> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 27 ноября 2016 г.

Ամանորը Դիլիջանում   Ծուղրուղու՜ ...











Ամանորը Դիլիջանում

Ծուղրուղու՜ ...
Ցանկանու՞մ եք Ամանորը նշել Դիլիջանում ընտանիքով կամ ընկերներով: Ուրեմն, շտապեք հեքիաթային դարձնել ձեր Ամանորը հրաշք և հյուրընկալ Դիլիջանի սրտում:
Դիմավորեք Ամանորը Դիլիջանի Արծիվ» հյուրատանը:
Առանձնատան 3-րդ հարկը ձեզ հաճելիորեն կզարմացնի: Յուրահատուկ ոճով ձևավորված մեծ հյուրասենյակում բացի հանգիստը վայելելուց, կարելի է գտնել հնաոճ իրերի հավաքածուներ: Ժամացույցների, փղերի, շքանշանների, հեռախոսների յուրահատուկ նմուշները ձեր հանգստին կոլորիտային երանգ կհաղոդեն:
Եվ որ ամենակարևորն է` ձեր երեխաները կտեսնեն իրենց նորագույն անպոչ հեռախոսների պոչով նախապապերին:
Հարմարավետ պայմաններ, շքեղ կահավորված ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, բաց պատշգամբ: Հյուրատունը ջեռուցվում է, 2-րդ հարկի պատշգամբում կա բուխարի:
7 օրվա (7 ցերեկ, 6 գիշեր) գինը 8-10 անձի համար 500 000 դրամ:

Արժեքի մեջ ներառված է.
● 4 ննջասենյակ,
ընդարձակ հյուրասենյակ,
խոհանոց,
սանհանգույց,
շքեղ պատշգամբ բուխարիով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան,
ավտոկայանատեղի,
խաղահրապարակ:

Մտերմիկ, ջերմ մթնոլորտը, բարձրակարգ սպասարկումն ու հարմարավետությունը երաշխավորված են:
Շտապեք անմոռանալի դարձնել Ամանորը:

Հասցե` Քաղ.Դիլիջան, Ուս-փող 19:
Ամրագրելու համար կարողեք զանգահարել `(+374)91 22-71-98, (+374)95 03-59-40

среда, 16 ноября 2016 г.

Սվետլանա Գրիգորյան, Դիլիջանցի բանաստեղծուհու, բանաստեղծություններից:

ՀԱՎՔԻ ԵՐԳԸ
Աշունն իր վերջին հեքիաթն է երգում,
Ձմռան հանդես է հանդերում
Ծառերը ցրտից օրոր են ասում՝
Մի հավք տխրել է ու մրսում։
Նիրհում է երեկոն կամաց
Մաղում է փաթիլը ՝ ձյան ճերմակ,
Հավքը նստել է մերկ ճյուղին,
Փնտրում է մի տաքուկ վերմակ։
Իր զմրուխտ աչքերը փակած,
Պարուրված մի անուշ քնով՝
Կտցին մի դայլայլ սիրուն,
Խորհում է, թե երբ կգա գարուն ։
30102016թքԴիլիջան,Հեղինակ՝ Սվետլանա Գրիգորյան

ՄՈՐ ՍԻՐՏԸ
Ոչինչ պետք չէ այս աշխարհում ՝
Թող զավակդ ուրախ լինի,
Եղած գանձդ, հոգիդ, անձդ,
Մի ափսոսա,այն զավակիդ
Դու նվիրիր։
Քանզի սիրտդ տխրում է երբ,
Դու տեսնում ես նրան ցավոտ։
Ու մի փոքր ցավի դեպքում,
Դու՛ էլ չկաս, դու չես ապրում ,
Ու մի պահ էլ , քեզ մեղադրում,
Թե՞ ինչու է սիրտդ ցավում ։
Սրտիդ ցավը, ո՞նց ամոքես,
Երբ քո կյանքում ,աշխարհի չափ,
Դու սիրում ես որդուդ ՝ քան քեզ։
29102016թ,ք, Դիլիջան , հեղինակ՝ Սվետլանա Գրիգորյան,

ԱՇՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է ․․․․․․․
Աշունը հիվանդ է, արևը վտիտ,
Մերժված է աշունը ու տխուրաչյա։
-Ասա՛, ի՛մ աշուն, ինչո՞վ ամոքեմ
Քո անզոր հոգին,
Սիրով թաթախված
Վիրակա՞պ դնեմ քո ցավող վերքին։
Ապրի՛ր, մի ՛տխրիր իմ թախծո՛տ աշուն,
Արևշող օրեր դեռ շա՛տ կլինեն,
Ցավոտ մի օրն էլ կյանք արժե, անգին,
Գիտեմ , որ դու էլ կունենաս կարոտ՝
Անթեղված լռին,
Ու կարոտի հետ մի թաքուն պահված
Սրբազան խորհուրդ։
Աշուն դալուկ ես, արևդ՝ վտիտ։
04112016թ հեղ՝ Սվետլանա գրիգորյան ․․

ԱՇՈՒՂ ՆԱԶԵԼԻ-ՄԵՆԱՀԱՄԵՐԳ Արամ Խաչատրյան համերգասրահ 23.11.2016 թ. / Ժամը` 19:00 ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ 1000 դր. 1500 դր. 2000 դր. 4000 դր. 5000 դր. ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ Հարգանքով՝ ՀԱՆԴԵՍ ՓՐՈԴԱՔՇՆ +374 94 47 87 37, +374 55 47 87 37 handes-pr@list.ru

воскресенье, 13 ноября 2016 г.

Հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:




2006թից Հայաստանում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան է ճանաչվել, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Ալլա Լևոնյանը:
<<Ինչ պարտականություններ եք ստանձնել և որն է՞ Ձեր առաքելությունը >>հարցին, -. Ալլա Լևոնյանը պատասխանեց.<<Բարի կամքի դեսպանը ՝ խոսնակն է մարդկանց և Unisef-ի միջև>>: Այնտեղ նա ծավալում է իրավական, առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն, և այն ինչ կապված է երեխաների հետ: Դեսպան ընտրելուց հաշվի է առնվում սոցիալական դիրքը, գործունեությունն ու հեղինակությունը: Բարի կամքի դեսպանի ընտրությունը կատարվում է ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի գլխավոր գրասենյակներում: Երգչուհին նշեց, որ մասնակցել է բազմաթիվ ակցիաների, հաճախել է հիվանդանոցներ, մանկատներ, մասնակցել է յոդացված աղի և պատվաստումներինուղղված նախաձեռնություններին: Բարի կամքի դեսպան եղել է նաև Ռուսաստանում, Նյու Յորքում և այլ երկրներում: Ալլա Լևոնյանը, UNICEF-ի բարի կամքի դեսպան է 2006-ից, առ այսօր:
2016-ի նոյեմբերի 9-ին, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ընտրվեց հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի լրագրողների ներկայությամբ` UNICEF-ի երևանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի և ֆուտբոլիստի կողմից: Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար` նշելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել հաջողությունների երեխաների իրավունքների պաշտպանության գործում և ընդգծել UNICEF-ի կարևոր դերը այդ հարցում: Newsarmenia.am կայքին տված հարցազրույցում, Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ իր ուշադրության կենտրոնում կլինեն վաղ հասակից բոլոր երեխաների համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովման հարցերը, այդ թվում` ներառական միջավայրում:
Վաչե Գրիգորյան,
Դիլիջան