> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 16 декабря 2016 г.

Դեկտեմբերի 13-ին պայմանագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: IDeA հիմնադրամի համար սա համագործակցության նոր ձևաչափ է պետության, Եվրամիության պատվիրակության ու գործընկերների միջև: Նախատեսվում է, որ համագործակցության այս մոդելն ապագայում կդրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ IDeA հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի թիրախային նպատակն է աջակցել Դիլիջանում եւ հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացմանը` խթանելով նոր աշխատատեղերի ու բիզնես հնարավորությունների ստեղծումը: Ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջան քաղաքի եւ, ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը` նվազեցնելով արտագաղթի միտումները: Մանրամասները, այստեղ…

Նորություններ

Комментариев нет:

Отправить комментарий