> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 29 ноября 2014 г.

Համընդհանուր ներառական կրթության մոդելը՝ Տավուշի Մարզից:

                                                               Համընդհանուր ներառական կրթության մոդելը՝ Տավուշի մարզից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչվելու է համընդհանուր ներառական կրթության երկիր, որին հասնելու համար ՀՀ կրթության մասին օրենքում կատարվում են փոփոխություններ: Նոր փոփոխությունները և ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները, այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպված հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրեններին ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Մարինե Հակոբյանը:
Շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում այստեղ:

http://tavush.gov.am/news/item/2014/11/28/krtut/


пятница, 28 ноября 2014 г.

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ:

                                                               ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ:
2014թ դեկտեմբերի 1-ին ժամը 12-ին Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Դիլիջանի քաղաքային համայնքի 2015թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսումներ։ Կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ համայնքի հրատապ կարիքները վերհանելու և համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով։Համայնքի ղեկավարն ու աշխատակազմը ակնկալում են համայնքի ավագանու անդամներիև բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Տեղեկացնում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը, այլ հետաքրքիր նօրություններ այստեղ:
http://dilijan.am/Dilijan/site/index.php?lang=am&show=news&showID=0&s=9



четверг, 27 ноября 2014 г.

Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում:

                                                               Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում:
Dilijani-BKԼուծարման գործընթացը շարունակվում է
Դիլիջանի բժշկական կենտրոնի   փոխտնօրեն Սահակ Մկրտումյանի վկայությամբ՝ այդ ԲԿ-ի  լուծարման գործընթացը, որ սկսվել է հոկտեմբերին, շարունակվում է : Այն կտեւի  երկու ամիս: Դիլիջանի ԲԿ-ն ունի  170 աշխատակից: Դրա լուծարումից հետո աշխատակիցները նոր հիմունքներով աշխատանքի են ընդունվելու: Նրանից ոմանք մտավախություն ունեն,որ կորցնելու են իրենց աշխատատեղը: Սահակ Մկրտումյանին հարց ուղղեցինք  աշխատողների հնարավոր կրճատումների մասին: Նա ասաց, շարունակությունը այստեղ:

http://tesankyun.am/2014/11/%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%83%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BB-2-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/


«Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ:

                                                               «Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ:

Վաչեն ունի թույլ տեսողություն: Այն -10 է: Ինչպես ինքն է ասում, պատկերները տեսնում է ստվերային: Սակայն ձեռնափայտ չի օգտագործում: Հարկ եղած դեպքում նրան օգնում են, բայց ինքն աշխատում է ամեն ինչ ինքնուրույն անել. ձեռնափայտը միշտ էլ կա: Նա վաղուց արդեն սովորել է ինչպես ինքնուրույն անցնել իրենց քաղաքի փողոցներով
Վաչե Գրիգորյանն ապրում է Դիլիջան քաղաքում: Այստեղ նրան շատերն են ճանաչում: Երբ դիլիջանցիներին հարցնում ես երիտասարդների, նրանց գործունեության մասին, շատերը միանգամից հիշում են Վաչեին: Ասում են՝ շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում այստեղ:


http://hetq.am/eng/news/56558/dilijan-resident-with-poor-eyesight-tries-to-break-stereotypes-


«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել:

                                                               «Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել:

Սրընթաց մեքենաների արանքներով, առանց այս ու այն կողմ նայելու, նա արագորեն կտրում-անցնում է մայրուղին ու քայլերն ուղղում դեպի իրենց թաղամասը: Փոքրիկ տուն մտնելու համար զգուշորեն հետ է տանում մետաղական լարերը, ապա ճռռոցով բացում երկաթյա ձողերով դարպասը:
Նեղլիկ արահետի երկու կողմերում ծառեր են, վերջում` տունն ու տան պատին հենված հին սեղանը` մորից հիշատակ մնացած բույսերով, որոնցից մեկը` մանրիկ, նուրբ վարդագույն ծաղիկներով: Ծաղիկները նա առանձնակի հոգատարությամբ է խնամում, տերևներից շոշափելով սրբում է փոշին, մշակում և ջրում:
Շարունակությունը սկզբնաաղբյուր կայքում, այցելեք այստեղ:

http://medialab.am/news/id/1188



среда, 26 ноября 2014 г.

Զրուցում ենք, Չներվածները ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:


Մեր հյուրասրահում զրուցում ենք “Stage 7” Production ընկերության տնօրեն, <<Չներվածները>> ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:
1.      Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը, ովքեր են նկարահանվել ֆիլմում:

Ընդհանրապես ես գրում եմ ֆիլմի սցենարներ, տարբեր ժանրերում և ներկա պահին ունեի մի քանի տարբերակ, որոնք կարող էի նկարահանել: Ընտրությունս կանգ առավ “Չներվածների” վրա, քանի որ մյուս նախագծերն իրականացնելու համար ահռելի ֆինանսական միջոցներ էին հարկավոր, որոնք ես չունեի: Իհարկե “Չներվածները” նույնպես էժան նախագիծ համարել չի կարելի:  Նաև այս սցենարի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Նարեկի կերպարը մարմնավորելու ցանկությունը մեծ էր: Իսկ ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ` Արթուր Մկրտչյանը, Միկա Բաբայանը, Տիգրան Մնացականյանը և ուրիշներ:

2.      Որքա՞ն է տևել ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմը նկարահանել ենք մոտ 45-50 նկարահանման օրում, երեք ամիսների ընթացքում:

3.      Ի՞նչ դժվարություններ եք ունեցել նկարահանումների ընթացքում:

