ու տեսնելով իշխանուհուն շփոթվում է՝ կարմրելով խնդրում է իրենց մենակ թողնեն: Իշխանուհի Դիլիջանը առաջին հայացքից սիրահարվում է հարևան թագավորի տղային: Ի ուրախություն Դիլիջանի ծնողների, Տավուշի թոռ Դիլիջանը ամուսնանում է ու դառնում մեծ կարողության տեր: Ամուսնու հետ Դիլիջանն իր պապերի հողում կառուցում է հուշարձաններ, պատմա-մշակույթային կոթողներ, մատուռներ, ու քանի որ նա անչափ աստվածավախ է ու հայրենասեր, իր ամուսնու հետ հիմնում են եկեղեցիներ ու անվանում իրենց զավակների անուններով. Հաղարծին, Գոշավանք, Մաթոսավանք: Եվ ծնվում է Դիլիջանի երկորյակ զավակները: Նրանք անվանում են իրենց մեծ պապու անունով Ջուխտակ վանքեր: Դիլիջան թագուհին ունենում է հինգ զավակ՝ իր եղբոյր Աղստևի նման: Դիլիջանի պապ Տավուշը միշտ երազել էր ունենալ զույգ երեխաներ ու նրա թոռն ի կատար է ածում պապի այդքան մեծ բաղձանքը: Այսօր Դիլիջան թագուհին ունի մեծ թագավորություն և իր նազիր, վեզիրների՝ Պարզ լճի և Տզրկայի հետ ստեղծել են մեծ իշխանություն: Իսկ պալատի ծառայականները Թեղուտը, Հաղարծինը, Գոշը, Հովքը, Խաչարձանը ու Աղավնավանքը խոնարհվում են իրենց թագուհու առաջ, և աշխատում են տոն դարձնել թագուհու, և Տավուշ արքայի օրը:  Արեգունյանների արքայությունում տոն է ամբողջ օրը, պալատական կենդանի երգչախումբը ամեն օր գովում ու փառաբանում է իր թագուհուն: Միայն տեսնել է պետք այս թագավորության բնություն համույթի համերգը: Արեգունյանների արքունիքը սկսում է ոլորաններից: Պալատի ընդունարանում հրաշք հեքիաթային այգի է, որտեղ Գետակը ներդաշնակ սոխակների, թռչյունների և միջատների հետ երգում ու մեծարում են իրենց թագուհուն, իսկ ծառերն ու ծաղիկները պատված անաղարտի ու հեքիաթի երանգներով, զեփյուռի մեղմ ու հեզ օրորով քեզ առնում են իրենց ձեռքերի վրա և տանում  արքունիքով: Անձրևն էլ ասես իր հանդարտ ռիթմով մեղմ ծափ է տալի: Իսկական բնության համերգ,  որ միայն կարող եք տեսնել Արեգունյանների արքունիքում: Այն միայն տեսնել և զգալ է պետք: Փամբակ և Մորղուս Արեգունյանների թագավորության դարպասները միշտ բաց են իրենց արքունիք այցելողների առջև:
Սեր, կյանք, բնություն, ներդաշնակություն, մարդկային և արվեստի գնահատման արժեքներ կա այս արքունիքում: Գիտեն, թե  ինչպես դիմավորել ու պատշաճ, բարձրաշխարհիկ ընդունել և ճանապարհել հյուրին: Երևի աշխարհի ու Հայաստանի ոչ մի անկյունում չկա նման տեղ: Հավատացեք, այցելեք և խոսքերը գովեստ չի դիտվի:
Հեղինակ, Արեգունյան արքունիքի պալատական
Վաչե Գրիգորյան:

Tavush queen.
Dilijan -Hovk Pambak Aregunyane was born in Tavush Province Armenia in the family of Pambak and Morghus Aregunyan. Dilijan- Hovke has two names. Her family called her Hovk, while outside she was know as Dilijan. Dilijan has a brother named Aghstev and they lived in peace and harmony. Aregunyan family always welcomes guests at home. The woman, who is a housewife, surprised everyone with her cooking. Visitors to Aregunyan family were always told about their family traditions and legends. Dilijan a humble, peaceful, caring, romantic and sensual girl captured the hearts of all men with her humility. Constantly mother scolded her '' My daughter, you are such a nice girl, you have a lot of fans get married so I can see you happy, 'One day, when blue eye Dilijan queen wearing golden silk with sapphire and diamond shoulders thrown mantle and with an emerald crown on his head, was walking in the royal court with his five children and Aghstev suddenly Tavush King appears in royal court carrying a colorful variety of bouquet of flowers and seeing the queen he gets confused and blushed and is asking to leave them alone. Dilijan princess falls in love at first sight with the king's son. To the delight of parents Dilijan, Tavush grandson Dilijan marries the king and becomes very rich. With her husband Dilijan builts historical and cultural monuments and cathedrals on land of their ancestors, and because she is very pious and patriotic with her husband they founded the churches and call their children names. Haghartsin, Goshavank and Matosavank. And the twin children are born. They called name Jukhtak monasteries after their great grandfather. Dilijan queen had five children, like her brother Aghstev. Dilijan’s grandfather Tavush always dreamed of having twins grandfather and his grandaughter fulfils his desire. Today the queen has a huge Kingdom and with its servants Clear Lake and Tzrka they created a big power. The House Teghut Haghartzin, Ghosh, Hovke, Khachardzane Aghavnavank and bow before the queen, and the work to make the celebration of the Queen, the King and the region. In the kingdom of Aregunyan there is always a holiday. Every day in palace life chorus is praising and glorifying the queen. Just to see the nature of this ensemble kingdom. Aregunyan Court begins to shift. Fairy magic garden reception at the palace, where the river nightingales harmonious, birds and insects singing and revere their queen, and covered with trees and flowers and a fairy-tale tone pure, mild and gentle breeze you cradled in her hands and held court. The rain, though his quiet rhythm clapping softly to the problem. The true nature of the concert that only you can see Aregunyanneri court. He just needs to see and hear. Pambak Morghus Aregunyanneri Kingdom and the doors will open to the public before the court.Love, life, nature, harmony, human values and the art of evaluation in this court. They know how to welcome and their high guest and host. Perhaps no corner of the world, and Armenia is such a place. Believe visit and will be considered the words of praise.With Aregunyan royal palace.
Vache Grigoryan.

Reina Tavush.
Provincia de Tavush de Armenia Pambak y familiares Morghus Aregunyanneri nazcan en Dilijan -Hovk Pembek Aregunyane. Dilijan- Hovke tiene 2 nombres. Su familia llamada Hovk, mientras que fuera el famoso nombre en Dilijan. Dilijan y Ijevan tiene un hermano cuyo nombre es el que viven en paz y armonía. Aregunyanneri siempre hyurarat la casa. La mujer, que es ama de casa, sorprendió a todos con su cocina. ¿Quién visita Aregunyannerin todos sus tradiciones familiares, leyendas sobre. Dilijan, que es humilde, amante de la paz, considerado, romántico y sensual chica, su humildad cautivar los corazones de todos los hombres. Constantemente madre la regañó. '' Mi hija, eres tan bueno, usted no tiene una escasez de fans, apresurar ella, por lo menos tan feliz de verte, "Un día, cuando el kit Dizahab seda azul hakgin reina Dilijan, real, zafiro y diamantes hombros arrojada manto de piedra, es la corona de esmeraldas en la cabeza, y sus cinco hijos Aghstev estaba caminando en la corte real, el rey aparece repentinamente en la corte el próximo chico Tavush, que llevaba un gran ramo de flores del campo y colorida variedad viendo ishkhanuhun confundido, se sonrojó por favor dejarlos solos. Caída princesa Dilijan en el amor a primera vista vecina hijo del rey. Para el deleite de los padres Dilijan, Tavush Dilijan nieto se casa y se hace rico. Con su marido en la tierra Dilijan de sus antepasados construyeron los monumentos de los monumentos históricos y culturales, catedrales, y debido a que es muy devoto y patriótico, y su esposo fundó las iglesias llaman a sus hijos nombres. RCM, monasterio, Matosavank. Y los niños nacidos en Dilijan yerkoryak. Llamaron nombre Jukhtak monasterios de su gran abuelo. Dilijan reina tiene cinco hijos, su yeghboyr Aghstev gusta. Dilijan, Tavush siempre soñó con tener gemelos abuelo y su nieto se está convirtiendo en Papa en Qatar lo desean. La reina tiene un montón de Dilijan Unido y su nazir, vezirneri, Clear Lake y Tzrkayi crear tanta energía. La Casa tsarayakannere Teghut, Haghartzin, Ghosh, Hovke, Khachardzane y Aghavnavank arco ante la reina, y trabajar para que la celebración de la reina, el rey y la región. Aregunyanneri vacaciones reino todo el día, todos los días del coro palacio de estar alabando y glorificando a la reina. Sólo para ver la naturaleza de este conjunto reino. Corte Aregunyanneri comienza a turnos. Magia de hadas recepción de jardín en el palacio, donde los ruiseñores del río armoniosas, aves e insectos canto y reverenciar a su reina, y cubierto de árboles y flores y un tono de cuento de hadas puro, suave y gentil brisa que te deje llevar por sus manos y tomar la corte. La lluvia a pesar de que su ritmo tranquilo aplaudiendo suavemente a la cuestión. La verdadera naturaleza del concierto que sólo se puede ver la corte Aregunyanneri. Sólo tiene que ver y sentir. Pambak Morghus Aregunyanneri Unido y las puertas se abrirán a los visitantes ante el tribunal. El amor, la vida, la naturaleza, la armonía, los valores humanos y el arte en la evaluación de este tribunal. Ellos saben cómo dar la bienvenida y adecuado, alto de la huésped y anfitrión. Tal vez ningún rincón del mundo, y Armenia hay tal lugar. Believe visitar y palabras de alabanza serán consideradas. Por Aregunyan palacio real Vache Grigoryan.