Մեր հայրենակից` Անուշ Գյուլումյանը ունի մեր աջակցության
կարիքը:
Այս օր խմբագրություն դիմած հայուհի երիտասարդը պատմեց, որ
հայտնվել է սոցիալապես և առողջապես ծայրահեղ ծանր վիճակում: Սիրելի հայրենակիցներ, սրտակից մարդիկ հիշեք, որ
Ձեր մի լուման կարող է կանխել խորացված հաշմանդամությունը և փրկել կյանքեր: Ստորև ծանոթացեք` Անուշի պատմությանը:
Ես Անուշն եմ,ապրում եմ Տավուշի մարզի,Իջևան քաղաքի Ազատամուտ
համայնքում:Ապրում եմ վարձով բնակարանում,անչափահաս դստերս հետ միասին,2-րդ խմբի հաշմանդամ
եմ,ախտորոշումը`ռևմատոիդ արթրիտ:Արդեն 17տարի է հիվանդ եմ,ամեն օր դեղորայք եմ օգտագործում,տարատեսակ
բուժումներ,առկա են մեծ և մանր հոդերի դեֆորմացիաներ,երկարատև դեղորայք օգտագործելու
պատճառով ներքին օրգաններս նույնպես ախտահարվել են`սիրտ,երիկամներ,լյարդ,գինեկոլոգիական(էնդոմետրիա),հիպերտոնիա,որոնց
համար նույնպես բուժումներ եմ ստանում և դեղորայք եմ օգտագործում ամեն օր:
Չեմ աշխատում շուրջ
5 տարի,չնայած որ ունեմ 2 մասնագիտություն`իրավագետ և տնտեսագետ-սերվիսի մասնագետ(ԵՊՀ
ԻՄ),պատճառը հիվանդությունն է:Ընտանիքիս եկամուտը` 24500 դրամ նպաստն է և 26 500 դրամ
հաշմանդամության թոշակը,թոշակից 23000 դրամ ամեն ամիս վարկ եմ վճարում,որը ի դեպ վերցրել
եմ ,,Ակտեմրա" դեղամիջոցը գնելու համար(արժեքը`560000 դրամ),մնացած գումարով չգիտեմ
տան վարձ տամ,դեղերս գնեմ,կոմունալ վճարեմ,թե սննդի հարցը լուծեմ,արդեն 4 ամսվա տան
վարձը չեմ վճարել,շուտով կհայտնվեմ դրսում,դեղատան պարտքը չեմ կարողանում վճարել,որ
նորից կարողանամ վերցնեմ,հայտնվել եմ սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակի մեջ:Տան գույքից
ինչ որ հնարավոր է եղել վաճառել եմ,(լվացքի մեքենա,համակարգիչ),որպեսզի դեղերս գնեմ,սննդի
հարց լուծեմ,հիմա էլ ոչինչ չունեմ վաճառելու,անելանելի վիճակում եմ հայտնվել:
Քայլքի հետ կապված
խնդիր ունեմ,շատ հազվադեպ եմ տանից դուրս գալիս,խիստ անհրաժեշտության դեպքում,անհրաժեշտ
բուժումները չեմ կարողանում ընդունել ֆինանսական խնդիրների պատճառով:
Բժշկի ցուցումով
պետք է ընդունեմ Hyrone one դեղամիջոցը,որը շատ թանկ է,մեկ հատը արժե 126000 դրամ,ինձ
անհրաժեշտ է 6 հատ:
Սիրելի ընկերներ,հարազատներ,ծանոթ
և անծանոթ մարդիկ ձեր աջակցության կարիքն ունեմ,խնդրում եմ օգնեք`ստանամ լիարժեք բուժումներ,հետագայում
խուսափելու անվասալյակին գամվելու փաստից:
Սա իմ հեռախոսահամարն
է`094-67-92-06
Գումարով օգնող
ցանկացողները կարող են փոխանցել նշված հաշվեհամարին`
16015009620609
Եթե չեք կարող օգնել
ֆինանսապես,խնդրում եմ տարածեք,այն իմ համար նույնպես մեծ օգնություն կլինի:
Առողջություն եմ
մաղթում բոլորիդ...
Комментариев нет:
Отправить комментарий