Դժվարությունները առաջին հերթին ֆինանսական էին, որոնք ընթացքում էին լուծվում, ինչպես նաև այն, որ իմ վրա դրված էր չափազանց շատ ֆունկցիաներ` թե’ ստեղծագործական, թե’ կազմակերպչական, այսինք պրոդյուսերական, որոնք համատեղելը չափազանց մեծ ջանքեր խլեց ինձանից: Բացի այդ ֆիլմը հագեցած է պրոֆեսիանալ մարտական տեսարաններով, որը նույնպես ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում:

4.      Կպատմե՞ք մի փոքր ֆիլմի սյուժեի մասին, ինչի՞ մասին է առհասարակ և ինչու <<Չներվածները>>:

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի`  Նարեկի մասին, ով ընկերոջ մեղքով հայտնվել է բանտում և 3 տարի գտնվել այնտեղ: Բանտից դուրս գալուց հետո նույն ընկերը նրան նորից քաշում է կրիմինալ գործարքի մեջ և Նարեկը ստիպված է լինում համաձայվել, որը դառնում է ճակատագրական: Ֆիլմը բազմաժանր է, այն կհետաքրքրի բոլոր տարիքային խմբերին, ինչպես իգական, այնպես էլ արական սեռի հանդիսատեսին:

5.      Ու՞մ չեն ներում և ինչու՞:

Կան բաներ, որոնք այս կյանքում ներվել չեն կարող: Օրինակ դավաճանությունը, սուտը, կրիմինալ տարրերի գործողությունները: Այս ամենը կա ֆիլմում, սակայն առայժմ փակագծերը չեմ բացի:

6.      Որտե՞ղ կարող ենք տեսնել ֆիլմը, և կլինի՞ համացանցում:

Ֆիլմը նախատեսվում է կինոթատրոնների համար: Ցանկանում ենք ցուցադրել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում: Իսկ համացանցում չի լինելու շատ երկար ժամանակ:

7.      Ինչպե՞ս եք գնահատում անցած 2014 թվականը, և հասցրել եք իրականացնել բոլոր պլանավորած գործերը:
Բավական արդյունավետ եմ գնահատում: Նկարահանվեց երկու կարճամետրաժ ֆիլմ: Ինչպես նաև “Խոսում են երեխաները” սոցիալական գովազդների շարքը, որը հասանելի է համացանցում: Իսկ գլխավոր նպատակը “Չներվածները” լիամետրաժ ֆիլմի նկարահանումն էր, որն արդեն ավարտել ենք: Բացի այդ ընդունելություն ունեցանք “Սթեյջ 7” դերասանական ստուդիայում: Ի դեպ մեր շրջանավարտներից և ներկայիս ուսանողներից շատերը նույնպես նկարահանվել են վերը նշված նախագծերում:
8.      Տեղյակ ենք, որ դուք էլի ֆիլմեր եք նկարահանել, կխոսե՞ք այդ ֆիլմերի մասին:

Ինչպես արդեն նշեցի դրանք կարճամետրաժ ֆիլմեր են: Առաջինը դա “Այնտեղ” ֆիլմն է, որի ռեժիսորն է Դավիթ Զոհրաբյանը: “Մի առավոտ” ֆիլմը նկարահանել եմ ես, իսկ “Մանկատնից հետո” ֆիլմը, որի ռեժիսորը նույնպես ես եմ` մոնտաժային փուլում է գտնվում: Առաջին երկուսը հասանել են համացանցում:


9.      Ունե՞ք աջակիցներ, հովանավորներ, ովքեր աջակցում են նկարահանումներին, և ընթացիկ այլ հարցերում:

Ընկերական օգնություններ և աջակցություններ շատ են եղել, սակայն հովանավորներ չունենք: Հույս ունենք հաջորդ նախագծերի համար արդեն կունենանք:

10.  Մի փոքրել խոսենք Ձեր առաջիկա պլանների մասին:

Առաջիկա պլանների մեջ մտնում է “Չներվածների” ցուցադրումները կազմակերպելը, որը սպասվում է 2015-ի փետրվար-մարտ ամիսներին: Միաժամանակ աշխատում եմ նաև նոր սցենարների վրա: Բացի այդ մեր կինոստուդիային կից դերասանական ստուդիայում նախատեսում ենք գարնանային ընդունելություն:

11.  Քանի որ ավարտվում է տարին Ձեր մաղթանքը, շնորհավորանքը թերթի, բլոգի ընթերցողներին:

Բոլորին մաղթում եմ նպատակների իրականացում, թող երբեք չընկճվեն և միշտ շարժվեն առաջ:

Հյուրասրահում Տիգրան Նալչաջյանի հետ զրուցեց Վաչե Գրիգորյանը շնորհակալություն:

Մեր հյուրասրահում զրուցում ենք Stage 7 Production ընկերության տնօրեն, Չներվածներւ ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ:

вторник, 25 ноября 2014 г.

Ուշադրություն բոլոր ստեղծագործողներին՜:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆWWW.ARGAMBLOG.COM կայքը հայտարարում է երգի մրցույթ: Եթե դուք գրում եք երգեր, ուրեմն այս մրցույթը հենց ձեզ համար է:Շտապեք ուղարկել ձեր հեղինակային երգը, որը ուղղված կլինի մեր կայքին. երգի բառեր, երաժշտություն, կամ երկուսը միասին: Լավագույն երգը կգործիքավորվի և կնկարահանվի այդ երգի հիման վրա տեսահոլովակ: Երգը կկատարեն հայկական շոուբիզնեսի լավագույն աստղերը: Երգը պետք է ունենա "Արգամբլոգ" անունըՇտապիր սա հնարավորություն է դառնալ հայտնի ու սիրված: Երգերը կարող եք ուղարկել argamblog.com@gmail.com էլեկտրոնային հասցեին, նշելով հեղինակի անուն ազգանունը: