> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 2 декабря 2018 г.

ԱՄԱՆՈՐԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ՝ ԱԲԳԱՐ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ՜






Անցկացրեք Ձեր ամանորը Դիլիջանի նորաբաց <<ԱԲԳԱՐ>> հյուրատանը:
Հյուրատունը հարմար է ընկերներով, կոլեկտիվ խմբերով հանգիստը նախընտրողների համար:  Հյուրատունը կարող է ընդունել մինչև 15 հոգի:  Հյուրատունը կառուցված է Եվրոպական չափանիշներով, կից գործում է թեյարան որտեղ կարող եք վայելել հայկական, վրացական, եվրոպական թեյատեսակներ, ճաշակել տարատեսակ մուրաբաներ, խմորեղեններ:  Հյուրատունը ունի` 5 ննջասենյակ, 4 լոգարան, 6 սանհանգույց, 30 հոգու համար նախատեսված հյուրասրահ:  Հյուրատունը 31.12.2018-6.01.2019-ը արժե 600.000 ՀՀ դրամ:  Արժեքը ներառում է,
Գիշերակաց, սպիտակեղեն, սրբիչներ, հիգենիկ պարագաներ, վարսահարդարիչ (ՖԵՆ), արդուկ, խոհանոց, սպասք, տագ/սառը ջուր, յուրաքանչուր ննջասենյակում առկա է առանձին սանհանգույց, հեռուստացույց, պահարան, սեղան, WI FI, տեսահսկվող ավտոկայանատեղի, հարմարավետ բակ, մանղալ, խորովածի պարագաներ, ավտո լվացման կետ:  Մեր հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, Ք. Դիլիջան Ախպարաշեն, Կամո փ. 10/1  Ամրագրել ցանկացողները կարող են զանգահարել կայքի խմբագրություն` (+37493) 31-28-97, հյուրատուն (+37477) 54-11-55, կամ գրել dilitourinfo@gmail.com, abgarhotel@gmail.com Էլ. Հասցեներին:  Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ, մենք սիրով սպասում ենք Ձեզ:



среда, 24 октября 2018 г.

ԳԵՏԻԿ ռեստորանա-հյուրանոցային համալիր, Դիլիջանում





Դիլիջանի գոխտրիկ անկյունում, Աղստև գետի ափին իր հյուրընկալ դռներն է բացում <<ԳԵՏԻԿ>> ռեստորանա-հյուրանոցային համալիրը: Այստեղ ապահովված են հանգստի լիարժեք պայմանները: Հյուրատունը հարմար է ընտանիքով, ընկերներով հանգստանալու համար: Հյուրատունը շրջապատված է դիլիջանյան անտառներով, յուրահատուկ եղևնիներով: Ընտանեկան հանգստի գոտու վայրը ունի տաղավարներ, մանղալ, ռեստորան, որտեղ կարող եք կազմակերպել Ձեր միջոցառումները, երեկույթները, ճաշակել հայկական ուտելիքները ինչպես նաև հանգստանալ 4-5 հոգու համար նախատեսված համարներում: 1 սենյակի արժեքը, 1 օրը` 15.000 ՀՀ դրամ, գնի մեջ ներառվում է: Գիշերակաց, նախաճաշ, տաղավարներ, մանղալ, ավտոկայանատեղի, սպիտակեղեն, լոգարան, տագ/սառը ջուր, հեռուստացույց, սեղան, երկ տեղանոց մահճակալ, զգեստապահարան, WI FI: Բոլոր սենյակներում առկա է սանհանգույց, առանձին մուտք: <<ԳԵՏԻԿ>> հանգստյան գոտում սկսվել են ամանորի վաղ ամրագրումները: Ամրագրել ցանկացողները կարող են զանգահարել կայքի խմբագրություն` (+37491) 22-71-98, կամ գրել նամակ` dilitourinfo@gmail.com էլ. հասցեով: Հասցե՝ քԴիլիջան Կամոյի 106:  Համեցեք, մենք Ձեզ սպասում ենք:  Նախապես շնորհակալություն:



Լուսանկարները, Դավիթ Շամբարյանի

суббота, 13 октября 2018 г.

3 ՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ




Հոկտեմբերի` 5-7-ը Դիլիջանի ավագ դպրոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «ՓՄՁ ֆինանսավորում. վարկեր և դրամաշնորհներ» դասընթացը, որը իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում ՝ ԻԴԵԱ հիմնադրամի համագործակցությամբ:
Դասընթացին մասնակցում էին սկսնակ ձեռնարկատերեր տարբեր ոլորտներից: 3 օրյա հանդիպման վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: Հանդիպման վերջում` Դիլի Տուր Ինֆո տուրիստական-տեղեկատվական կայքը զրուցել է բիզնես դասընթացավար, բանկային և ֆինանսական խորհրդատու, <<Վեցանկյուն>> բիզնես խորհրդատվականի հիմնադիր Վլադիմիր Սահակյանի հետ:

՛՛Երբ է ստեղծվել՛՛ ՎԵՑ ԱՆԿՅՈՒՆ>> բիզնես խորհրդատվական կենտրոնը և որն է առաքելությունը:?"
Վլադիմիր Սահակյան             -. "<<Վեցանկյուն>> բիզնես խորհրդատվական ընկերություն, ստեղծվել է 2017-ին, բայց արդեն ավելի քան 8 տարվա ՓՄՁ զարգացման փորձ ունեմ դասավանդելու ու ֆինանսական կրթության ոլորտում։ Առաքելությունը ունի վեց ուղղություն՝բիզնես դասընթացներ, բանկային խորհրդատվություն, սոցիալական ձեռնարկատիրություն (ՍՁ), բիզնես պլանավորում (ԲՊ-ի կազմում), մասնագիտական կողմնորոշում:
Կազմակերպության շահառու կարող են լինել այդ 6-ուղղության կարիք ունեցողները:
"Ինչպիսի բիզնես վարկեր կան?" -. << Կան բազմաթիվ փոխառություններ ու դրամաշնորհներ եվ ուղղակի պետք է համապատասխանել դրանց։
Փոխառությունն առանց տոկոս վարկն է, որ կարճաժամկետ է տրվում, իսկ դրամաշնորհն անվերադարձ գումար է>>։" Ո՞ր վարկի տեսակն ընտրել"
" Վարկ վերցնելիս ի՞նչին ուշադրություն դարձնել" -. << Վարկ վերցնելիս նայել փաստացի տոկոսադրույքներին, որ կարող է տրվել 4-5 տարով անգամ։Վարկ վերցնելիս նայել ավելի շատ պայմաններին ու ուշադրություն դարձնել ավելի շատ փաստացի տոկոսադրույքներին:
"Ինչպիսի վարկերի տոկոսն են ՀՀ-ում ամենաէժանը?": -. << Այն վարկերը, որը ավելի համեստ տոկոսադրույքով է, ապա համարվում է բիզնես կամ հստակ տրվում է բիզնեսի համար: Ցածր տոկոսով ու բարձր տոկոսով վարկեր կան իհարկե, պետք է ընտրել տվյալ, փաստացի տոկոսադրույքով ամենացածրը>>:
"Ինչ կմաղթեք կայքի օգտատերերին, բիզնես սկսողներին?": " Կմաղթեմ հաջողություն ու ամենայն բարիք բիզնեսում>>։ Հարցազրույցը, Դիլի Տուր Ինֆո կայքի: