> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

вторник, 22 марта 2016 г.

Ձեզ ենք ներկայացնում, մեր համաքաղաքացի շտապ օգնության աշխատակցուհի, Սվետլանա Գրիգորյանի բանաստեղծություններից մի փոքրիկ փունջ:

Ձեզ ենք ներկայացնում, մեր համաքաղաքացի շտապ օգնության աշխատակցուհի, Սվետլանա Գրիգորյանի բանաստեղծություններից մի փոքրիկ փունջ:

ԴՈՒ հիասքանչ արեվոտ գարուն , թող բողբոջ ծլի , կարկաչի առուն , անսպառ ժպիտ սիրող սրտերուն ,; Հավքն ու սոխակն ճախրեն ամենուր ; Իմ բացվող գարուն ծաղկունքես արի , թող աստծո մարդը անվերջ արարի ,,,

դուք ընտրեք ,,,
Ձնհալ է տաքուկ , առվակնել փափուկ , ուրախ խոխոջում , արեվին կանչում ; ՈՒ շիկակարմիր արևը թիկնած , ամպերի խորքում ամոթից շիկնած , դուրս գալով կամաց , շողքն է շաղ տալիս , վերքիս դեղ տալիս , ու մի բուռ սերել , սրտիս շաղ տալիս ,,,

Գարուն զուգվել ես քո ծաղկաբույլով , այգիս լցվել է վարդով , բլբուլով , Սայաթ - Նովայի տաղն եմ ես ուզում , , նրա դաղ սրտի խաղն եմ ես ուզում ; Նրա վառ սիրուց կրակե մի բոց , փոթորկուն հոգիս ծով է ալեկոծ ; Ծովի օվկիանի վարարուն ջրեր , թե սիրո կրակը , դուք գիտեք մարել , հանգցրեք հուրը , թող կորչի այրվող սիրո մրուրը ,,,,

Շառաչում է Աղստեվը , ու ելնում է ափերից , զնհալներից հորդացել է ցած է իջնում դարերից , սարից բերում գարնան հմայք , խինդ է տալիս ծառերին , ջրում ծաղկունք , ծիլ ու արոտ ու զովացնում է կարոտ ; Աղստեվի ցածրի հովտում ԴԻԼԻՋԱՆՆ է հանգրվան , զմրուխտավառ կանաչ դրախտ , հովեկների օթևան ,,,,,,,,,,

воскресенье, 20 марта 2016 г.

Դիլիջանի 2016-ի զբոսաշրջային ծաղկող գարունները


Դիլիջանի 2016-ի զբոսաշրջային ծաղկող գարունները
«Dilijan Tour Travel»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առաջին էքսկուրսիան` Դիլիջանի սրտում:
Ս.թ. մարտի 20-ի առավոտը խմբի աշխատակիցների համար աշխատանքային էր: Նրանք կատարեցին իրենց առաջին էքսկուրսիան, որի նպատակն էր հետագա կազմակերպվող էքսկուրսիաները, արշավները զբոսաշրջային միջոցառումները պատշաճ ներկայացնելու քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին: Աշխատակազմի առաջին կանգառը եղավ Հաղարծին վանական համալիրում, որտեղ նրանց խմբի Գիդը հանգամանալից ներկայացրեց Հաղարծնի ստեղծման պատմությունը: Այնուհետև տեղի ունեցավ զբոսանք, մոմավառություն, որից հետո մեկնեցին դեպի Գոշավանք: Այնուհետև Աղավնավանքի Կենու պուրակով զբոսնելով այցելեցին դեպի Ախնաբաթի եկեղեցի: Կենու պուրակում ամեն ինչ խոսում է բնության հրաշք ձայնով, գետակի կարկաչնել ասես ձուլվելով այդ ամենին դարձրել է իրական հեքիաթ: Իրական Հեքիաթ, սեր, ներդաշնակություն, անարատ կյանք Տավուշի սրտում:
Մասնակիցները հանգստացած, դրական տպավորություններով վերադարձան Դիլիջան, կազմելու առաջին աննախադեպ էքսկուրսիան, որին մասնակից կարող ես լինել նաև դու, սիրելի բարեկամ:
Տեղեկատվությունը` «Dilijan Tour Travel»-ի:

суббота, 5 марта 2016 г.

Երկու տարի ընդմիջումից հետո մեկնարկում է «Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս» էքսկուրսիոն Պատմա-մշակութային ծրագիրը:

Ուշադրությո՛ւն.
Երկու տարի ընդմիջումից հետո մեկնարկում է «Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս» էքսկուրսիոն պատմա-մշակութային ծրագրի 3-րդ փուլը:
Ծրագրի նպատակն է կազմակերպել պատմամշակութային էքսկուրսիա 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար: Մոտեցնել մեր երիտասարդներին պատմական, մշակութային արժեքներին, ծանոթացնել եկեղեցիներին և պատմական վայրերին: Առաջին 2 փուլերը կայացել են 10.05.2013-ին և 10.05.2014-ին: Ծրագրին ունեցել ենք մասնակիցներ Դիլիջանից, Իջևանից և Բերդի տարածաշրջանից: Մասնակցել են ավելի քան 40 երիտասարդներ: Ծրագրի առավելությունը կայանում է նրանում, որ ծրագրում ունեցել ենք հաշմանդամություն ունեցող 3 հոգի: Մասնակիցները սկզբում լրացրել են հարցաթերթիկներ, գրանցման, և վերջում գնահատման թերթիկներ: Նրանք եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում, Երևանի կասկադում, Կենդանաբանական այգում, Սևանի, Աբովյանի եկեղեցիներ-ում, Խոր Վիրապում և վերջում ավանդական դարձած` Երևանի Հաղթանակի զբոսայգում:
Այս անգամ Ծրագրի լույսը կվառվի Դիլիջանում: Սպասե՛ք, մանրամասները շուտով: Սիրով, Լույսով, Ձեր` «Dilijan Tour Travel»:

пятница, 4 марта 2016 г.

Էկո տուրիզմի, արշավների հնարավորությունները Դիլիջանի հարակից տարածքներում:

Կկայանա սեմինար- քննարկում

Դիլիջանը աչքի է ընկնում իր մաքուր օդով, սառնորակ ջրերով, թթվածնով հարուստ անտառներով, լիակատար հանգստի պայմաններով: Գտնվել Դիլիջանում և չլինել բնության գրկում, չկազմակերպել արշավներ, չզբոսնել հեծանիվներով, ուղղակի հանգիստդ աշխարհի դրախտային այս անկյունում հեքիաթային չի լինի: