> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 28 мая 2015 г.

23 տարի անց վերջապես իրականանում է ՝իմ վաղեմի երազանքը՜:


23 տարի անց վերջապես իրականանում է ՝իմ վաղեմի երազանքը՜:
 1984-ի Հուլիսի 8-ին Տավուշ աշխարհը ցնծած և որոտաց Տավուշ աշխարհի  Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղի անարատ հողը: Մատինյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ Լևոն Հայկի Մատինյանը: << Մանկուց երազել եմ դառնալ անվանի դերասան, արվեստի մարդ, բայց կյանքի հանգամանքների բերումով գնացի իրավաբանության ճանապարհով>>: Մեր բլոգի հյուրասրահում այսպես սկսեց զրույցը Լևոն Մատինյանը: Լևոնը համեստ և  կենսուրախ, հավասարակշռված նրբանկատ անձնավորություն է:
<<Կպատմե՞ք Ձեր և ձեր ընտանիքի մասին: Ես Լևոն Հայկի Մատինյանն եմ, ծնվել եմ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում, սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում: Ծնողներս համեստ, կիրթ մարդիկ են, հայրս ինժեներ, մայրս ապրանքագետ: Ապրում ենք համեստ գյուղական կյանքով: Ունեցել եմ անհոգ, երջանիկ մանկություն, իսկ երիտասարդությունս կերտում եմ ինքս: <<Ինչն է ոգեշնչում Ձեզ ստեղծագործե՞լու>>: .-<<Ինձ ոգեշնչում է ստեղծագործել մեր Տավուշի մաքուր օդը, ջուրը, մարդիկ և մեր հողի, ջրի հոտը: Գրել սկսել եմ դեռևս 7 տարեկանից, նկարահանվել եմ տարբեր նախագծերում : Հիմա 23 տարի անց  զբաղվում եմ իմ երազանքով: Գրում եմ ֆիլմերի սցենարներ, մեկը նախապատրաստական աշխատանքների մեջ է: Կնկարահանենք «Հենակետի լուսաբացը» գեղարվեստական կինոնկարը՝  փաստագրական  փաստերի հիման վրա, և նշեմ, որ նման ֆիլմ դեռ չի նկարահանվել Հայաստանում:
2002-2007 թթ.-ին Լևոնը անցել է պայմանագրային ժամկետային զինծառայության, 2010 թ.-ին ավարտել է երկրի զորամասերից մեկում կազմակերպված սերժանտական դասընթացները: Ծառայել է որպես  զորամասի հենակետի ավագ: 2013 թ-ին ավարտելով պայմանագրային ծառայությունը, բնակության է տեղափոխվում տեղափոխվում Երևան: Այժմ Լևոնը աշխատում է Հայաստանի ոստիկանության զորքերում: Լևոնը աշխատում է իր նոր սցենարի վրա և շուտով կնկարահանվի «Հենակետի լուսաբացը: <<Իսկ ինչը ոգեշնչե՞ց որ նկարահանես ֆիլմ հենց այդ թեմայով>> հարցին նա պատասխանեց այսպես. <<Ապրելով սահմանամերձ համայնքում,  որտեղ կողքիդ բանակն է  և սահմանային դիրքերը, անձամբ լինելով հենակետերում, զգում ես  հայրենասիրությունը և մղումը՝ անելու ինչ որ հայրենանվեր մնայուն գործ: Եվ ծնվեց  այդ մտահաղացումը՝ գրել սցենար այդ թեմայով ու նկարահանել ֆիլմ իրական փաստերի վրա>>:  Այլ մանրամասներ Լևոնը չբացահայտեց: Նա երազում է ճանապարհորդության և լեռնագնացության մասին,  հաղթահարել Ջոմոլունգմայյի, և Մորղուս լեռների գագաթները, նկարահանել լեռնագնացության մասին ֆիլմ և ծածանել հայկական եռագույնը: << 3 գույն,  որ եկավ Ձեր մտքի՞ն>>: .Լևոն Մատինյան.<<Դեղին,  որ ընկերության գույնն է, կարմիրը՝ սիրո, սպիտակը՝ խաղաղությա՛ն: Շնորհակալ եմ ]ծնողներիս, իմ Աստծուն, իմ առաջին ուսուցչուհուս: Տավուշ աշխարհիս մարդկանց ցանկանում եմ անվտանգ ու խաղաղ երկինք, հանբերություն, երջանկություն և առողջություն:
Հարցազրույցը Վաչե Գրիգորյանի: