> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

понедельник, 23 ноября 2015 г.

Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:


Նա ապրում է երգելու համար և երգում է ապրելու համար:
<<Երգը ինձ համար արտահայտվելու ձև է, և իրականում կան բաներ, որոնք խոսքով ասել չես կարող: Հենց  այստեղ օգնության են հասնում երգն և երաժշտությունը>>: Այսպես ասաց Վաչե Գրիգորյանը  dilinews բլոգին տված հարցազրույցի ընթացքում:
Նա ունի տեսողության խնդիր, որը դա չի խանգարում նրան ստեղծագործել և լինել ակտիվ քաղաքացիական-հասարակական կյանքում:
Երգում է ժողովրդական, ազգագրական, աշուղական ժանրերի, ինչպես նաև հայ երգահանների  գրչին պատկանող երգեր:  Նաև ինքն է գրում:  Ժամանակակից երգահանների երգերից Վաչեն  երգում է, Կարապ Տավուշեցու, Ալլա Լևոնյանի ստեղծագործություններից :
՝Վաչեն հիմա մի մեծ երազանք ունի՝ ունենա աշխատանք, փոքր բիզնես և լինել մարդկանց կողմից սիրված ու  մեծ բեմերում ավելի ճանաչված:
Վաչեի երգացանկում նոր ստեղծագործություններ են ընդգրկվել: Նրան աշուղ Նազելին նվիրլ է իր երգերից, որը Վաչեն անպայման կկատարի:  
Dilinews բլոգի հյուրասրահում զրուցեցինք Վաչեի հետ, ով  կիսվեց   տպավորությունների  և առաջիկա պլանների.<<Գտնվելով հետվիրահատական շրջանում, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մի փոքր պասիվ եմ եղել: Թեպետ մասնակցել եմ մի քանի վերապատրաստման նախաձեռնությունների, իրավական ճամբարի, նաև  շարունակել եմ ստեղծագործել: Կան բավականին նոր երգեր, ծանոթացել եմ նոր հրաշալի արվեստագետների հետ, այդ թվում Աշուղ ՝Նազելիի հետ: Բավականին ակտիվ գործունեություն եմ ծավալում facebook –ում  բացված ՝իմ պաշտոնական <<Գրիգորյան Վաչե խմբում:  Մի մեծ իրադարձություն տեղի ունեցավ օրերս՝  նվեր եմ ստացել աշուղական երգեր:
Հարց.<<Այն անակնկալ էր քո համար?>>
Վաչե Գրիգորյան.<<Այո, իմ համար անակընկալ էր, չէի սպասում, անկեղծ ասաց, մի մարդու կողմից այն  ստանալ, քանի որ նրան միայն տեսել եմ հեռուստատեսությամբ, Ձայնասփյուռով:  Գրեցի <<Գովք աշուղ Նազելիին>> բանաստեղծությունը և արժանացա նման մեծ անակնկալի: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, հայտնում եմ ՝իմ խորին շնորհակալությունն անակնկալ նվերի համար>>:
Ամանորի նախաշեմին Վաչեն իր երգի գնահատողներին կներկայացնի լիովին նոր երգեր: Ձեզ ծանոթ և անծանոթ երգերը կլսեք նրա յուրովի մատուցմամբ, նոր մեկնաբանությամբ:
Dilijanews.blogspot.com
Լուսանկարները Վաչե Գրիգորյանի անձնական ալբոմից:

Комментариев нет:

Отправить комментарий