> Դեռևս 2015-ի նոյեմբերին դիլիջանցի երիտասարդ ե

пятница, 5 августа 2016 г.

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի մեկ օրը Դիլիջանում

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի մեկ օրը Դիլիջանում

Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում մեկնարկելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացրել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:
Օգոստոսի 10-15-ն անցկացվելիք փառատոնին կմասնակցեն թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից: Մեր հանրապետությունից փառատոնում ընդգրկված են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան՝ «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ:
Հանդես կգան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, կցուցադրվեն ավարտական աշխատանքներ, պարային ներկայացումներ: Ներկայացվելու են նաև էթնիկ պարեր, բրեյք-դանս:
Սիրով հայտնում ենք, որ փառատոնի մեկ օրը տեղի կունենա Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում՝ օգոստոսի 11-ին ժամը 20:30-ին:
Նյութի աղբյուրը

http://dilijancity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=928#.V6TSxfmLSHs

Комментариев нет:

Отправить комментарий