> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

воскресенье, 14 декабря 2014 г.

Նախատոնական ասուլիս Դիլիջանի Նախաձեռնողների խմբում:

<<Dilijan Initiative Group>> -ը ստեղծվել է 2013 թվականին dilijanews.blogspot.com-ի հիման վրա:
Խմբի նպատակն է ներգրավել հասարակության խոցելի խմբերին, ակտիվ և խելացի գաղափարներով 14 տարեկանից բարձր պատանիներին, երիտասարդներին՝ք աղաքացիական, մշակութային, կրթական, իրավական, տուրիստական, բնապահպանական, և հասարակական նախաձեռնություններում սեմինարների, համերգային համաքաղաքային միջոցառումների միջոցով:
Այս 2 տարիների ընթացքում մենք կազմակերպել ենք համերգներ Դիլիջանում, հարակից գյուղերում, սեմինարներ և էքսկուրսիաներ:
Dilijan Initiative Group>>-ը համագործակցում է Դիլիջանի համայնքապետարանի, քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, կրթական, մշակութային հաստատությունների մարզային և լրատվամիջոցների հետ:
<<Դիլիջանի նախաձեռնողների խումբ>>-ը ակտիվ գործունեություն է ծավալում նաև համացանցում: <<Dilijan Initiative Group>>-ը գործում է facebook.com և odnoklassniki.ru սոցիալական ցանցերում: Գործում է նաև dilijanews.blogspot.com բլոգը: էլ.փոստ՝ infodilinewsblog@rambler.ru:
Մեր ծրագրերին մասնակցել են ավելի քան 90 պատանիներ, երիտասարդներ: Նախաձեռնողների խումբը բաղկացած է 6 կամավորից, ովքեր տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդներ են:
Մենք աշխատում ենք կամավոր հիմունքներով և իրականացնում ենք քաղաքացիական նախաձեռնություններ: <<Dilijan Initiative Group>>-ը ամփոփեց իր 2013- 2014 թվականների անցած գործունեությունը և ամփոփ ներկայացրեց 2015-ի առաջիկա ծրագրերը:
Ասուլիսի վերջում Խմբի համակարգող Վաչե Գրիգորյան և խմբի փոխհամակարգողԴավիթ Շամբարյանը ՝<<Dilijan Initiative Group>>-ի կողմից շնորհավորում են բոլորին, Դիլիջանցիների մեդիա գործընկերների, և համագործակից ընկերների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:
Ցանկանալով քաջառողջություն, հաջողություններ, ամուր և արդյունավետ ակտիվ համագործակցություն:
Հաշվետվությանը ամբողջությամբ ծանոթանալու համար այցելեք մեր բլոգ:

http://dilijanews.blogspot.com/2014/12/2013-2014-2015.html



Комментариев нет:

Отправить комментарий