> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

суббота, 12 сентября 2015 г.

                                               Մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ:


                                               Մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ:

Վերջերս մեր հյուրասրահում տեղի ունեցավ այս երգչի երգի պրեմիերան: Այժմ կարդացեք մեր՝ Դիլիջան-Իտալիա օնլայն հարցազրույցը Էդդի Հովսեփյանի հետ: Մի քանի խոսք այս տաղանդավոր երիտասարդի մասին: ապրիլի 30-ին Երևանի սրտում է ծնվել մեր հայրենակից Էդդի Հովսեփյանը, ով դաստիարակվել է հայկական սովորություններով: Նրա մեջ խոսում է հայի ոգին: Էդդին մանկահասակ էր, երբ իր ընտանիքի հետ տեղափոխվեց Իտալիա: Հայաստանում վերջին անգամ եղել է 8 տարի առաջ, բայց ապրում է հայրենիքի սերն ու կարոտը սրտում: Էդդին հանգիստ, հավասարակշռված, անմիջական մարդ է և ներդաշնակ ինքն իր և իր շրջապատի նկատմամբ: Նա ազատ ժամանակը սիրում է տրամադրել կենդանիներին: Սիրում է հետևել իր սիրելի ֆուտբոլային թիմին, լինել ընկերների շրջապատում: Երաժշտությամբ զբաղվում է 14 տարեկանից, առաջին անգամ նվագել սկսել է իտալական << Salsenergy>> խմբում՝ որպեսկիթառահար, այնուհետև զբաղվել է անհատական գործունեությամբ: Թեպետ երգ-երաժշտությունը Էդդիին ուղեկցել է մանկուց, բայց հետագայում նա նվիրվել է թատրոնին, և հումորին: <<Երգը ինձ համար դարձել է հոբբի, բայց շարունակում եմ ստեղծագործել, գրում եմ երաժշտություն և խոսքեր>>. ասած Էդդին մեր հետ զրույցում: Էդդին մասնակցել է բազում մրցույթների, փառատոնների, կորպորատիվ միջոցառումների և զրույցում կարևորեց վերջին տարիների դրանցից մի քանի գլխավորները: 2012 թ.-ին իր գրած  երգով <<Սան Ռեմո>> երիտասարդական մրցույթում գրավում է գլխավոր մրցանակ և ճանաչվում տարվա լավագույն երիտասարդ կոնպոզիտոր: 2013 թ. նա մասնակցում է հումորիստների մրցույթին առաջին եռյակում զբաղեցնելով 3-ռդ տեղը, իսկ նույն մրցույթում՝ 2014-ին առաջին պատվավոր հորիզոնականը՝ որպեսզի տարվա լավագույն հումորիստ: ՝Նրա երգերում թևածում է հայկական սերը, հայի կարոտը, ստեղծագործում է ամենատարբեր թեմաներով: Ոգեշնչվում է միայնությունից, հաճելի զրուցակցից, ծովի կապույտ կախարդական լազուրից և հայրենիքի հանդեպ կարոտից: Վերջում ՝Էդդին նշեց, որ առաջիկայում պատրաստ կլինի իր նոր երգը նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին և Ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Այլ մանրամասներ նա չհայտնեց: Էդդիին մաղթում ենք հաջողություններ, վերելքներ, նորանոր ձեռքբերումներ: Վաչե Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий