> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

четверг, 15 мая 2014 г.

Menq Uxt Unenq Misht Depi Luys 10.05.2014!!!

<<Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս>> 2014թ. Մայիսյան գարնանային մի ջերմ առավոտ էր,10.05.2014թ-ին Դիլիջանից մի խումբ ակտիվ հաշմանդամ, և ոչ հաշմանդամ երիտասարդներ կրկին ուխտագնացություն կատարեցին: Այս անգամ Սևանի Սուրբ խաչ եկեղեցի, Աբովյանի նորակառույց եկեղեցի, Խորվիրապ և Երևան: Այս տարի ծրագիրը իրականացվել է Դիլիջանի Համայնքապետարանի և dilijanews.blogi նախաձեռնությամբ: Ծրագիրը կոչվում է <<Մենք Ուխտ Ունենք Միշտ Դեպի Լույս>>: Ծրագրի նպատակն է մոտեցնել 18-ից բարձր տարիքի երիտասարդներին մեր պատմամշակույթային արժեքներին և մոտիկից ճանաչեն մեր պատմական վայրերը և եկեղեցիները, ամրապնդել սերը դեպի մեր առաքելական եկեղեցիներին և տեսարժան վայրերին: Այս ծրագիրը առաջին անգամ մեկնարկեց 2013թ-ի 10.05-ին և գրանցեց մեծ հաջողություն, սակայն մեծանում է պահանջարկը այս նախաձեռնության նկատմամբ, անցած տարի ծրագրին մասնակցել են ավելի քան 15 18-ից բարծր տարիքի երիտասարդներ Դիլիջանից: Մասնակիցները եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում և Երևանում կենդանաբանական այգում և Հաղթանակի զբոսայգում: Այս տարվա ծրագրի առավելությունը այն էր, որ մասնակիցների թվում կային ոչ միայն Դիլիջանից այլ Իջևանից և Բերդի տարածաշրջանից: Մասնակիցները նախնապես գրանցվել են և լրացրել են հարցաթերթիկը և առաջին անգամ ծրագրին մասնագցելու ցանկություն հայտնել և մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներ: Ծրագրի առաջին կանգառը եղավ Սևանի Սուրբ խաչ եկեղեցին, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն , լոսանկարումև զբոսանք: Այնուհետև մասնակիցները շարժվեցին դեպի Աբովյանի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցի, հետո Խորվիրապ, այնուհետև շաժվեցին դեպի Երևան Կասկադ որտեղից ել ոտքով զբոսնելով , լուսանկարվելով Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտով շարժվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի(Մոնումենտ): Ճանապարհին մասնակիցները հոգեբանական տրեյնինգների միջոցով ծանոթացան միմյանց հետ, ուրախ երգով ու կատակներով ավելի անմիջական ընկերություն ստեղծեցին, տեղի ունեցավ նաև Վաչե Գրիգորյանի նոր երգի պրիմերան ակապելլային տարբերակով, խմբում տիրում էր անմիջական մտերմիկ ջերմ տրամադրություն: Մասնակիցներին նվիրվեց Տավուշի մարզի և Դիլիջանի նոր տպագրված տուրիստական քարտեզները: Էքսկուրսիայի վերջին ակորդներ Հաղթանակի զբոսայգին, որտեղ մասնակիցները լիցքաթափվեցին, հանգստացան ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկան Դիլիջան, չնայած որ չեին ուզում որ ավարտվեր: Բոլորը գոհ էին և տպավորված, ըստ կազմակերպիչների խոսքով.- Այս ծրագիրը հաջողված է և պահանջված, մենք նպատակ ունենք շրջել Հայաստանի ամբողջ տարածքով, և ավելի շատ երիտասարդների ընդգրկել , մասնակիցների հարցաթերթիկների առաջարկների բաժնում մեծ է Տաթևի ուղությամբ ուխտագնացությունը: Հույսով ենք, որ կունենանք ֆինանսավորում և կկարողանանք շարունակել այս ծրագիրը: Վերջում ծրագրի բոլոր մասնակիցների և կազմակերպիչների կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակցողներին՝ հանձինս պարոն Գ.Դավթյանին և Դիլիջանի համայնքապետ պարոն Ա.Սանթրոսյանին, ովքեր անձնվիրաբար միշտ մեր կողքին են: Վաչե Գրիգորյան Dilijanews.blogspot.com:

Комментариев нет:

Отправить комментарий