> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 12 сентября 2015 г.

                                               Մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ:


                                               Մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ:

Վերջերս մեր հյուրասրահում տեղի ունեցավ այս երգչի երգի պրեմիերան: Այժմ կարդացեք մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ: Մի քանի խոսք այս տաղանդավոր երիտասարդի մասին: ապրիլի 30-ին Երևանի սրտում է ծնվել մեր հայրենակից Էդդի Հովսեփյանը, ով դաստիարակվել է հայկական սովորություններով: Նրա մեջ խոսում է հայի ոգին: Էդդին մանկահասակ էր, երբ իր ընտանիքի հետ տեղափոխվեց Իտալիա: Հայաստանում վերջին անգամ եղել է 8 տարի առաջ, բայց ապրում է հայրենիքի սերն ու կարոտը սրտում: Էդդին հանգիստ, հավասարակշռված, անմիջական մարդ է և ներդաշնակ ինքն իր և իր շրջապատի նկատմամբ: Նա ազատ ժամանակը սիրում է տրամադրել կենդանիներին: Սիրում է հետևել իր սիրելի ֆուտբոլային թիմին, լինել ընկերների շրջապատում: Երաժշտությամբ զբաղվում է 14 տարեկանից, առաջին անգամ նվագել սկսել է իտալական << Salsenergy>> խմբում՝ որպեսկիթառահար, այնուհետև զբաղվել է անհատական գործունեությամբ: Թեպետ երգ-երաժշտությունը Էդդիին ուղեկցել է մանկուց, բայց հետագայում նա նվիրվել է թատրոնին, և հումորին: <<Երգը ինձ համար դարձել է հոբբի, բայց շարունակում եմ ստեղծագործել, գրում եմ երաժշտություն և խոսքեր>>. ասած Էդդին մեր հետ զրույցում: Էդդին մասնակցել է բազում մրցույթների, փառատոնների, կորպորատիվ միջոցառումների և զրույցում կարևորեց վերջին տարիների դրանցից մի քանի գլխավորները: 2012 թ.-ին իր գրած  երգով <<Սան Ռեմո>> երիտասարդական մրցույթում գրավում է գլխավոր մրցանակ և ճանաչվում տարվա լավագույն երիտասարդ կոնպոզիտոր: 2013 թ. նա մասնակցում է հումորիստների մրցույթին առաջին եռյակում զբաղեցնելով 3-ռդ տեղը, իսկ նույն մրցույթում՝ 2014-ին առաջին պատվավոր հորիզոնականը՝ որպեսզի տարվա լավագույն հումորիստ: ՝Նրա երգերում թևածում է հայկական սերը, հայի կարոտը, ստեղծագործում է ամենատարբեր թեմաներով: Ոգեշնչվում է միայնությունից, հաճելի զրուցակցից, ծովի կապույտ կախարդական լազուրից և հայրենիքի հանդեպ կարոտից: Վերջում ՝Էդդին նշեց, որ առաջիկայում պատրաստ կլինի իր նոր երգը նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին և Ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Այլ մանրամասներ նա չհայտնեց: Էդդիին մաղթում ենք հաջողություններ, վերելքներ, նորանոր ձեռքբերումներ: Վաչե Գրիգորյան

четверг, 3 сентября 2015 г.

Նոր տեսահոլովակի պրեմիերա մեր բլոգում ՝Ալլա Լևոնյան Բարև: Տեսահոլովակի ռեժիսոր Սյոմակ Օդաբաշյան: Երգի հեղինակ ՝ալլա Լևոնյան:

Հարցազրույց Սկսնակ հեղինակ գրող ՝Արթուր Սարգսյանի հետ՜:

Հարցազրույց Սկսնակ հեղինակ գրող ՝Արթուր Սարգսյանի հետ՜:
<<Սիրում եմ ստեղծագործել, կարելի է ասել պաշտում եմ ստեղծագործելը: Գերագույն նպատակս դառնալ գրող: Գույներից սիրում եմ վարդագույնն, ոսկեգույնն, և դեղինը ամենաշատը, բայց թե ինչու, հստակ չեմ կարող ասել: Բնույթով այլմոլորակային եմ, շատերն են ասել: Lավատես եմ և կյանքում ապրում եմ ռոմանտիկայով: Ուզում եմ լինել Էլդորադո քաղաքում: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը, հոգու բարդությունը, բարությունը, և դիմացինին սիրելու, հարգելու կարողությունը: Նշանաբանն է կյանքիս` նպատակամղվածության ճանապարհին արգելքները դադարում են գործել: Ֆեյսբուքը սիրում եմ, քանի որ նա տարբերվում է մնացած կայքերից, կարողանում ես հետաքրքիր մարդկանց գտնել....>>:  Այսպես սկսեց մեզ հետ հարցազրույցը  երգերի, բանաստեղծությունների սկսնակ հեղինակ, գրող Արթուր Սարգսյանը: Մի քանի խոսքով այս ավյունով երիտասարդի մասին: Նա ծնվել է 1992-թ.ի դեկտեմբերի 7-ին Երևանում: Հայրը ժամանակին զբաղվել է առևտրով, մայրը տնային տնտեսուհի է, ունի 1 եղբայր: Արթուրը սովորել է ՝Արտեմ Միկոյանի  անվ. թիվ 166 դպրօցում, իսկ դպրոցից հետո ՝ սովորել <<Ոսկե Ձայներ>> հաղորդավարության, երգի թատրոն -ստուդիայում:Ուսանել է Եվգենյա Հովսեփյանի, Կարեն Քոչարյանի, Հռիփսիմե Սարգսյանի, մոտ, իսկ ղեկավարն եղել է Ռոլանդ Ռեյը: Արթուրը երգարվեստով զբաղվում է արդեն 4 տարի: Հայտնի են  նրա  <<՝Իմ Աղոթք>>, <<Հեռացել ես ինձանից>> <<Շունչն իմ կյանքի>>, երգերը, և այլն: Արթուրը չունի երաժշտական կրթություն, բայց դա նրան չի խանգառում երգի վերածել բանաստեղծական խոսքերը: Սիրում է ստեղծագործել որովհետև գտնում է, որ դա  կյանքի կարևորագույն նպատակն է: <<Ինչն է ավելի ոգեշնչում քե՛զ ստեղծագործե՞լ>> :<<Իմ ապրումները, շրջապատող միջավայրի, մարդկանց կյանքում կատարվող իրադարձությունները կարող են հիմք հանդիսանալ իմ ստեղծագործականի համար, որոնք կարող են արտահայտվել սիրո, և այլ թեմաներով: Սիրում եմ ստեղծագործել տարբեր թեմաներով: Ես հիասթափվում եմ մարդկանց կեղծ վերաբերմունքից, ձևապաշտությունից և երջանիկ եմ, երբ երջանիկ են բոլորը: Հարցին, թե .<<Ինչ գույներով ե՞ս պատկերացնում երջանկությունը>>, մեր զրուցակիցը նշեց.<<Երջանկությունը պատկերացնում եմ վառ երանգների բոլոր գույները: Կյանքիս ամենամեծ երազանք է ապրել ամենամաքուր սիրո զգացմունքով և նպատակներս կայանում են նրանում, որ հասնեմ հաջողությունների,հրատարակվի իմ գիրգը և  երգերս հասնի ժողովրդին, սիրված ու սպասված լինի>>:
Մեր բլից հարցերին տրվեցին այս պատասխանները.
Հարց.<< Օդ թե Ջուր>> .
Պատ.<<Ավելի օդ եմ>>
Հարց.<< Հող ես, թե՞ կրակ>>:
Պատ.<< Կրակ>>:
Հարց.<<Մանուշակ ես, թե՞ արևածաղիկ>> .
 Պատ.<<Ավելի շատ կասեմ արևածաղիկ>>.
Հարց.<<Զայրանում եմ եր՞բ>>:
Պատ.<< Զայրանում եմ երբ մարդիկ իրենց կեղծ վերաբերմունքով կպնում են իմ անձին, ու փորձում են խանգարել>>:
 Կցանկանար փակված մնալ վերելակում իսպանուհի խենդ, կրակոտ աղջկա հետ: Նա ուժեղ է նպատակասլաց է, և նայում է միշտ առաջ: Արթուրը զրույցի վերջում խոսեց իր սպասելիքների, ծրագրերի մասին, կլինեն նոր ստեղծագործություններ, նոր երգեր ունի նաև ֆիլմի սցենար, որը մինչև տարեվերջ կիրականացնի: Նա շնորհակալ է բոլոր իր ընկերներին, հարազատներին, իրեն գնահատողներին: Եթե կախարդական փայտիկ ունենար կօգներ իրեն գնահատողներին, ընկերներին, հարազատներին և ՝բոլոր մարդկանց երջանկություն, առողջություն կնվիրեր: Կցրեր կեղծիքն, ու ձևապաշտությունը:
Հարցազրույցը ՝Վաչե Գրիգորյան: